00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Антисоветская интеллигенция, разоблачение нацистских пособников в СССР
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Իրանի ուղերձը տարածաշրջանին. ինչ է վկայում դեսպանների փոփոխությունը ՀՀ-ում և Ադրբեջանում

Սոբհանին ձգտելու է նպաստել հատկապես անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ձևավորմանը
Բաժանորդագրվել
Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը անդրադարձել է Իրանի կողմից Հայաստանում և Ադրբեջանում նոր դեսպաններ նշանակելու թեմային։ Նա խոսել է հին ու նոր դեսպանների դիվանագիտական կարողությունների և վարքագծի մասին։
Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպանների փոփոխումը լոկ ռոտացիա չէ, այլ հստակ քաղաքականություն։ Եվ հաշվի առնելով մեր տարածաշրջանում ընթացող զարգացումները` կարելի է ասել, որ երկու բաղադրիչներն էլ առկա են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը` մեկնաբանելով հարևան երկրի դիվանագիտական կորպուսի կադրային նոր նշանակումները։
Նշենք, որ Իրանի ԱԳՆ-ն այսօր հայտարարել է, որ Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին շուտով դեսպան է նշանակվելու Հայաստանում: ՀՀ-ում գործող դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին այդ պաշտոնում նշանակվել էր 2019 թվականին։ Նա Հայաստանում իր դիվանագիտական ծառայությունը սկսել է 2020-ի սկզբին: Իսկ Ադրբեջանում Իրանի դեսպան է նշանակվելու Մոջթաբա Դեմիրչին:
«Նկատի ունենալով Հայաստանում նորանշանակ դեսպանի դիվանագիտական կարիերան և հատկապես նրա վերջին առաքելությունը Սիրիայում`ակնհայտ է, որ այս նշանակման պարագայում գործ ունենք նաև քաղաքական բաղադրիչի հետ։ Այդ համատեքստում հստակ պետք է արձանագրել իրանական ուղերձը հարավկովկասյան տարածաշրջանին, ինչպես նաև Իրանի քաղաքական ուղեգիծն էլ ավելի խելամտորեն առաջ մղելու հանգամանքը»,– ասաց Ոսկանյանը։
Նա հիշեցրեց, որ Մեհդի Սոբհանին աշխատել է նաև Պակիստանում, որն Իրանի համար նույնպես մեծ կարևորություն ներկայացնող պետություն է։ Էական է հատկապես Սիրիայում աշխատելու փաստը, որովհետև արաբական այդ երկիրը մեծ նշանակություն ունի ընդհանրապես Իրանի արտաքին քաղաքականության օրակարգում։
«Կոնֆլիկտային երկրներում դիվանագիտական գործունեություն ծավալելու հանգամանքը վկայում է մասնագիտական մեծ փորձառության մասին։ Սոբհանին բնականաբար ձգտելու ավելի խթանել հայ-իրանական հարաբերությունները և նպաստել հատկապես անվտանգության ոլորտում համագործակցության ձևավորմանը»,– ասաց իրանագետը։
Ոսկանյանը դրվատանքի խոսքեր ուղղեց գործող դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրի հասցեին` շեշտելով, որ նրա դիվանագիտական առաքելությունը համընկել էր չափազանց ծանր ժամանակաշրջանի հետ։
«Թե՛ իր անձնական նախաձեռնողականությամբ, թե՛ իր պետության ազգային շահերն առաջ մղելով` Զոհուրին կարևոր դերակատարություն է ունեցել հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման գործում և այդ տեսակետից եղել է ՀՀ-ում երբևէ աշխատած իրանցի լավագույն դեսպաններից մեկը։ Նա հայության օրակարգով ապրող անձնավորություն է և 44-օրյա պատերազմը համարում էր իր անձնական ողբերգությունը։ Անկախ նրանից, թե որտեղ հետագայում կլինի Զոհուրին, հայկական կողմը պետք է անպայման պահպանի կապը նրա հետ»,– հորդորեց մեր զրուցակիցը։
Ոսկանյանն անդրադարձավ նաև Ադրբեջանում Իրանի նոր դեսպանի նշանակմանը։ Իրանական մեդիադաշտում շրջանառվող տեղեկատվության համաձայն` այդ պաշտոնում նշանակվելու է Մոջթաբա Դեմիրչին: Նա դեսպան է եղել Ղազախստանում (2014-2018) և Վրաստանում (2006-2010): Զբաղեցրել է նաև Բաքվում Իրանի դեսպանության երկրորդ քարտուղարի պաշտոնը: Գործող դեսպան Աբբաս Մուսավին Բաքվում իր դիվանագիտական ծառայությունը սկսել էր 2020-ի սեպտեմբերի սկզբին:
«Աբբաս Մուսավին ունեցել է բացթողումներ, և Իրանի հանդեպ ադրբեջանական կողմի լկտի պահվածքն ու հանդուգն գործելաոճը որոշակիորեն պայմանավորված էր նաև այդ երկրում իր առաքելությունն ավարտող իրանցի դեսպանի ոչ պատշաճ և ոչ բավարար գործունեությամբ։ Նոր դեսպանն այլ ուղեգիծ կվարի և այլ դիտանկյունից կմոտենա իրանա–ադրբեջանական հարաբերություններին, քանի որ հենց դա է պահանջում երկու պետությունների միջև առկա քարոզչական պատերազմը։ Իսկ ադրբեջանա–իսրայելական սերտ համագործակցության պարագայում իրանցիների համար առաջացել է նաև անվտանգության լուրջ մարտահրավեր»,– նշեց մեր զրուցակիցը։
Իրանագետի դիտարկմամբ` Ադրբեջանում իրանցի նոր դեսպան Մոջթաբա Դեմիրչիին սպասում է դժվարին առաքելություն, բայց նա նույնպես փորձառու է, քանի որ աշխատել է հետխորհրդային պետություններում և լավ պատկերացում ունի այդ հսկայական տարածքում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների մասին։ Նա նույնիսկ Ադրբեջանում առկա թշնամական միջավայրում կկարողանա արդյունավետորեն առաջ մղել իր երկրի ազգային շահերը։ Ոսկանյանը նշեց, որ Դեմիրչին քաջատեղյակ է նաև հայկական օրակարգի հարցերին և Թեհրանում հաճախ մասնակցել է Հայաստանին առնչվող թեմաներով կազմակերպված փորձագիտական քննարկումներին։
Լրահոս
0