Հնարավոր է` անցկացվի հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստ
16:24 30.03.2023 (Թարմացված է: 16:27 30.03.2023)
© Photo : press office of the Ministry of Economy of RAՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար Օլեկսանդր Սենչենկոյին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար Օլեկսանդր Սենչենկոյին
Բաժանորդագրվել
Այս հարցը այսօր ՀՀ–ում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար Օլեկսանդր Սենչենկոյի հետ քննարկել է տնտեսական համագործակցության հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի անցկացման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, լոգիստիկ ծառայությունների բարելավմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
© Photo : press office of the Ministry of Economy of RAՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար Օլեկսանդր Սենչենկոյի գլխավորած պատվիարկությանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար Օլեկսանդր Սենչենկոյի գլխավորած պատվիարկությանը
Նշենք, որ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստը տեղի էր ունեցել 2021 թ.–ի սեպտեմբերի 14-ին Երևանում։