https://arm.sputniknews.ru/20230403/lehastany-kyndlajni-nergravvatsutjuny-em-ditvordakan-araqelutjunum-hhn-voghjunum-e-57608642.html
Լեհաստանը կընդլայնի ներգրավվածությունը ԵՄ դիտորդական առաքելությունում. ՀՀ–ն ողջունում է
Լեհաստանը կընդլայնի ներգրավվածությունը ԵՄ դիտորդական առաքելությունում. ՀՀ–ն ողջունում է
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին։ 03.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-03T15:14+0400
2023-04-03T15:14+0400
2023-04-03T15:14+0400
հայաստան
լեհաստան
դիտորդ
ալեն սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/03/57607479_0:42:800:492_1920x0_80_0_0_5f12571ac44fd44cebbaad0b53a5369b.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Այս տարվա կեսին Լեհաստանը նախատեսում է ընդլայնել ԵՄ առաքելությունում դիտորդների ներգրավվածությունը, ինչը մեծապես ողջունելի է ՀՀ–ի համար։ Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը այս հայտարարությունն է արել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Տեղեկությունը հրապարակվել է խորհրդարանի կայքում։Սիմոնյանը կարևորել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումն Ադրբեջանի հետ սահմանին, ինչը, նրա խոսքով, բարենպաստ է անվտանգության, տարածաշրջանում կայունության ապահովման և տեղում վստահության ձևավորման առումով:ԱԺ նախագահը նաև նշել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին, և հույս է հայտնել, որ Ադրբեջանը նույնպես իր գործողություններն ու հռետորաբանությունը կհամապատասխանեցնի մեր տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության իր հայտարարած նպատակին:Այս համատեքստում Սիմոնյանը հիշատակել է Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ Լեհաստանի Սենատի ընդունած բանաձևը, որում կոչ է արվում անհապաղ բացել միջանցքն առանց նախապայմանների։Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահն ԱԺ նախագահին է փոխանցել Սեյմի նախագահի` Լեհաստան այցելելու հրավերը:Հիշենցնենք` 2023–ի փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։
լեհաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/03/57607479_44:0:756:534_1920x0_80_0_0_8cd0f93cfb87c7759c10b2db5cf70aed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լեհաստան, դիտորդ, ալեն սիմոնյան
հայաստան, լեհաստան, դիտորդ, ալեն սիմոնյան
Լեհաստանը կընդլայնի ներգրավվածությունը ԵՄ դիտորդական առաքելությունում. ՀՀ–ն ողջունում է
Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Այս տարվա կեսին Լեհաստանը նախատեսում է ընդլայնել ԵՄ առաքելությունում դիտորդների ներգրավվածությունը, ինչը մեծապես ողջունելի է ՀՀ–ի համար։ Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը այս հայտարարությունն է արել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Տեղեկությունը հրապարակվել է խորհրդարանի
կայքում։
Սիմոնյանը կարևորել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումն Ադրբեջանի հետ սահմանին, ինչը, նրա խոսքով, բարենպաստ է անվտանգության, տարածաշրջանում կայունության ապահովման և տեղում վստահության ձևավորման առումով:
ԱԺ նախագահը նաև նշել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին, և հույս է հայտնել, որ Ադրբեջանը նույնպես իր գործողություններն ու հռետորաբանությունը կհամապատասխանեցնի մեր տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության իր հայտարարած նպատակին:
Այս համատեքստում Սիմոնյանը հիշատակել է Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ Լեհաստանի Սենատի ընդունած բանաձևը, որում կոչ է արվում անհապաղ բացել միջանցքն առանց նախապայմանների։
«Մենք ակնկալում ենք մեր գործընկերներից անօրինական և անմարդկային գործողությունների դատապարտում` ընդհուպ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում»,– ասել է նա։
Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահն ԱԺ նախագահին է փոխանցել Սեյմի նախագահի` Լեհաստան այցելելու հրավերը:
Հիշենցնենք` 2023–ի փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած
եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։