https://arm.sputniknews.ru/20230328/kanadaji-artaqin-gvortseri-nakharary-kvoch-e-arel-adrbejanin-bacel-lachini-mijancqy-57339413.html
Կանադայի արտաքին գործերի նախարարը կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը
Կանադայի արտաքին գործերի նախարարը կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը
Sputnik Արմենիա
Մելանի Ժոլին հայտնել է, որ Կանադան իր զորակցությունն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող ԵՄ դիտորդական առաքելությանը։ 28.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-28T12:06+0400
2023-03-28T12:06+0400
2023-03-28T12:12+0400
կանադա
արցախ
լաչինի միջանցք
ադրբեջան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1c/57339510_0:0:1279:719_1920x0_80_0_0_a126a3bd74595b71a23ddcd5a42c330b.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, տեղեկանում ենք Կանադայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից։Նշվում է, որ մարտի 27-ին խորհրդարանի նիստի ժամանակ Ազատական կուսակցության անդամ Ջեյն Յիպը հարց է հղել Ժոլիին՝ Կանադայի կառավարությունն ի՞նչ քայլեր է արել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցով` իր մտահոգությունը հայտնելով ստեղծված խնդրի առնչությամբ։Ի պատասխան Ժոլին նշել է, որ կիսում է այդ մտահոգությունը և նշել` Կանադան շարունակում է կոչեր ուղղել Ադրբեջանի իշխանություններին Լաչինի միջանցքը բացելու, բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ։Նա հավելել է, որ Կանադան իր զորակցությունն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող ԵՄ դիտորդական առաքելությանը։Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
կանադա
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1c/57339510_44:0:1003:719_1920x0_80_0_0_fd484417bf7d61d37b87529b47f4ae48.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կանադա, видео, արցախ, լաչինի միջանցք, ադրբեջան, հայաստան
կանադա, видео, արցախ, լաչինի միջանցք, ադրբեջան, հայաստան
Կանադայի արտաքին գործերի նախարարը կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը
12:06 28.03.2023 (Թարմացված է: 12:12 28.03.2023) Մելանի Ժոլին հայտնել է, որ Կանադան իր զորակցությունն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող ԵՄ դիտորդական առաքելությանը։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, տեղեկանում ենք
Կանադայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ մարտի 27-ին խորհրդարանի նիստի ժամանակ Ազատական կուսակցության անդամ Ջեյն Յիպը հարց է հղել Ժոլիին՝ Կանադայի կառավարությունն ի՞նչ քայլեր է արել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցով` իր մտահոգությունը հայտնելով ստեղծված խնդրի առնչությամբ։
Ի պատասխան Ժոլին նշել է, որ կիսում է այդ մտահոգությունը և նշել` Կանադան շարունակում է կոչեր ուղղել Ադրբեջանի իշխանություններին Լաչինի միջանցքը բացելու, բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ։
«Պետք է Լաչինում ստեղծված իրավիճակի դեմն առնել, որպեսզի այն էլ ավելի չվատթարանա»,–ասել է Ժոլին։
Նա հավելել է, որ Կանադան իր զորակցությունն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող ԵՄ դիտորդական առաքելությանը։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը
որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը
միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։