https://arm.sputniknews.ru/20230329/naton-pastaci-krvum-e-kievi-kvoghmic-lavrvov-57402635.html
ՆԱՏՕ–ն փաստացի կռվում է Կիևի կողմից. Լավրով
ՆԱՏՕ–ն փաստացի կռվում է Կիևի կողմից. Լավրով
Sputnik Արմենիա
Լավրովի խոսքով` Մոսկվան նույնպես կողմ է Իրանի դեմ ամերիկյան անօրինական պատժամիջոցների վերացմանը։ 29.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-29T16:07+0400
2023-03-29T16:07+0400
2023-03-29T16:26+0400
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
սերգեյ լավրով
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1d/57399281_0:0:1601:901_1920x0_80_0_0_70769e92610d38df3f6d21011b70768e.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՆԱՏՕ–ն փաստացի կռվում է Կիևի ռեժիմի կողմից։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս հայտարարությունն է արել Իրանի գործընկերոջ` Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։«Մենք հերթական անգամ ուշադրության առանք ՆԱՏՕ–ի երկրների դիվերսիոն գիծը, որոնք արդեն վաղուց ներքաշվել են հակամարտության մեջ և դրա մեջ ավելի ու ավելի են ներքաշվում։ Կարծում եմ` դրանից այն կողմ արդեն տեղ չկա, և փաստացի կռվում են Կիևի ռեժիմի կողմից»,– ասել է նախարարը։Նրա խոսքով` միևնույն ժամանակ Արևմուտքը չի ցանկանում դադարեցնել Ուկրաինայի հակամարտությունը։ԱՄՆ–ն անցել է պարկեշտության բոլոր սահմանները. Լավրով«Նման արտահայտությամբ վերջերս աչքի ընկավ մեր գործընկեր պարոն Բլինկենը` ելույթ ունենալով երեկ կամ նախանցյալ օրը` հայտարարելով, որ այժմ հրադադարը բխելու է ՌԴ շահերից, իսկ դա չի կարելի թույլ տալ։ Թե ինչի վրա է հիմնվում նման մակերեսային, ուղիղ ասենք, վերլուծությունը, դժվար է ասել։ Միակ ենթադրությունն այն է, որ Արևմուտքը չի ցանկանում կանգնեցնել այդ պատերազմը։ Այդ պատերազմում տեսնում է իր աշխարհաքաղաքական շահերը, առաջին հերթին համաշխարհային ասպարեզում հերթական մրցակցին վերացնելու փորձերի տեսանկյունից` ի դեմս ՌԴ–ի»,– ասել է Լավրովը։Նա նշել է նաև, որ Իրանի հետ «միջուկային գործարքի» վերաբերյալ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն։ ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է հանվեն, իսկ ԱՄՆ–ն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի շրջանակում պետք է վերադառնա իր պարտավորություններին։Մոսկվան և Թեհրանը առաջ կմղեն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ԱԱԳ-ի մասին պայմանագրի կնքման գործընթացը
իրանի իսլամական հանրապետություն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1d/57399281_76:0:1501:1069_1920x0_80_0_0_ebc081e8d169988fcaaf525f672cecda.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, սերգեյ լավրով, ուկրաինա
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, սերգեյ լավրով, ուկրաինա
ՆԱՏՕ–ն փաստացի կռվում է Կիևի կողմից. Լավրով
16:07 29.03.2023 (Թարմացված է: 16:26 29.03.2023) Լավրովի խոսքով` Մոսկվան նույնպես կողմ է Իրանի դեմ ամերիկյան անօրինական պատժամիջոցների վերացմանը։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՆԱՏՕ–ն փաստացի կռվում է Կիևի ռեժիմի կողմից։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս հայտարարությունն է արել Իրանի գործընկերոջ` Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։
«Մենք հերթական անգամ ուշադրության առանք ՆԱՏՕ–ի երկրների դիվերսիոն գիծը, որոնք արդեն վաղուց ներքաշվել են հակամարտության մեջ և դրա մեջ ավելի ու ավելի են ներքաշվում։ Կարծում եմ` դրանից այն կողմ արդեն տեղ չկա, և փաստացի կռվում են Կիևի ռեժիմի կողմից»,– ասել է նախարարը։
Նրա խոսքով` միևնույն ժամանակ Արևմուտքը չի ցանկանում դադարեցնել Ուկրաինայի հակամարտությունը։
«Նման արտահայտությամբ վերջերս աչքի ընկավ մեր գործընկեր պարոն Բլինկենը` ելույթ ունենալով երեկ կամ նախանցյալ օրը` հայտարարելով, որ այժմ հրադադարը բխելու է ՌԴ շահերից, իսկ դա չի կարելի թույլ տալ։ Թե ինչի վրա է հիմնվում նման մակերեսային, ուղիղ ասենք, վերլուծությունը, դժվար է ասել։ Միակ ենթադրությունն այն է, որ Արևմուտքը չի ցանկանում կանգնեցնել այդ պատերազմը։ Այդ պատերազմում տեսնում է իր աշխարհաքաղաքական շահերը, առաջին հերթին համաշխարհային ասպարեզում հերթական մրցակցին վերացնելու փորձերի տեսանկյունից` ի դեմս ՌԴ–ի»,– ասել է Լավրովը։
Նա նշել է նաև, որ Իրանի հետ «միջուկային գործարքի» վերաբերյալ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն։ ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է հանվեն, իսկ ԱՄՆ–ն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի շրջանակում պետք է վերադառնա իր պարտավորություններին։