00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հայ համայնքը Դամասկոսի շուրջը տեղի ունեցած ավիահարվածների հետևանքով կորուստներ չի կրել

Դամասկոսում տարհանում և խուճապային տրամադրություններ չկան, բայց մարդիկ զգուշանում են / արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իսրայելական օդուժի կողմից Սիրիայի տարածքի վերջին հրթիռակոծումներին, խոսել հայ համայնքի մասին։
Դամասկոսի շրջակայքին հասցրած օդային հարվածների հետևանքով հայ համայնքը կորուստներ չի ունեցել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հալեպում լույս տեսնող հայկական «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը։
Մարտի 31-ի լույս գիշերը քաղաքի հարավային թաղամասերին երկու ավիահարված է հասցվել։ Հիմնականում հարվածել են ռազմական օբյեկտներին, վիրավորում են ստացել սիրիացի զինծառայողները։
«Քաղաքում հրթիռներ չեն ընկել։ Հայ համայնքը կորուստներ չունի։ Խուճապ չկա քաղաքում, բայց մարդիկ զգուշավորություն են ցուցաբերում։ Անպաշտպան լինելու զգացում կա, թեև քաղաքացիական պաշտպանության միջոցներ են ձեռնարկվել», – ասաց Պողիկյանը։
Սիրայի մայրաքաղաքի հայկական համայնքը շարունակում է իր կենսագործունեությունը, հայկական կազմակերպությունները, վարժարանները, եկեղեցական առաջնորդարանն ու ազգային կենտրոններն աշխատում են անխափան, թեև մեր հայրենակիցների թվաքանակը մայրաքաղաքում համեմատաբար քիչ է, քան Հալեպում։ Նրանք պատերազմի հետևանքով ստիպված դիմագրավում են բազմաթիվ դժվարությունների։
Պողիկյանը նշում է, որ հարվածներ հասցրելով Դամասկոսի հարավային շրջանում տեղակայված սիրիական բանակի հենակետերին` Իսրայելը, ըստ էության, կատարում է ապօրինի գործողություններ։
Նշենք, որ վերջին տարիներին Սիրիայի հայ համայնքը զգալի կրճատվել է։ Նախկինում այնտեղ ապրում էր շուրջ 100 հազար մարդ, այսօր, ոչ պաշտոնական տվյալների համաձայն, 10-20 հազար է մնացել։
Լրահոս
0