https://arm.sputniknews.ru/20230402/arcakhic-hajastani-hivandanvocner-en-teghapvokhvel-11-andz-isk-8-y-hajastanic-arcakh-57566193.html
Արցախից Հայաստանի հիվանդանոցներ է տեղափոխվել 11 անձ, իսկ 8-ը՝ Հայաստանից Արցախ
Արցախից Հայաստանի հիվանդանոցներ է տեղափոխվել 11 անձ, իսկ 8-ը՝ Հայաստանից Արցախ
Sputnik Արմենիա
Արցախից հայաստանյան ԲԿ-ներ տեղափոխվածներն ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ են ունեցել: 02.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-02T13:55+0400
2023-04-02T13:55+0400
2023-04-02T14:00+0400
արցախ
հայաստան
կարմիր խաչ
հիվանդ
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44300279_0:139:1600:1039_1920x0_80_0_0_e4e1ff830f1b4524bb23f25d229da1e6.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱրցախիԱռողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 11 անձ, տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:Նշվում է, որ տեղափոխվածներն ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ են ունեցել:Հավելենք, որ «Արևիկ» բուժմիավորումում 4 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 11 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում։Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 252 հիվանդ։Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44300279_177:0:1600:1067_1920x0_80_0_0_85774b822d6b5d34e5fcdc3ce01b478d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, կարմիր խաչ, հիվանդ, լաչինի միջանցք
արցախ, հայաստան, կարմիր խաչ, հիվանդ, լաչինի միջանցք
Արցախից Հայաստանի հիվանդանոցներ է տեղափոխվել 11 անձ, իսկ 8-ը՝ Հայաստանից Արցախ
13:55 02.04.2023 (Թարմացված է: 14:00 02.04.2023) Արցախից հայաստանյան ԲԿ-ներ տեղափոխվածներն ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ են ունեցել:
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱրցախիԱռողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 11 անձ, տեղեկությունը
հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Նշվում է, որ տեղափոխվածներն ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ են ունեցել:
Միաժամանակ, 8 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
Հավելենք, որ «Արևիկ» բուժմիավորումում 4 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 11 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 252 հիվանդ։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը
որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը
միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։