00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Антисоветская интеллигенция, разоблачение нацистских пособников в СССР
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ու ԵԱՏՄ երկրները կարող են ներմուծվող ապրանքները փոխարինել սեփական ապրանքներով

© Sputnik / Виктор ТолочкоԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիան (ԱԱՀԱ) սահմանել է արտադրանքի տեսակները, որոնք մոտ ժամանակներս կարող են ԵԱՏՄ-ում փոխարինվել սեփական արտադրությամբ։

Sputnik, Վադիմ Պավլով

Փորձագետներն ընտրել են 462 ապրանք, որոնց ներմուծման արժեքային ծավալը ԵԱՏՄ 2021 թվականի արդյունքներով կազմել է առնվազն 100 մլն դոլար, իսկ դրանց մասնաբաժինը եվրասիական շուկայում գերազանցել է 50 տոկոսը։
462 ապրանքներից, ըստ ԱԱՀԱ-ի տվյալների, ԵԱՏՄ երկրները 59 ապրանքի վերաբերյալ համեմատական առավելություն ունեն։ Այսինքն, նրանք արդեն արտադրում են դրանք, որոնք մրցունակ են համաշխարհային շուկայում։
Այդ ապրանքային թվում են մարդատար ավտոմոբիլները և դրանց համար նախատեսված պահեստամասերը, տուրբոռեակտիվ շարժիչները, տարատեսակ կենցաղային տեխնիկա (օրինակ՝ վառարաններ), էլեկտրական հաղորդիչներ, տեքստիլ արդյունաբերության և բազմաթիվ այլ ապրանքներ։
Զգալի մասնաբաժին է կազմում գյուղատնտեսության ոլորտը։ Դրանց թվում են հացահատիկահավաք կոմբայնները, բերքահավաքի այլ մեքենաներ, սերմերի, հացահատիկի կամ չոր հատիկաընդեղենի մաքրման, տեսակավորման կամ չափաբերման մեքենաներ, այլ օրգանա-անօրգանական միացություններ, սոխուկներ և այլն։
2021 թվականին 59 ապրանքատեսակների (որոնց արտադրության մեջ ԵԱՏՄ երկրները համեմատական առավելություն ունեն) համամիութենական ներմուծումը կազմել է 20,6 մլրդ դոլար։ Այլ կերպ ասած՝ Եվրասիական տնտեսական միության կողմից ներմուծման փոխարինման համար նախատեսվող արտադրանքի իններորդ մասը իրական ժամանակում կփոխարինվի սեփական արտադրության ապրանքներով։

Ի՞նչ կարող են արտադրել Հայաստանը և ԵԱՏՄ մյուս երկրները

Բելառուսը մենակ կամ Միության այլ պետությունների հետ կարող է արտադրել 59 ապրանքներից 27-ը:
Միության սահմաններից դուրս ներմուծման ծավալներով խոշորագույն ապրանքները, որոնք ԲՀ-ն կարող է փոխարինել, տրակտորների և 10 ու ավելի մարդ տեղափոխելու համար ավտոմեքենաների համար նախատեսված պահեստամասերն ու պարագաներն են, մարդատար ավտոմեքենաները՝ 1500 խորանարդ սանտիմետրից ոչ ավել շարժիչի աշխատանքային ծավալով, էլեկտրական վառարանները, սալերը և այլն, ինչպես նաև կոշիկները։
ԵՏՀ-ն երկարաձգել է ֆիզանձանց համար ԵԱՏՄ ապրանքների անմաքս ներմուծման բարձրացված շեմը
Ապրանքների ավելի քան մեկ երրորդը, որոնցով ԵԱՏՄ երկրների մոտ համեմատական առավելություն է հայտնաբերվել, կարող է արտադրել Ռուսաստանը։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնությունում կարող է արտադրվել ծախսերի առումով ամենամեծ ապրանքատեսակը՝ խողովակների, կաթսաների պատյանների, ջրի տարաների և այլ բաների համար նախատեսված սարքերը: 2021 թվականին դրանք միություն են ներմուծվել 2,16 միլիարդ դոլար ընդհանուր գումարով։
Հայաստանում միջոցներ են ձեռնարկվում տեքստիլի, հագուստի և արդյունաբերական ապրանքների արտադրության աջակցման և զարգացման, ինչպես նաև արդյունաբերական նոր արտադրանքների գործարկման ուղղությամբ։ Ամենամեծ ապրանքատեսակներից, որոնց արտադրության մեջ հայկականը համեմատական ​​առավելություն ունի, առանձնանում են տրիկոտաժը, փուլովերները, կարդիգանները, բաճկոնները և քիմիական մանրաթելերից պատրաստված նմանատիպ ապրանքները։
Ղազախստանն իր հերթին կարող է փոխարինել ալյումինի օքսիդի ներմուծումը, որը տարբերվում է արհեստական ​​կորունդից (օգտագործվում է մի շարք արդյունաբերական ոլորտներում)։
Ղազախստանի կողմից մեծ ծավալներով արտադրվելու հնարավորություն ունեցող, սակայն այսօր 73%–ով ԵԱՏՄ–ից դուրս գտնվող երկրներից գնվող խոշոր ապրանքատեսակներից են նաև մխոցային շարժիչների գործարկման համար օգտագործվող մարտկոցները։

Միութենական աջակցություն

ԵԱՏՄ–ում ներմուծման փոխարինման ներուժի մասով այսօր առաջատար են մեքենաների և սարքավորումների, համակարգիչների, քիմիական ապրանքների, էլեկտրոնային և օպտիկական իրերի արտադրության, ինչպես նաև մեքենաշինական ոլորտները։ Ընդհանուր դրանք կազմում են ներմուծման փոխարինման ողջ ներուժի 60%–ից ավելին։
«ԵԱՏՄ–ում ներմուծման փոխարինման առավել մեծ ներուժ ապրանքային մասով ցույց են տալիս ավտոմեքենայի մասերը (4,3 մլրդ դոլար), հաշվիչ մեքենաները և մոտորային տրանսպորտային միջոցների համար նախատեսված թափքերը (2,3 մլրդ դոլար յուրաքանչյուրը) և ջերմաստիճանի փոփոխմամբ նյութերի մշակման համար նախատեսված սարքավորումները(2 մլրդ դոլար), որոնք ընդհանուր կազմում են ներմուծման փոխարինման ներուժի ավելի քան 15%», – Sputnik–ին հայտնել է ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կուշնարյովը։
Նա նշում է, որ արդյունաբերության ոլորտում ԵԱՏՄ երկրների համագործակցության աջակցման վերաբերյալ ԵՏՀ–ն արտոնյալ ֆինանսավորման նախաձեռնություն է մշակել։
«Նախորդ տարվա հոկտեմբերին ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները պայմանավորվել էին արդյունաբերական ոլորտի համագործակցային նախագծերի համաֆինանսավորման նոր մեխանիզմ ստեղծելու մասին։ Գումարները հատկացնելու են բիզնեսն ու բանկային կազմակերպությունները, իսկ ԵՏՀ–ն միութենական բյուջեի հաշվին փոխհատուցելու է վարկային տոկոսադրույքը հիմնական տոկոսադրույքի կամ վերաֆինանսավորման բազային տոկոսադրույքի սահմաններում։ Այդպես, կլուծվի նաև ԵԱՏՄ–ում բազմակողմանի նախագծերում ներդրումների աճի խթանման խնդիրը», – ասում է Նիկոլայ Կուշնարյովը։
Նրա խոսքով` նախագծերի ընտրության ժամանակ հիմնական առաջնահերթությունները կլինեն դրանցում երեք և ավելի կողմերի մասնակցությունն ու նախագծի ֆինանսական արդյունավետությունը։ Նախագծին ընկերությունների մասնակցությունը գնահատվելու է այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են աշխատատեղերի ստեղծումը, արդիականացումը կամ նոր հզորությունների ստեղծումը, փոխադարձ առևտրի և ներդրումների ծավալները, նախագծային կամ ինժինիրինգային ծառայությունների մատուցումը։
ԵԱՏՄ-ում համաձայնեցրել են ազգային արժույթի օգտագործման մոտեցումները․ Միշուստին
«ԵՏՀ–ն կաջակցի նաև կողմերի բիզնես նախաձեռնություններին ինչպես համագործակցության համար գործընկերներ գտնելու մասով, այնպես էլ արտոնյալ ֆինանսավորման համար անհրաժեշտ հայտերի նախապատրաստման և հիմնավորման մասով։ Այդ նպատակով մեզ մոտ ճյուղային փորձագիտական աշխատանքային խմբեր են ստեղծվել», – պատմել է ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրենը։
Կուշնարյովը նշել է, որ միջպետական մակարդակում լրացուցիչ մեխանիզմների և աջակցման միջոցները (ինչպիսիք են` արտաքին առևտրի կարգավորման միջոցները, պաշտպանական մեխանիզմների շտկումը և այլն) կարող են քննարկվել և համաձայնեցվել ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերության առաջնահերթ և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության և ներմուծման փոխարինման հանձնաժողովի՝ 2022 թվականին ստեղծած հարթակում։
Ըստ նրա` այսօր ԵԱՏՄ–ի կայքում ստեղծվել և տեղադրվել են նաև համագործակցության պատրաստ Միության երկրների ճյուղային ձեռնարկությունների ցանկերը։
Ցուցակներ են կազմվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են երկաթուղային մեքենաշինությունը (110 ձեռնարկություն Միության բոլոր երկրներից), նավաշինությունը (173 ձեռնարկություն և նավավերանորոգման գործարան Հայասատանից, Բելառուսից և Ռուսաստանից), մալուխալարային արտադրանքի արտադրությունը (85 ձեռնարկություն Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ռուսաստանից), միկրոէլեկտրոնիկան (39 ձեռնարկություն Միության բոլոր երկրներից), ցեմենտի արտադրությունը (85 ձեռնարկություն Միության բոլոր երկրներից) և քաղաքացիական ավիաշինությունը (79 ձեռնարկություն Միության բոլոր երկրներից)։
Լրահոս
0