https://arm.sputniknews.ru/20230329/artshakatumy-voch-barekamakan-erkrneri-het-erkar-ktevi-hamakhmbum-e-petq-peskvov-57397758.html
Առճակատումը ոչ բարեկամական երկրների հետ երկար կտևի, համախմբում է պետք. Պեսկով
Առճակատումը ոչ բարեկամական երկրների հետ երկար կտևի, համախմբում է պետք. Պեսկով
Sputnik Արմենիա
Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռազմական հատուկ գործողության նպատակներին քաղաքական ու դիվանագիտական ձևով Ուկրաինայի դեպքում հասնելն անհնար է։ 29.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-29T15:07+0400
2023-03-29T15:07+0400
2023-03-29T15:07+0400
դմիտրի պեսկով
վլադիմիր պուտին
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39480383_38:142:1219:806_1920x0_80_0_0_4909ec4fd8a180445889f87dc9b87ff7.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Լայն իմաստով պատերազմը, այդ թվում` հիբրիդային պատերազմը Ռուսաստանի դեմ, ոչ բարեկամական երկրների հետ առճակատումը երկար կտևի և անհրաժեշտ է, որ հանրությունը համախմբվի նախագահի շուրջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Նա հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շուրջ հենց նման աննախադեպ համախմբում է նկատվում, Կրեմլում գերակա վստահություն են տեսնում կապված նրա հետ, որ հատուկ գործողության նպատակները կիրականացվեն։Պեսկովը ընդգծել է նաև, որ հատուկ գործողության ավարտի հեռանկարների մասին եզրակացություն պետք է անեն մասնագետները, որոնք զբաղվում են այդ գործողությամբ, ավելի կոնկրետ` ՌԴ ՊՆ–ն։Նրա խոսքով` Ռուսաստանի համար կարևոր է, որպեսզի կատարվեն նրա պահանջները. ապահովվի ՌԴ նոր շրջանների մարդկանց անվտանգությունն ու ընդհանուր առմամբ պետության անվտանգությունը։Հիշեցնենք՝ 2022թ-ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39480383_133:0:1208:806_1920x0_80_0_0_c9979e894a9a9b27d0b30d20e2c24e69.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Առճակատումը ոչ բարեկամական երկրների հետ երկար կտևի, համախմբում է պետք. Պեսկով
Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռազմական հատուկ գործողության նպատակներին քաղաքական ու դիվանագիտական ձևով Ուկրաինայի դեպքում հասնելն անհնար է։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Լայն իմաստով պատերազմը, այդ թվում` հիբրիդային պատերազմը Ռուսաստանի դեմ, ոչ բարեկամական երկրների հետ առճակատումը երկար կտևի և անհրաժեշտ է, որ հանրությունը համախմբվի նախագահի շուրջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շուրջ հենց նման աննախադեպ համախմբում է նկատվում, Կրեմլում գերակա վստահություն են տեսնում կապված նրա հետ, որ հատուկ գործողության նպատակները կիրականացվեն։
Պեսկովը ընդգծել է նաև, որ հատուկ գործողության ավարտի հեռանկարների մասին եզրակացություն պետք է անեն մասնագետները, որոնք զբաղվում են այդ գործողությամբ, ավելի կոնկրետ` ՌԴ ՊՆ–ն։
«Մենք բազմիցս ասել ենք, որ ՌԴ–ի նպատակները կարող են իրագործվել տարբեր ձևերով` քաղաքական և դիվանագիտական, կամ եթե դա այս պահին անհնար է (իսկ Ուկրաինայի դեպքում դա անհնար է, ցավոք), ապա ռազմական, այսինքն ռազմական հատուկ գործողության անցկացման միջոցով», – ասել է Պեսկովը։
Նրա խոսքով` Ռուսաստանի համար կարևոր է, որպեսզի կատարվեն նրա պահանջները. ապահովվի ՌԴ նոր շրջանների մարդկանց անվտանգությունն ու ընդհանուր առմամբ պետության անվտանգությունը։
Հիշեցնենք՝ 2022թ-ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։