https://arm.sputniknews.ru/20230330/wsj-i-lragrvoghin-brnel-en-hancanqi-pahin-peskvov-57449921.html
WSJ-ի լրագրողին բռնել են հանցանքի պահին. Պեսկով
WSJ-ի լրագրողին բռնել են հանցանքի պահին. Պեսկով
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ-ն հայտնել էր, որ ամերիկյան «Wall Street Journal» թերթի մոսկովյան բյուրոյի թղթակիցը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով։ 30.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-30T14:58+0400
2023-03-30T14:58+0400
2023-03-30T15:02+0400
դմիտրի պեսկով
լրագրող
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/09/52420728_0:160:3072:1888_1920x0_80_0_0_9f4b8e48f0afce269ea366188003af31.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. WSJ-ի լրագրողին բռնել են հանցանքի պահին: Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` խոսելով «Wall Street Journal»-ի թղթակից Էվան Գերշկովիչի ձերբակալության մասին:«Դա ԱԴԾ-ի իրավասությունն է, արդեն եղել է Անվտանգության դաշնային ծառայության հայտարարությունը, ավելացնելու բան չունենք»,-ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան այս գործով համագործակցելու է ամերիկյան հատուկ ծառայությունների հետ։Պեսկովն ընդգծել է, որ մանրամասներն իրեն հայտնի չեն:ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է 2 քաղաքացու, որոնք փողի դիմաց ծառայություն են առաջարկել Ուկրաինային«Մանրամասներին չեմ տիրապետում։ Եվս մեկ անգամ կրկնում եմ` դա հատուկ ծառայությունների իրավասությունն է, որոնք հենց լրտեսների դեմ են պայքարում»,-ասել է Պեսկովը, որին խնդրել են պարզաբանել, թե ինչ է նշանակում հանցանքի պահին բռնելը, երբ մարդը լրտեսության մեջ է մեղադրվում։ԱԴԾ-ի տվյալներով` Գերշկովիչն ԱՄՆ-ի հանձնարարությամբ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ է հավաքագրել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի գործունեության մասին։ Գաղտնի տեղեկություններ ստանալու փորձի ժամանակ ամերիկացուն ձերբակալել են Եկատերինբուրգում:ՌԴ–ում ուկրաինական գործակալ է ձերբակալվել. ԱԴԾ–ն մանրամասներ է հայտնում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/09/52420728_171:0:2902:2048_1920x0_80_0_0_2efa0df24648eccff5f750246535caa4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, լրագրող, ձերբակալություն
դմիտրի պեսկով, լրագրող, ձերբակալություն
WSJ-ի լրագրողին բռնել են հանցանքի պահին. Պեսկով
14:58 30.03.2023 (Թարմացված է: 15:02 30.03.2023) Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ-ն հայտնել էր, որ ամերիկյան «Wall Street Journal» թերթի մոսկովյան բյուրոյի թղթակիցը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. WSJ-ի լրագրողին բռնել են հանցանքի պահին: Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` խոսելով «Wall Street Journal»-ի թղթակից Էվան Գերշկովիչի ձերբակալության մասին:
«Դա ԱԴԾ-ի իրավասությունն է, արդեն եղել է Անվտանգության դաշնային ծառայության հայտարարությունը, ավելացնելու բան չունենք»,-ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան այս գործով համագործակցելու է ամերիկյան հատուկ ծառայությունների հետ։
Պեսկովն ընդգծել է, որ մանրամասներն իրեն հայտնի չեն:
«Մանրամասներին չեմ տիրապետում։ Եվս մեկ անգամ կրկնում եմ` դա հատուկ ծառայությունների իրավասությունն է, որոնք հենց լրտեսների դեմ են պայքարում»,-ասել է Պեսկովը, որին խնդրել են պարզաբանել, թե ինչ է նշանակում հանցանքի պահին բռնելը, երբ մարդը լրտեսության մեջ է մեղադրվում։
ԱԴԾ-ի տվյալներով` Գերշկովիչն ԱՄՆ-ի հանձնարարությամբ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ է հավաքագրել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի գործունեության մասին։ Գաղտնի տեղեկություններ ստանալու փորձի ժամանակ ամերիկացուն ձերբակալել են Եկատերինբուրգում: