https://arm.sputniknews.ru/20230331/ankaran-ksharunaki-ajakcel-hacahatikajin-gvortsarqi-irakanacmany-chavushoghlu-57489616.html
Անկարան կշարունակի աջակցել հացահատիկային գործարքի իրականացմանը․ Չավուշօղլու
Անկարան կշարունակի աջակցել հացահատիկային գործարքի իրականացմանը․ Չավուշօղլու
Sputnik Արմենիա
«Սևծովյան նախաձեռնությունն» ավելի վաղ երկարաձգվել էր 60 օրով, այսինքն՝ մինչև այս տարվա մայիսի 18-ը: 31.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-31T10:52+0400
2023-03-31T10:52+0400
2023-03-31T10:56+0400
թուրքիա
հացահատիկ
մևլութ չավուշօղլու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/17/44069303_0:0:1600:901_1920x0_80_0_0_1b5aabdffb7dba06793ab9face2ff064.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան շարունակելու է աջակցել հացահատիկի գործարքի արդյունավետ իրականացմանը: Տեղեկությունը հայտնում է «Անադոլու» գործակալությունը։Ինչպես նշել է թուրք նախարարը, Ուկրաինայի հակամարտության պատճառով գլոբալ մատակարարումների հետ կապված խնդիրները հասել են կրիտիկական նշագծի:Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան: Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է համատեղ համակարգող կենտրոնը։ Պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն ենթադրում էր ավտոմատ երկարացում 120 օրով՝ մինչև մարտի 18-ը` կողմերից որևէ մեկի առարկության բացակայության դեպքում։ՄԱԿ–ում արձագանքել են ՌԴ-ի` հացահատիկային գործարքի վերաբերյալ պահանջներինՌԴ ԱԳՆ–ում հայտարարել են, որ նման առարկություններ չեն եղել` միաժամանակ նշելով, որ ռուսական կողմը հնարավոր է համարում ուկրաինական հացահատիկի արտահանման «Սևծովյան նախաձեռնության» տեխնիկական երկարաձգումը առանց ժամկետների և ծավալների փոփոխության։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/17/44069303_207:0:1600:1045_1920x0_80_0_0_ec8d889ad65c2b1c3e27e6f468cc9815.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, հացահատիկ, մևլութ չավուշօղլու
թուրքիա, հացահատիկ, մևլութ չավուշօղլու
Անկարան կշարունակի աջակցել հացահատիկային գործարքի իրականացմանը․ Չավուշօղլու
10:52 31.03.2023 (Թարմացված է: 10:56 31.03.2023) «Սևծովյան նախաձեռնությունն» ավելի վաղ երկարաձգվել էր 60 օրով, այսինքն՝ մինչև այս տարվա մայիսի 18-ը:
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան շարունակելու է աջակցել հացահատիկի գործարքի արդյունավետ իրականացմանը: Տեղեկությունը հայտնում է
«Անադոլու» գործակալությունը։
Ինչպես նշել է թուրք նախարարը, Ուկրաինայի հակամարտության պատճառով գլոբալ մատակարարումների հետ կապված խնդիրները հասել են կրիտիկական նշագծի:
«Մենք միջամտեցինք, ամբողջ աշխարհի տնտեսություններին օգնություն է ցուցաբերվում ՄԱԿ-ի «Սևծովյան հացահատիկային նախաձեռնության» շրջանակում, և մենք կշարունակենք դրա արդյունավետ իրականացումն ապահովելու ջանքերը», - ասել է Չավուշօղլուն:
Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան: Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է համատեղ համակարգող կենտրոնը։ Պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն ենթադրում էր ավտոմատ երկարացում 120 օրով՝ մինչև մարտի 18-ը` կողմերից որևէ մեկի առարկության բացակայության դեպքում։
ՌԴ ԱԳՆ–ում հայտարարել են, որ նման առարկություններ չեն եղել` միաժամանակ նշելով, որ ռուսական կողմը հնարավոր է համարում ուկրաինական հացահատիկի արտահանման «Սևծովյան նախաձեռնության» տեխնիկական երկարաձգումը առանց ժամկետների և ծավալների փոփոխության։