https://arm.sputniknews.ru/20230329/uzum-enq-pokhel-haraberutjunneri-voraky-mi-mijavajrum-ur-ajlevs-anvtang-che-simvonjan-57388378.html
Ուզում ենք փոխել հարաբերությունների որակը մի միջավայրում, ուր այլևս անվտանգ չէ. Սիմոնյան
Ուզում ենք փոխել հարաբերությունների որակը մի միջավայրում, ուր այլևս անվտանգ չէ. Սիմոնյան
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանը նշել է, որ ԼՂ հայերի՝ իրենց սեփական ինքնությանը համապատասխան ապրելու իրավունքը մշտապես ոտնահարվել է ինչպես խորհրդային, այնպես էլ անկախ Ադրբեջանի... 29.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-29T11:35+0400
2023-03-29T11:35+0400
2023-03-29T11:35+0400
ալեն սիմոնյան
գերմանիա
հայաստան
ադրբեջան
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1d/57387611_0:42:800:492_1920x0_80_0_0_34211eaaa3610e3ec35e40716615c844.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով։ Նման հայտարարություն է արել աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի ղեկավար կազմի և հրավիրյալ պատգամավորների, քաղաքական և հասարակական գործիչների հետ հանդիպում-քննարկման ժամանակ, տեղեկանում ենք ԱԺ կայքից։Սիմոնյանը նշել է, որ հայաստանյան իշխանություններն ուզում են փոխել հարաբերությունների որակը մի տարածաշրջանում, մի միջավայրում, ուր այլևս անվտանգ չէ:ԱԺ նախագահը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց սեփական ինքնությանը համապատասխան ապրելու իրավունքը մշտապես ոտնահարվել է ինչպես խորհրդային, այնպես էլ անկախ Ադրբեջանի կողմից և մեծ թափով շարունակվում է անարգվել մինչ օրս:Սիմոնյանը հիշեցրել է, որ Ադրբեջանի կողմից 2022թ. դեկտեմբերի 12-ից փակվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետևանքով 120 000 բնակիչ հայտնվել է փաստացի շրջափակման մեջ:Նա նշել է, որ քննարկումից ժամեր առաջ ադրբեջանցիները կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող հայերի ուղղությամբ:Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը՝ Հայաստանում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու կապակցությամբ: Եզրափակելով խոսքը՝ նա հավաստիացրել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով:Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովի 14-հոգանոց պատվիրակությունը` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, մարտի 27-30-ը գործուղվել է Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)։
գերմանիա
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1d/57387611_44:0:756:534_1920x0_80_0_0_d3d37b60261f198d0f8ed1ffd19a1f71.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, գերմանիա, հայաստան, ադրբեջան, լաչինի միջանցք
ալեն սիմոնյան, գերմանիա, հայաստան, ադրբեջան, լաչինի միջանցք
Ուզում ենք փոխել հարաբերությունների որակը մի միջավայրում, ուր այլևս անվտանգ չէ. Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը նշել է, որ ԼՂ հայերի՝ իրենց սեփական ինքնությանը համապատասխան ապրելու իրավունքը մշտապես ոտնահարվել է ինչպես խորհրդային, այնպես էլ անկախ Ադրբեջանի կողմից և մեծ թափով շարունակվում է մինչ օրս:
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով։ Նման հայտարարություն է արել աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի ղեկավար կազմի և հրավիրյալ պատգամավորների, քաղաքական և հասարակական գործիչների հետ հանդիպում-քննարկման ժամանակ, տեղեկանում ենք
ԱԺ կայքից։ Սիմոնյանը նշել է, որ հայաստանյան իշխանություններն ուզում են փոխել հարաբերությունների որակը մի տարածաշրջանում, մի միջավայրում, ուր այլևս անվտանգ չէ:
ԱԺ նախագահը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց սեփական ինքնությանը համապատասխան ապրելու իրավունքը մշտապես ոտնահարվել է ինչպես խորհրդային, այնպես էլ անկախ Ադրբեջանի կողմից և մեծ թափով շարունակվում է անարգվել մինչ օրս:
Սիմոնյանը հիշեցրել է, որ Ադրբեջանի կողմից 2022թ. դեկտեմբերի 12-ից փակվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետևանքով 120 000 բնակիչ հայտնվել է փաստացի շրջափակման մեջ:
«Ադրբեջանի այս գործողությունը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է, որը ԼՂ ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի լայնածավալ և համակարգված քաղաքականության մի մասն է»,- ասել է Սիմոնյանը՝ ընդգծելով, որ անգամ Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող որոշմանն Ադրբեջանը չի ենթարկվում. մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից Լեռնային Ղարաբաղում զոհվել է երեք քաղաքացի:
Նա նշել է, որ քննարկումից ժամեր առաջ ադրբեջանցիները կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող հայերի ուղղությամբ:
Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը՝ Հայաստանում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու կապակցությամբ: Եզրափակելով խոսքը՝ նա հավաստիացրել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովի 14-հոգանոց պատվիրակությունը` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ,
մարտի 27-30-ը գործուղվել է Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)։