https://arm.sputniknews.ru/20230331/qrgvortser-chkan-erevani-hamar-gnvats-avtvobusneri-harcvov-qnnutjun-e-tarvum-57500900.html
Քրգործեր չկան. Երևանի համար գնված ավտոբուսների հարցով քննություն է տարվում
Քրգործեր չկան. Երևանի համար գնված ավտոբուսների հարցով քննություն է տարվում
Sputnik Արմենիա
Մայրաքաղաքի տրանսպորտի համար ավտոբուսներ գնելու հնարավոր մեքենայություններն ու չարաշահումները հայտնվել են քննչական կառույցների տեսադաշտում։ 31.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-31T13:46+0400
2023-03-31T13:46+0400
2023-03-31T15:29+0400
հայաստան
ավտոբուս
հակակոռուպցիոն կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/14/27248286_0:120:1280:840_1920x0_80_0_0_8b3f197ee5af75d62a626375d22f405e.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է սկսել Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի տրանսպորտի համար ավտոբուսների գնման ժամանակ չարաշահումների վերաբերյալ մամուլի հրապարակումների հիման վրա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։Հիշեցնենք` ԶԼՄ–ներից մեկը մարտի 30-ին հայտնել էր, որ չի բացառվում` չինական «Zhongtong» մակնիշի ավտոբուսների գնման գործով նոր կալանավորումներ լինեն։ Նշվում էր, որ 2021 թվականին հայտարարված ավտոբուսների գնման մրցույթը շահել է «Zhongtong»–ը։ Հրաչյա Սարգսյանի քաղաքապետ ընտրվելուց հետո մրցույթի արդյունքները չեղարկվել են: 2022–ին հայտարարվել է նոր մրցույթ, որտեղ հաղթել է նույն ընկերությունը գրեթե նույն պայմաններով։ Սակայն արտարժույթի տատանումներով պայմանավորված` գինն ավելի քան 22 հազար դոլարով ավելացել է մեկ միավորի համար։ Ընդ որում` չինական ընկերությունը գինը չի բարձրացրել։Երևանում նոր ավտոբուսները երթուղի դուրս կգան ապրիլին. 80 վարորդ արդեն կարող են աշխատել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/14/27248286_0:0:1280:960_1920x0_80_0_0_9ca77c9aa6a0abc034c7525203b40c2c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ավտոբուս, հակակոռուպցիոն կոմիտե
հայաստան, ավտոբուս, հակակոռուպցիոն կոմիտե
Քրգործեր չկան. Երևանի համար գնված ավտոբուսների հարցով քննություն է տարվում
13:46 31.03.2023 (Թարմացված է: 15:29 31.03.2023) Մայրաքաղաքի տրանսպորտի համար ավտոբուսներ գնելու հնարավոր մեքենայություններն ու չարաշահումները հայտնվել են քննչական կառույցների տեսադաշտում։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է սկսել Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի տրանսպորտի համար ավտոբուսների գնման ժամանակ չարաշահումների վերաբերյալ մամուլի հրապարակումների հիման վրա։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։
«Քրեական վարույթ դեռ չի հարուցվել, այս պահին ստուգվում է»,– ասացին կոմիտեից։
Հիշեցնենք` ԶԼՄ–ներից մեկը մարտի 30-ին
հայտնել էր, որ չի բացառվում` չինական «Zhongtong» մակնիշի ավտոբուսների գնման գործով նոր կալանավորումներ լինեն։ Նշվում էր, որ 2021 թվականին հայտարարված ավտոբուսների գնման մրցույթը շահել է «Zhongtong»–ը։ Հրաչյա Սարգսյանի քաղաքապետ ընտրվելուց հետո մրցույթի արդյունքները չեղարկվել են: 2022–ին հայտարարվել է նոր մրցույթ, որտեղ հաղթել է նույն ընկերությունը գրեթե նույն պայմաններով։ Սակայն արտարժույթի տատանումներով պայմանավորված` գինն ավելի քան 22 հազար դոլարով ավելացել է մեկ միավորի համար։ Ընդ որում` չինական ընկերությունը գինը չի բարձրացրել։