https://arm.sputniknews.ru/20230331/rvosselkhvoznadzvory-hhin-arajarkel-e-dadarecnel-katnamterqi-matakararumnery-rd-57517280.html
Ռոսսելխոզնադզորը ՀՀ–ին առաջարկել է դադարեցնել կաթնամթերքի մատակարարումները ՌԴ
Ռոսսելխոզնադզորը ՀՀ–ին առաջարկել է դադարեցնել կաթնամթերքի մատակարարումները ՌԴ
Sputnik Արմենիա
Մատակարարումները վերսկսելու հնարավորությունը հավելյալ կքննարկվի։ 31.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-31T17:28+0400
2023-03-31T17:28+0400
2023-04-17T21:08+0400
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35543166_0:68:1600:968_1920x0_80_0_0_9b46403eb36ea959620dfff10148dee0.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ռոսսելխոզնադզորը դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը ապրիլի 5-ից կաթնամթերքի մատակարարումը Ռուսաստան դադարեցնելու խնդրանքով։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է ՌԴ տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտարարել էր, որ կքննարկի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումների հարցը հայկական կողմի վատ վերահսկողության և սահմանափակող միջոցների խախտման պատճառով։ Հայկական կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի կաթի վերամշակման ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումքը, ինչի նկատմամբ Ռոսսելխոզնադզորը սահմանափակող միջոցներ է կիրառել։Ռոսսելխոզնադզորի ուսումնասիրությունները քաղաքական ենթատեքստ չունեն. ՔերոբյանՄարտի 20-24-ը Հայաստանի կաթի վերամշակման ձեռնարկություններում անցկացված ստուգումների արդյունքները քննարկվել են մարտի 31-ին ՌԴ և ՀՀ անասնաբուժական ծառայությունների միջև կայացած բանակցությունների ընթացքում:«Հանդիպման ընթացքում հարց է բարձրացվել Հայաստանի անասնաբուժական ծառայության կողմից ՌԴ սպառողների համար կաթնամթերքի անվտանգությունը երաշխավորելու անհնարինության մասին», - նշում է Ռոսսելխոզնադզորը։Նման խնդրանքով դիմելը պայմանավորված է ստուգման անբավարար արդյունքներով, որոնց մասին հաղորդվել էր ավելի վաղ:Մատակարարումը վերսկսելու հնարավորությունը հավելյալ կքննարկվի հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ հայկական կողմի կատարած աշխատանքներից հետո։Առողջությանը սպառնացող խնդիր չի հայտնաբերվել. ՀՀ ՍԱՏՄ-ն պատասխանել է Ռոսսելխոզնադզորին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35543166_0:0:1600:1200_1920x0_80_0_0_77d5f7ae108822de214f16ddc0e286ce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան
Ռոսսելխոզնադզորը ՀՀ–ին առաջարկել է դադարեցնել կաթնամթերքի մատակարարումները ՌԴ
17:28 31.03.2023 (Թարմացված է: 21:08 17.04.2023) Մատակարարումները վերսկսելու հնարավորությունը հավելյալ կքննարկվի։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ռոսսելխոզնադզորը դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը ապրիլի 5-ից կաթնամթերքի մատակարարումը Ռուսաստան դադարեցնելու խնդրանքով։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է ՌԴ տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը
հայտարարել էր, որ կքննարկի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումների հարցը հայկական կողմի վատ վերահսկողության և սահմանափակող միջոցների խախտման պատճառով։ Հայկական կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի կաթի վերամշակման ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումքը, ինչի նկատմամբ Ռոսսելխոզնադզորը սահմանափակող միջոցներ է կիրառել։
Մարտի 20-24-ը Հայաստանի կաթի վերամշակման ձեռնարկություններում անցկացված ստուգումների արդյունքները քննարկվել են մարտի 31-ին ՌԴ և ՀՀ անասնաբուժական ծառայությունների միջև կայացած բանակցությունների ընթացքում:
«Հանդիպման ընթացքում հարց է բարձրացվել Հայաստանի անասնաբուժական ծառայության կողմից ՌԴ սպառողների համար կաթնամթերքի անվտանգությունը երաշխավորելու անհնարինության մասին», - նշում է Ռոսսելխոզնադզորը։
Նման խնդրանքով դիմելը պայմանավորված է ստուգման անբավարար արդյունքներով, որոնց մասին հաղորդվել էր ավելի վաղ:
Մատակարարումը վերսկսելու հնարավորությունը հավելյալ կքննարկվի հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ հայկական կողմի կատարած աշխատանքներից հետո։