https://arm.sputniknews.ru/20230330/da-hastatum-e-em-i-apakarucvoghakan-mtadrutjuny--zakharvovan-riteri-khvosqeri-masin-57470295.html
Դա հաստատում է ԵՄ-ի ապակառուցողական մտադրությունը ․ Զախարովան՝ Ռիտերի խոսքերի մասին
Դա հաստատում է ԵՄ-ի ապակառուցողական մտադրությունը ․ Զախարովան՝ Ռիտերի խոսքերի մասին
Sputnik Արմենիա
Ռուսական կողմը կարծում է, որ Երևանն ու Բաքուն կարող են պայմանավորվածություններ ձեռք բերեն, կարևորը նրանց համար համապատասխան մթնոլորտ ստեղծեն։ 30.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-30T18:16+0400
2023-03-30T18:16+0400
2023-03-30T18:16+0400
մարիա զախարովա
եվրամիություն
դիտորդ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/09/56481368_0:0:1600:900_1920x0_80_0_0_90db29f6fcc0cd8657fe2b7b7420a661.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հայտարարությունները հաստատում են տարածաշրջանում ԵՄ մտադրությունների և գործողությունների ապակառուցողականությունը: Ավելին, Բրյուսելում ակնհայտորեն շահագրգռված չեն Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության հաստատմամբ և դիրքորոշումների մերձեցմամբ։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Ավելի վաղ Ռիտերը Deutsche Welle-ին տված հարցազրույցում, խոսելով առաքելության գործունեության մասին, նշել էր, որ «իրենք չեն կարող միջամտել, իրենց տրամադրության տակ կան միայն հեռադիտակներ և տեսախցիկներ»: Նրա խոսքով՝ արգելված է մուտք գործել Ադրբեջանի տարածք, այդ պատճառով չեն կարող նկատել, օրինակ, զորքերի տեղաշարժը հերթական հարձակման նախապատրաստման ժամանակ։«Շատ կարևոր է լսել ոչ թե նրանց, որոնք երբեք չեն եղել կարգավորման միջնորդ, որոնք ներդրումներ չեն ունեցել, որոնք չեն հասել գործնական արդյունքների: Կարևոր է լսել Բաքվին և Երևանին, սա առանցքային է այս խնդրի դեպքում. պետք է լսել, լսել և գործել ի շահ երկու երկրների»,–հայտարարել Է Զախարովան։Նրա խոսքով՝ Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ կան տարբեր տեսակետներ, երբեմն հակառակ տեսակետներ են լինում երկու երկրներում և լինում են ծայրահեղ բարդության, սրացման ժամանակաշրջաններ։«Բրյուսելում... իրենց ոչ հմուտ, անդադար կերպով, ոչ պրոֆեսիոնալ, չմտածված, անազնիվ ակտիվությամբ հրահրում են հակասությունը Բաքվի և Երևանի միջև»,–եզրափակել է Զախարովան։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/09/56481368_167:0:1367:900_1920x0_80_0_0_bdff790013ddccadac1f2d8b6ac9380e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, եվրամիություն, դիտորդ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, видео
մարիա զախարովա, եվրամիություն, դիտորդ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, видео
Դա հաստատում է ԵՄ-ի ապակառուցողական մտադրությունը ․ Զախարովան՝ Ռիտերի խոսքերի մասին
Ռուսական կողմը կարծում է, որ Երևանն ու Բաքուն կարող են պայմանավորվածություններ ձեռք բերեն, կարևորը նրանց համար համապատասխան մթնոլորտ ստեղծեն։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հայտարարությունները հաստատում են տարածաշրջանում ԵՄ մտադրությունների և գործողությունների ապակառուցողականությունը: Ավելին, Բրյուսելում ակնհայտորեն շահագրգռված չեն Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության հաստատմամբ և դիրքորոշումների մերձեցմամբ։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Ռիտերը Deutsche Welle-ին տված հարցազրույցում, խոսելով առաքելության գործունեության մասին, նշել էր, որ «իրենք չեն կարող միջամտել, իրենց տրամադրության տակ կան միայն հեռադիտակներ և տեսախցիկներ»: Նրա խոսքով՝ արգելված է մուտք գործել Ադրբեջանի տարածք, այդ պատճառով չեն կարող նկատել, օրինակ, զորքերի տեղաշարժը հերթական հարձակման նախապատրաստման ժամանակ։
«Շատ կարևոր է լսել ոչ թե նրանց, որոնք երբեք չեն եղել կարգավորման միջնորդ, որոնք ներդրումներ չեն ունեցել, որոնք չեն հասել գործնական արդյունքների: Կարևոր է լսել Բաքվին և Երևանին, սա առանցքային է այս խնդրի դեպքում. պետք է լսել, լսել և գործել ի շահ երկու երկրների»,–հայտարարել Է Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ կան տարբեր տեսակետներ, երբեմն հակառակ տեսակետներ են լինում երկու երկրներում և լինում են ծայրահեղ բարդության, սրացման ժամանակաշրջաններ։
Միևնույն ժամանակ, ռուսական կողմը գտնում է, որ կողմերը կարող են պայմանավորվեն, կարևորը նրանց համար համապատասխան մթնոլորտ, հիմք ստեղծեն նման պայմանավորվածությունների և փոխըմբռնման համար` նպաստելով այդ փոխըմբռնմանը, այլ ոչ թե հակառակը:
«Բրյուսելում... իրենց ոչ հմուտ, անդադար կերպով, ոչ պրոֆեսիոնալ, չմտածված, անազնիվ ակտիվությամբ հրահրում են հակասությունը Բաքվի և Երևանի միջև»,–եզրափակել է Զախարովան։