https://arm.sputniknews.ru/20230331/armavir-qkhum-datapartjali-mvot-mets-qanakutjamb-kaskatseli-zangvatsneren-hajtnaberel-57492064.html
«Արմավիր» ՔԿՀ–ում դատապարտյալի մոտ մեծ քանակությամբ կասկածելի զանգվածներ են հայտնաբերել
«Արմավիր» ՔԿՀ–ում դատապարտյալի մոտ մեծ քանակությամբ կասկածելի զանգվածներ են հայտնաբերել
Sputnik Արմենիա
Հայտնաբերված փաթեթների վրա ծածկագրերով ենթադրաբար մատնանշվել են այն դատապարտյալները, ում պետք է փոխանցվեին փաթեթները։ 31.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-31T12:02+0400
2023-03-31T12:02+0400
2023-04-12T15:02+0400
հայաստան
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
դատապարտյալ
թմրանյութ
թմրամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1a/53145566_0:0:960:540_1920x0_80_0_0_0dcc71ed5f2382191e5dd5003343f618.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերել են տարբեր տեսակի կասկածելի զանգվածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։ՔԿՀ ծառայողները տեղեկություն են ստացել, որ հիմնարկի տարբեր տեղամասերի տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալները միջանցքում սանիտարահիգիենիկ աշխատանքներ իրականացնելիս միմյանց փոխանցելու են արգելված իր:«Քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտու ընդհանուր միջանցքում խուզարկության են ենթարկել դատապարտյալ Հ. Գ.-ին։ Նրա մոտ առկա գոգաթիակից հայտնաբերվել է կասկածելի փաթեթ, որում եղել է ևս 2 փաթեթ, որոնց վրայի ծածկագրերով ենթադրաբար մատնանշվել են այն դատապարտյալները, որոնց պետք է փոխանցվեին փաթեթները»,– ասված է հաղորդագրությունում։Հայտնաբերված փաթեթների մեջ առկա են եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0.46 գրամ քաշով, հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0.44 գրամ քաշով և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0,66 գրամ քաշով զանգվածներ:Telegram–ով մարիխուանա իրացրած երիտասարդը ձերբակալվել է Երևանում. տեսանյութ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/1a/53145566_120:0:840:540_1920x0_80_0_0_3cfdcc2ef63f9bc6e2be1561e6de020f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), դատապարտյալ, թմրանյութ, թմրամիջոցներ
հայաստան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), դատապարտյալ, թմրանյութ, թմրամիջոցներ
«Արմավիր» ՔԿՀ–ում դատապարտյալի մոտ մեծ քանակությամբ կասկածելի զանգվածներ են հայտնաբերել
12:02 31.03.2023 (Թարմացված է: 15:02 12.04.2023) Հայտնաբերված փաթեթների վրա ծածկագրերով ենթադրաբար մատնանշվել են այն դատապարտյալները, ում պետք է փոխանցվեին փաթեթները։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերել են տարբեր տեսակի կասկածելի զանգվածներ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քրեակատարողական ծառայությունը։
ՔԿՀ ծառայողները տեղեկություն են ստացել, որ հիմնարկի տարբեր տեղամասերի տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալները միջանցքում սանիտարահիգիենիկ աշխատանքներ իրականացնելիս միմյանց փոխանցելու են արգելված իր:
«Քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտու ընդհանուր միջանցքում խուզարկության են ենթարկել դատապարտյալ Հ. Գ.-ին։ Նրա մոտ առկա գոգաթիակից հայտնաբերվել է կասկածելի փաթեթ, որում եղել է ևս 2 փաթեթ, որոնց վրայի ծածկագրերով ենթադրաբար մատնանշվել են այն դատապարտյալները, որոնց պետք է փոխանցվեին փաթեթները»,– ասված է հաղորդագրությունում։
Հայտնաբերված փաթեթների մեջ առկա են եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0.46 գրամ քաշով, հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0.44 գրամ քաշով և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0,66 գրամ քաշով զանգվածներ: