https://arm.sputniknews.ru/20230329/armen-grigvorjany-latviaci-gvortsynkernerin-e-nerkajacrel-lgh-um-steghtsvats-tshgnazhamy-57407174.html
Արմեն Գրիգորյանը լատվիացի գործընկերներին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը
Արմեն Գրիգորյանը լատվիացի գործընկերներին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը
Sputnik Արմենիա
Ադրբեջանի հավանական էսկալացիայի մասին մտահոգությունները Գրիգորյանը հայտնել է լատվիացի գործընկերներին։ 29.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-29T16:54+0400
2023-03-29T16:54+0400
2023-03-29T17:10+0400
հայաստան
լատվիա
արմեն գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/10/48387031_0:0:1600:900_1920x0_80_0_0_1ddc4db739fc7722102782e82a4600e6.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լատվիացի գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ–ում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու ՀՀ անվտանգային միջավայրի մարտահրավերները, այդ թվում Ադրբեջանի հավանական էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ անվտանգության խորհուրդը։Գրիգորյանը մարտի 29-ին հանդիպումներ է ունեցել Լատվիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիս Տեյկմանիսի, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Յաանիս Կաժոչնիշի, Լատվիայի արտաքին գործերի նախարարի եվրոպական հարցերով տեղակալ Ինգրիդա Լևրենսի, ինչպես նաև Լատվիայի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մաարիս Չեպուրիտիսի հետ։Հանդիպումների ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված բարձր մակարդակով հանդիպումների անցկացումը, ինչպես նաև ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում։Լատվիայի գործընկերները Հայաստանին անվտանգային հարցերում աջակցելու և ԵՄ առաքելությունն ամրապնդելու պատրաստակամություն են հայտնել:Հիշեցնենք` Գրիգորյանը մարտի 27-ին մեկնել է մերձբալթյան երկրներ։ ԱԽ գրասենյակից ավելի վաղ հայտնել էին, որ նա աշխատանքային հանդիպումներ կունենա Ռիգայում, Վիլնյուսում և Տալլինում:
լատվիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/10/48387031_79:0:1279:900_1920x0_80_0_0_ce537bb4f07bd8029a2dd2acca16f36c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լատվիա, արմեն գրիգորյան
հայաստան, լատվիա, արմեն գրիգորյան
Արմեն Գրիգորյանը լատվիացի գործընկերներին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը
16:54 29.03.2023 (Թարմացված է: 17:10 29.03.2023) Ադրբեջանի հավանական էսկալացիայի մասին մտահոգությունները Գրիգորյանը հայտնել է լատվիացի գործընկերներին։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լատվիացի գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ–ում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու ՀՀ անվտանգային միջավայրի մարտահրավերները, այդ թվում Ադրբեջանի հավանական էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ անվտանգության խորհուրդը։
Գրիգորյանը մարտի 29-ին հանդիպումներ է ունեցել Լատվիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիս Տեյկմանիսի, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Յաանիս Կաժոչնիշի, Լատվիայի արտաքին գործերի նախարարի եվրոպական հարցերով տեղակալ Ինգրիդա Լևրենսի, ինչպես նաև Լատվիայի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մաարիս Չեպուրիտիսի հետ։
«ԱԽ քարտուղարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը»,–ասված է հաղորդագրությունում։
Հանդիպումների ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված բարձր մակարդակով հանդիպումների անցկացումը, ինչպես նաև ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում։
Լատվիայի գործընկերները Հայաստանին անվտանգային հարցերում աջակցելու և ԵՄ առաքելությունն ամրապնդելու պատրաստակամություն են հայտնել:
Հիշեցնենք` Գրիգորյանը մարտի 27-ին մեկնել է մերձբալթյան երկրներ։ ԱԽ գրասենյակից ավելի վաղ
հայտնել էին, որ նա աշխատանքային հանդիպումներ կունենա Ռիգայում, Վիլնյուսում և Տալլինում: