https://arm.sputniknews.ru/20230331/alen-simvonjany-nerqin-kharnashpvot-kazmakerpec-sejran-ohanjany-azhum-mijadepi-masin-57501251.html
Ալեն Սիմոնյանը խառնաշփոթ կազմակերպեց. Սեյրան Օհանյանը՝ ԱԺ–ում միջադեպի մասին
Ալեն Սիմոնյանը խառնաշփոթ կազմակերպեց. Սեյրան Օհանյանը՝ ԱԺ–ում միջադեպի մասին
Sputnik Արմենիա
Սերյան Օհանյանը չբացառեց, որ ՔՊ–ականները լրատվական դաշտն ամբողջությամբ ողողել են այս լուրով Սյունիքի մարզում տեղի ունեցող իրադարձությունները ստվերելու համար։ 31.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-31T14:05+0400
2023-03-31T14:05+0400
2023-03-31T14:07+0400
սեյրան օհանյան
վլադիմիր վարդանյան
մհեր սահակյան
վեճ
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48660068_0:0:1600:901_1920x0_80_0_0_06403ee5e544b376706d98e0669319a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն լրագրողների հետ զրույցում պատմել է այսօր ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի որոշ մանրամասներ ու բացատրել, թե ինչու է խորհրդարանում նման իավիճակ առաջացել։Ըստ նրա` իրավիճակն արդեն հարթվել էր, երբ ոստիկանությունը եկել է իր աշխատասենյակ Մհեր Սահակյանին հարցաքննելու համար։ Վերջինս արդեն պատրաստվել է ոստիկանների հետ գնալ ոստիկանության Արաբկիրի բաժին, երբ սենյակ է մտել ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։Նա ներկա չի եղել այդ վիճաբանությանը, բայց իրեն պատմել են, որ ՔՊ– ական պատգամավորն է բարձր տոնով խոսել, ձեռքը սեղանին խփել ու հրահրել վեճը։ԱԺ պատգամավորը պնդում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ոստիկանությունը ոչ իրավաչափ ու կողմնակալ մոտեցում է դրսևորում։«Երբ Վահագն Ալեքսանյանը նիստերի դահլիճում հարվածեց մեր պատգամավորին` Վահե Հակոբյանին, ոստիկանները չեկան ու չձերբակալեցին նրան»,– հիշեցրեց նա։Նշենք, որ այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի միջև։Սերյան Օհանյանը չբացառեց, որ ՔՊ–ականները լրատվական դաշտն ամբողջությամբ ողողել են այս լուրով Սյունիքի մարզում տեղի ունեցող իրադարձությունները ստվերելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48660068_136:0:1559:1067_1920x0_80_0_0_5cf202fadc57d3f457eed7eaa42229ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սեյրան օհանյան, վլադիմիր վարդանյան, մհեր սահակյան, վեճ, աժ (ազգային ժողով)
սեյրան օհանյան, վլադիմիր վարդանյան, մհեր սահակյան, վեճ, աժ (ազգային ժողով)
Ալեն Սիմոնյանը խառնաշփոթ կազմակերպեց. Սեյրան Օհանյանը՝ ԱԺ–ում միջադեպի մասին
14:05 31.03.2023 (Թարմացված է: 14:07 31.03.2023) Սերյան Օհանյանը չբացառեց, որ ՔՊ–ականները լրատվական դաշտն ամբողջությամբ ողողել են այս լուրով Սյունիքի մարզում տեղի ունեցող իրադարձությունները ստվերելու համար։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն լրագրողների հետ զրույցում պատմել է այսօր ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի որոշ մանրամասներ ու բացատրել, թե ինչու է խորհրդարանում նման իավիճակ առաջացել։
Ըստ նրա` իրավիճակն արդեն հարթվել էր, երբ ոստիկանությունը եկել է իր աշխատասենյակ Մհեր Սահակյանին հարցաքննելու համար։ Վերջինս արդեն պատրաստվել է ոստիկանների հետ գնալ ոստիկանության Արաբկիրի բաժին, երբ սենյակ է մտել ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Կարելի է ասել, որ իր գործողություններով Ալեն Սիմոնյանը ներքին խառնաշփոթ կազմակերպեց։ Օգտվելով Ալեն Սիմոնյանի ներկայությունից` ոստիկանապետի տեղակալը սկսեց Մհեր Սահակյանին հրել է, այնինչ դրա իրավունքը ինքը չուներ, ու խառնաշփոթ եղավ իմ աշխատասենյակում»,– ասաց Սեյրան Օհանյանը։
Նա ներկա չի եղել այդ վիճաբանությանը, բայց իրեն պատմել են, որ ՔՊ– ական պատգամավորն է բարձր տոնով խոսել, ձեռքը սեղանին խփել ու հրահրել վեճը։
ԱԺ պատգամավորը պնդում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ոստիկանությունը ոչ իրավաչափ ու կողմնակալ մոտեցում է դրսևորում։
«Երբ Վահագն Ալեքսանյանը նիստերի դահլիճում հարվածեց մեր պատգամավորին` Վահե Հակոբյանին, ոստիկանները չեկան ու չձերբակալեցին նրան»,– հիշեցրեց նա։
Նշենք, որ այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի միջև։
Սերյան Օհանյանը չբացառեց, որ ՔՊ–ականները լրատվական դաշտն ամբողջությամբ ողողել են այս լուրով Սյունիքի մարզում տեղի ունեցող իրադարձությունները ստվերելու համար։