https://arm.sputniknews.ru/20230330/razmakan-hatuk-gvortsvoghutjun-bakhmuti-amrvoci-kajazvory-mahanum-e-ev-handznvum-57480755.html
Ռազմական հատուկ գործողություն․ «Բախմուտի ամրոցի» կայազորը մահանում է և հանձնվում
Ռազմական հատուկ գործողություն․ «Բախմուտի ամրոցի» կայազորը մահանում է և հանձնվում
Sputnik Արմենիա
Ի տարբերություն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի, Ռուսաստանը «անապատում փոթորիկներ» չի կազմակերպում երրորդ աշխարհի երկրների բնական ռեսուրսները յուրացնելու և թալանելու համար 30.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-30T21:49+0400
2023-03-30T21:49+0400
2023-03-30T21:50+0400
ռուսաստան
ուկրաինա
արտյոմովսկ
նատօ
արևմուտք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/06/56344279_0:170:3037:1878_1920x0_80_0_0_3fd92e4ce4d13de09904af00677c5bbc.jpg.webp
Հզոր հրետանային պատրաստությունից հետո ռուսական ուժերի հարձակողական ջոկատներն Արտյոմովսկում հարձակողական գործողություններն ակտիվացրել են երեք ուղղություններով և մի քանի կենտրոնական թաղամասեր վերահսկողության տակ են վերցրել։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը ստիպված ընդունել է Ռուսաստանի «մասնակի հաջողությունն» Արտյոմովսկում։ Արևմտյան որոշ ԶԼՄ-ներ կարծում են, որ Արտյոմովսկի ճակատամարտը կարող է որոշել ուկրաինական հակամարտության արդյունքը։ Ռուսաստանի զինված ուժերի ռազմավարությունը` լիովին հյուծել ուկրաինական բանակին և իրագործել հատուկ գործողության քաղաքական նպատակները։ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մարտի 29-ին ասել է. «Մենք չենք հանդուրժի մեր սահմաններին բացահայտ հակառուսական պետության գոյությունը»: Ու սահմանել է Ուկրաինայում և Եվրոպայում «համապարփակ, արդար և կայուն խաղաղության» չափանիշները:- Ուկրաինայի զինված ուժերի ռազմական գործողությունների և Արևմուտքի երկրների կողմից զենքի մատակարարման դադարեցում,- Ուկրաինայի տարածքից օտարերկրյա վարձկանների դուրսբերում,- Ուկրաինայի չեզոք և արտադաշինքային կարգավիճակի ապահովում,- ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամակցությունից հրաժարում,- Ուկրաինայի ոչ միջուկային կարգավիճակի հաստատում,- Կիևի և միջազգային հանրության կողմից տարածքային նոր իրողությունների ճանաչում:Ի տարբերություն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի, Ռուսաստանը «անապատում փոթորիկներ» չի կազմակերպում երրորդ աշխարհի երկրների բնական ռեսուրսները յուրացնելու և թալանելու համար, այլ վերացնում է ռազմավարական ռազմական սպառնալիքներն իրՌուսաստանը չէ, որ Ուկրաինային ու Եվրոպային վեր է մղումէսկալացիայի աստիճաններով, ստիպում է ավելի շատ տանկեր ու ինքնաթիռներ գնել, մեծացնել հրետանային արկերի արտադրությունը։ Միաժամանակ Մոսկվան ծանրակշիռ և բարձր տեխնոլոգիական փաստարկներ ունի ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին խաղաղություն պարտադրելու համար՝ հազարավոր ժամանակակից տանկեր, ինքնաթիռներ, գերձայնային հրթիռներ և միջուկային մարտագլխիկներ։ Պարադոքսն այն է, որ երեկ աֆղանական թալիբների կողմից նվաստացած հավաքական Արևմուտքն այսօր Ռուսաստանին սպառնում է «ռազմավարական պարտությամբ» և չի հավատում մարտավարական կամ ռազմավարական միջուկային հաշվեհարդարին՝ Մոսկվայի նախազգուշացումների դաժան իրականությանը։ Հնարավոր է՝ ռազմական հատուկ գործողության ֆոնին Վաշինգտոնն ավելի հստակ կլսի «երրորդ զանգը»՝ մարտի 29-ին սկսվեցին Ռուսաստանի Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի Նովոսիբիրսկի հրթիռային դիվիզիայի լայնածավալ զորավարժությունները՝ Ռուսաստանի մի քանի շրջաններում «Յարս» ռազմավարական շարժական համալիրների տեղակայմամբ: Ինչպես ժողովուրդն է ասում է, «մինչև «Յարսը» չգործարկվի, Բայդենը չի խաչակնքվի»։Արտյոմովսկն ու Ավդեևկան ուկրաինական ԶՈւ–ի ապառազմականացման հիմնական կետերն են
ուկրաինա
արտյոմովսկ
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Ալեքսանդր Խրոլենկո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/19/25495616_83:-1:1148:1065_100x100_80_0_0_e94fd7543a087ebeb7d5e85b36613321.jpg.webp
Ալեքսանդր Խրոլենկո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/19/25495616_83:-1:1148:1065_100x100_80_0_0_e94fd7543a087ebeb7d5e85b36613321.jpg.webp
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/06/56344279_152:0:2883:2048_1920x0_80_0_0_1b05b0114e9b6fe1f47525e3cab3bae1.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ալեքսանդր Խրոլենկո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/19/25495616_83:-1:1148:1065_100x100_80_0_0_e94fd7543a087ebeb7d5e85b36613321.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, արտյոմովսկ, նատօ, արևմուտք
ռուսաստան, ուկրաինա, արտյոմովսկ, նատօ, արևմուտք
Ռազմական հատուկ գործողություն․ «Բախմուտի ամրոցի» կայազորը մահանում է և հանձնվում
21:49 30.03.2023 (Թարմացված է: 21:50 30.03.2023) Ի տարբերություն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի, Ռուսաստանը «անապատում փոթորիկներ» չի կազմակերպում երրորդ աշխարհի երկրների բնական ռեսուրսները յուրացնելու և թալանելու համար
Հզոր հրետանային պատրաստությունից հետո ռուսական ուժերի հարձակողական ջոկատներն Արտյոմովսկում հարձակողական գործողություններն ակտիվացրել են երեք ուղղություններով և մի քանի կենտրոնական թաղամասեր վերահսկողության տակ են վերցրել։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը ստիպված ընդունել է Ռուսաստանի «մասնակի հաջողությունն» Արտյոմովսկում։ Արևմտյան որոշ ԶԼՄ-ներ կարծում են, որ
Արտյոմովսկի ճակատամարտը կարող է որոշել ուկրաինական հակամարտության արդյունքը։ Ռուսաստանի զինված ուժերի ռազմավարությունը` լիովին հյուծել ուկրաինական բանակին և իրագործել հատուկ գործողության քաղաքական նպատակները։
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մարտի 29-ին ասել է. «Մենք չենք հանդուրժի մեր սահմաններին բացահայտ հակառուսական պետության գոյությունը»: Ու սահմանել է Ուկրաինայում և Եվրոպայում «համապարփակ, արդար և կայուն խաղաղության» չափանիշները:
- Ուկրաինայի զինված ուժերի ռազմական գործողությունների և Արևմուտքի երկրների կողմից զենքի մատակարարման դադարեցում,
- Ուկրաինայի տարածքից օտարերկրյա վարձկանների դուրսբերում,
- Ուկրաինայի չեզոք և արտադաշինքային կարգավիճակի ապահովում,
- ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամակցությունից հրաժարում,
- Ուկրաինայի ոչ միջուկային կարգավիճակի հաստատում,
- Կիևի և միջազգային հանրության կողմից տարածքային նոր իրողությունների ճանաչում:
Ի տարբերություն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի, Ռուսաստանը «անապատում փոթորիկներ» չի կազմակերպում երրորդ աշխարհի երկրների բնական ռեսուրսները յուրացնելու և թալանելու համար, այլ վերացնում է ռազմավարական ռազմական սպառնալիքներն իր
Ռուսաստանը չէ, որ Ուկրաինային ու Եվրոպային վեր է մղումէսկալացիայի աստիճաններով, ստիպում է ավելի շատ տանկեր ու ինքնաթիռներ գնել, մեծացնել հրետանային արկերի արտադրությունը։ Միաժամանակ Մոսկվան ծանրակշիռ և բարձր տեխնոլոգիական փաստարկներ ունի ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին խաղաղություն պարտադրելու համար՝ հազարավոր ժամանակակից տանկեր, ինքնաթիռներ, գերձայնային հրթիռներ և միջուկային մարտագլխիկներ։ Պարադոքսն այն է, որ երեկ աֆղանական թալիբների կողմից նվաստացած հավաքական Արևմուտքն այսօր Ռուսաստանին սպառնում է «ռազմավարական պարտությամբ» և չի հավատում մարտավարական կամ ռազմավարական միջուկային հաշվեհարդարին՝ Մոսկվայի
նախազգուշացումների դաժան իրականությանը։
Հնարավոր է՝ ռազմական հատուկ գործողության ֆոնին Վաշինգտոնն ավելի հստակ կլսի «երրորդ զանգը»՝ մարտի 29-ին սկսվեցին Ռուսաստանի Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի Նովոսիբիրսկի հրթիռային դիվիզիայի լայնածավալ զորավարժությունները՝ Ռուսաստանի մի քանի շրջաններում «Յարս» ռազմավարական շարժական համալիրների տեղակայմամբ: Ինչպես ժողովուրդն է ասում է, «մինչև «Յարսը» չգործարկվի, Բայդենը չի խաչակնքվի»։