Ադրբեջանը դեռ հրաժարվում է վերադարձնել հայ բոլոր ռազմագերիներին. Ալեն Սիմոնյան
© Photo : official site of the Parliament of RAԱլեն Սիմոնյանն ընդունել է Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությանը
Ալեն Սիմոնյանն ընդունել է Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությանը
© Photo : official site of the Parliament of RA
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ նախագահը Խորվաթիայի խորհրդարանի գործընկերների հետ հանդիպմանը վերահաստատել է, որ խնդիրների լուծման միակ տարբերակը խաղաղությունն է:
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ավելի քան երկու տարի անց Ադրբեջանը դեռ հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին, պատանդառված և ձերբակալված անձանց։ Այս մասին Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Տեղեկությունը հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
Երևանում Խորվաթիայի պատվիրակության հետ հանդիպմանը կողմերի միջև զրույց է ընթացել Լաչինի միջանցքի ճգնաժամի, Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտումների վերաբերյալ:
ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարենային եւ հումանիտար աղետի վերահաս վտանգի առաջ:
Սիմոնյանը նաև բարձրացրել է Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական պատմամշակութային և հոգեւոր ժառանգության պահպանման հարցը նշելով, որ այն յուրացվում կամ ավիրվում է Ադրբեջանի կողմից։
Միևնույն ժամանակ Սիմոնյանը վերահաստատել է, որ խնդիրների լուծման միակ տարբերակը խաղաղությունն է:
Խոսելով հայ–խորվաթական հարաբերություններից կողմերն արձանագրել են, որ այն հիմնված են փոխվստահության ու հարգանքի վրա: