https://arm.sputniknews.ru/20230331/voch-mi-tsetskrtuq-mi-harvats-e-eghel-minasjany-manramasner-nerkajacrec-azh-mijadepic-57511058.html
Ոչ մի ծեծկռտուք, մի հարված է եղել. Մինասյանը մանրամասներ ներկայացրեց ԱԺ միջադեպից
Ոչ մի ծեծկռտուք, մի հարված է եղել. Մինասյանը մանրամասներ ներկայացրեց ԱԺ միջադեպից
Sputnik Արմենիա
Արծվիկ Մինասյանի խոսքով` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հնարավոր է անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց սկսվի։ 31.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-31T16:31+0400
2023-03-31T16:31+0400
2023-03-31T16:33+0400
արծվիկ մինասյան
պատգամավոր
ծեծկռտուք
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48216947_0:0:1600:901_1920x0_80_0_0_de135df6660983734c88b1bac2ffabd9.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մանրամասներ է ներկայացրել ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստի ընթացքում պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։Նրա խոսքով` այսօր փակ քննարկման ռեժիմով Եղիշե Կիրակոսյանն էր հրավիրվել հանձնաժողովի քննարկմանը, որպեսզի ներկայացներ միջազգային դատական ատյաններում Հայաստանի կողմից և Հայաստանի դեմ ներկայացվող հայցերի մանրամասները, քննարկման ավարտին հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ձայնը բարձրացնելով՝ սկսել է գոռգռալ, որին արձագանքելով՝ Մհեր Սահակյանը պահանջել է, որ որ ձայնը չբարձրացնի: Ալեն Սիմոնյանը խառնաշփոթ կազմակերպեց. Սեյրան Օհանյանը՝ ԱԺ–ում միջադեպի մասին«Ի պատասխան դրա Վլադիմիր Վարդանյանը մի պահ լռեց, հետո նորից բարձր տոնով, գոռգռալով ասաց՝ լավ եմ անում, ում վրա ասես կգոռամ, երբ ասես կգոռամ, Մհերն ասաց՝ չես կարող, Վլադիմիր Վարդանյանը վեր կացավ նստած տեղից, քայլեց դեպի Մհերը, և տեղի ունեցավ այդ հարվածը»,– ոստիկանության Արաբկիր բաժնի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանը։Նա ընդգծեց, որ մեկ հարված է եղել, ոչ մի ծեծկռտուք չի եղել, որից հետո Մհեր Սահակյանը հեռացել է դահլիճից։Մինասյանի խոսքով՝ Մհեր Սահակյանը հանգիստ է արձագանքել ոստիկանների հետ բաժին գնալուն, սակայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է եկել և կրկին կոնֆլիկտ հրահրել։«Սրան հաջորդում են Մհեր Սահակյանի նկատմամբ ոստիկանության բիրտ գործողությունները, որից հետո էլ ֆրակցիայից բռնի ուժով դուրս են հանել։ Սահակյանը փորձեց Ալեն Սիմոնյանին իրավիճակը ներկայացնել, սակայն Սիմոնյանը սկսեց նորից գոռգռալ, հայտարարել՝ պատժվելու եք, ամեն ինչ անելու եմ, որ պատժվեք և այլն»,- ասաց Մինասյանը։Նա նաև հավելեց, որ Սահակյանը բերման է ենթարկվել անմիջականորեն ծագած կասկածի հիմքով և քննչականում, ամենայն հավանականությամբ, վարույթի ընթացք կլինի։«Նույնիսկ քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք առաջադրելը նշանակում է անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց։ Թե ինչ է մտածում մեծամասնությունն այս պահին չգիտեմ, բայց օրենքի պահանջներին համապատասխան՝ եթե մեղադրանք են առաջադրելու , ապա պետք է այդ հարցի քննարկումը լինի»,–ասաց Մինասյանը։Ավելի վաղ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ տեղի ունեցած «խայտառակ խուլիգանությունը» պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48216947_176:0:1596:1065_1920x0_80_0_0_1e21366036b5e47431a92ca74f0ce88c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արծվիկ մինասյան, պատգամավոր, ծեծկռտուք, աժ (ազգային ժողով)
արծվիկ մինասյան, պատգամավոր, ծեծկռտուք, աժ (ազգային ժողով)
Ոչ մի ծեծկռտուք, մի հարված է եղել. Մինասյանը մանրամասներ ներկայացրեց ԱԺ միջադեպից
16:31 31.03.2023 (Թարմացված է: 16:33 31.03.2023) Արծվիկ Մինասյանի խոսքով` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հնարավոր է անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց սկսվի։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մանրամասներ է ներկայացրել ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստի ընթացքում պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Նրա խոսքով` այսօր փակ քննարկման ռեժիմով Եղիշե Կիրակոսյանն էր հրավիրվել հանձնաժողովի քննարկմանը, որպեսզի ներկայացներ միջազգային դատական ատյաններում Հայաստանի կողմից և Հայաստանի դեմ ներկայացվող հայցերի մանրամասները, քննարկման ավարտին հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ձայնը բարձրացնելով՝ սկսել է գոռգռալ, որին արձագանքելով՝ Մհեր Սահակյանը պահանջել է, որ որ ձայնը չբարձրացնի:
«Ի պատասխան դրա Վլադիմիր Վարդանյանը մի պահ լռեց, հետո նորից բարձր տոնով, գոռգռալով ասաց՝ լավ եմ անում, ում վրա ասես կգոռամ, երբ ասես կգոռամ, Մհերն ասաց՝ չես կարող, Վլադիմիր Վարդանյանը վեր կացավ նստած տեղից, քայլեց դեպի Մհերը, և տեղի ունեցավ այդ հարվածը»,– ոստիկանության Արաբկիր բաժնի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանը։
Նա ընդգծեց, որ մեկ հարված է եղել, ոչ մի ծեծկռտուք չի եղել, որից հետո Մհեր Սահակյանը հեռացել է դահլիճից։
«Իմ կարծիքով՝ շատ ճիշտ արեց, որովհետև այլ հետևանքներ կարող էին լինել: Դրանից հետո Վլադիմիր Վարդանյանին ես փորձեցի հանգստացնել, չէր հանգստանում, ինքը, մի շարք ՔՊ-ականներ, օգնականներ վազում էին դեպի մեր խմբակցություն՝ գոռգռալով, այդ ընթացքում փորձում էի կանգնեցնել։ ՔՊ-ականները, կարծում եմ, գնում էին հաշվեհարդար տեսնելու, որովհետև մի շարք ՔՊ-ականների պահվածքը դրան էր տանում, իրենք նոր, ավելի մեծ կոնֆլիկտ էին ուզում»,-ասաց նա։
Մինասյանի խոսքով՝ Մհեր Սահակյանը հանգիստ է արձագանքել ոստիկանների հետ բաժին գնալուն, սակայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է եկել և կրկին կոնֆլիկտ հրահրել։
«Սրան հաջորդում են Մհեր Սահակյանի նկատմամբ ոստիկանության բիրտ գործողությունները, որից հետո էլ ֆրակցիայից բռնի ուժով դուրս են հանել։ Սահակյանը փորձեց Ալեն Սիմոնյանին իրավիճակը ներկայացնել, սակայն Սիմոնյանը սկսեց նորից գոռգռալ, հայտարարել՝ պատժվելու եք, ամեն ինչ անելու եմ, որ պատժվեք և այլն»,- ասաց Մինասյանը։
Նա նաև հավելեց, որ Սահակյանը բերման է ենթարկվել անմիջականորեն ծագած կասկածի հիմքով և քննչականում, ամենայն հավանականությամբ, վարույթի ընթացք կլինի։
«Նույնիսկ քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք առաջադրելը նշանակում է անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց։ Թե ինչ է մտածում մեծամասնությունն այս պահին չգիտեմ, բայց օրենքի պահանջներին համապատասխան՝ եթե մեղադրանք են առաջադրելու , ապա պետք է այդ հարցի քննարկումը լինի»,–ասաց Մինասյանը։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ տեղի ունեցած «խայտառակ խուլիգանությունը» պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք։