00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քառօրյա պատերազմի չքաղած դասերն ու «դասալիքները»

© Photo : Anna Grigoryan / Աննա ԳրիգորյանՄարտական դիրքեր Սյունիքում
Մարտական դիրքեր Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2023
Մարտական դիրքեր Սյունիքում
Բաժանորդագրվել
44-օրյա պատերազմում պարտության համար մեղավորների թեման այս օրերին կրկին դարձավ քննարկման առարկա, երբ կարծիք հնչեց, թե պարտության պատճառներից մեկը զանգվածային դասալքությունն էր։
Ուղիղ 7 տարի առաջ տեղի ունեցավ Քառօրյա պատերազմը, որի շուրջ վեճերը չեն դադարում՝ ի վերջո, ո՞վ էր հաղթողը։ Ոմանք պնդում են՝ հայկական կողմը կորցրեց մոտ 800 հեկտար տարածք, իսկ դա արդեն պարտություն է։ Ընդդիմախոսները հակադարձում են՝ բայց չէ՞ որ ընդհակառակը՝ հայկական ուժերը այնպիսի հակահարված հասցրին, որ հակառակորդը, որևէ լուրջ ձեռքբերում չունենալով և չկարողանալով հասնել ծրագրված նպատակներին՝ պարզապես ստիպված էր հրադադար հաստատել։
Հետաքրքիրը Բորոդինոյի ճակատամարտի հետ համեմատությունն է։
«Բրիտանական հանրագիտարանը» գրում է. «Թեև ռուսական բանակը մեծ կորուստներ ունեցավ, այն պահպանեց մարտունակությունը և ի վերջ ստիպեց Նապոլեոնին հեռանալ Ռուսաստանից։ Իսկ ֆրանսիացիներին չհաջողվեց կապիտուլյացիա պարտադրել Ռուսաստանին և թելադրել խաղաղության իրենց ուզած պայմանները»։
Այնուամենայնիվ, շատերը համոզված են՝ Քառօրյա պատերազմում հաղթելու կամ պարտվելու շուրջ վիճելու փոխարեն անհրաժեշտ էր դասեր քաղել։
Ուղիղ 7 տարի առաջ տեղի ունեցավ Քառօրյա պատերազմը, որի շուրջ վեճերը չեն դադարում
«Ֆեյսբուքի» օգտատերերից մեկը գրում է. «Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը հարգելու ամենաճիշտ ձևը կլիներ այդ պատերազմից իրական դասեր քաղելն ու ճիշտ հետևություններ անելը: Իսկ դա նշանակում է, որ պետք է ամեն ինչ արվեր՝ տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռությունը վերականգնելու և անհրաժեշտության դեպքում Ադրբեջանին սեփական ռազմաքաղաքական օրակարգը թելադրելու հնարավորություն ստեղծելու համար: Իսկ ամենակարևորը՝ անցած ժամանակահատվածում պետք էր բանակում ամրապնդել օրինականությունն ու ձևավորել համապատասխան բարոյահոգեբանական մթնոլորտ՝ հաղթող ու արժանապատիվ զինվորի կերպարով»։
Մեկ այլ օգտատեր փորձում է վերլուծել շատ սկզբունքային մի հարց՝ լավ, ինչո՞ւ 7 տարի առաջ լուրջ հակահարված հասցրինք հակառակորդին, իսկ 2020-ին այդ նույն հակառակորդը մեզ նվաստացուցիչ կապիտուլյացիա պարտադրեց։ Մեջբերեմ. «Նույն ժողովուրդն է, ավելին, գրեթե նույն սերունդը։ Տարբեր է միայն ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Ուրեմն հաղթանակի և պարտության պատճառը պետք է փնտրել հենց այդ տարբերության մեջ։ 3 պատերազմները լավագույն վկայությունն են, որ պետական համապատասխան քարոզչության դեպքում նույն հասարակության ներկայացուցիչները կարող են լինել մեկ նպատակի շուրջ մոբիլիզացված, հերոսությամբ հայրենիք ազատագրողներ, կամ կարող են լինել համացանցում միմյանց հայհոյողներ»։
Նորանոր անպատասխան հարցեր՝ կապված Արցախի հարցի հետ
Ի դեպ, 44-օրյա պատերազմում պարտության համար մեղավորների թեման, որը մի ժամանակ շատ բուռն վեճերի առիթ էր տալիս, բայց հետո սկսեց մոռացվել, այս օրերին կրկին դարձավ քննարկման առարկա, երբ կարծիք հնչեց, թե պարտության պատճառներից մեկը զանգվածային դասալքությունն էր։
Այս առիթով սոցիալական ցանցերից մեկում էսպիսի կանխատեսում հայտնվեց.
«Պոպուլիստական էժանագին կոլաբորացիոնիստական ռեժիմներն իրենց գոյությունը, պարտություններն ու ողբերգությունները միշտ էլ արդարացնում են մեղավորներով։ Սկզբում իրենցից առաջ կառավարողներն են մեղավոր, հետո բանակն ու հրամանատարները, հետո ժողովուրդն իր ամբողջությամբ ու, հատկապես, ընդդիմադիր հատվածով, հետո արտաքին ուժերը, հետո դասալիքներն ու դավաճաններն ու այդպես շարունակ։ Հիշե՜ք, գալու է մի օր, երբ ռեժիմի պարագլուխները սկսելու են մեղավոր նշանակել իրենց թիմակիցներին, որպեսզի հայրենիքը մոռացած ամբոխն արյան ծարավ ու տեսարանների պակաս չունենա։ Հերթով նրանք գնալու են դեպի «գիլյոտին»։ Բայց պատմությունը դաժանորեն պատժում է բոլոր նրանց, ովքեր չգիտեն անցյալի դասերը։ Երբ Ռոբեսպիերին ուղարկում էին դեպի գիլյոտին, նրա ականջի տակ գոռում էին՝ «Մարատի արյունը քեզ հանգիստ չպե՜տք է տա, թշվառակա՜ն»։
Այնուամենայնիվ, ինչու իշխանությունները որոշեցին բարձրացնել դասալքության վիճահարույց հարցը։
Սերժ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2023
Գարնան ուշագրավ ակնթարթները. ֆուտբոլային դիվանագիտությունից մինչև երրորդ նախագահի գիրքը
Օգտատերերից մեկը պատասխանում է. «Սրանք մեր ժողովրդին բաժանեցին հնարավոր բոլոր մասերի՝ սևերի ու սպիտակների, նորերի ու հների, արևմտամետների ու ռուսամետների, հակաարևմտամետների ու հակառուսամետների, հարուստի ու աղքատի։ Բաժանում են նաև հերոսների ու դասալիքների։ Դասալիքների թեման պարբերաբար շրջանառության մեջ է դրվում նաև 2 այլ նպատակով։ Առաջին՝ «Ես պատասխանատու եմ, բայց թիվ մեկ մեղավորը չեմ» թեման զարգացնելու համար։ Եվ երկրորդ՝ բերած ու բերվելիք պարտություններն ու զիջումները «հիմնավորելու» համար», կարծիք է հայտնում օգտատերը, որի դիրքորոշումը շատերն են կիսում։
Ահա ընդամենը մի օրինակ. «Իսկ ձեր մտքով չի անցնո՞ւմ, որ բանակի հեղինակազրկման, նրան պիտակավորելու, դասալքացման թեմաներ գցելով՝ ձեզ պատրաստում են առաջիկա էսկալացիայի պայմաններում հողեր ու երկիր հանձելուն», հարց է տալիս օգտատերը։
Թե որքանով է հիմնավոր նրա կարծիքը, գնահատեք ինքներդ։
Լրահոս
0