00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է աղմկում Ջանֆիդան, կամ երբ օրենքը սկսում է գործել

© Sputnik / Aram NersesyanՋանֆիդա գյուղը
Ջանֆիդա գյուղը - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2023
Ջանֆիդա գյուղը
Բաժանորդագրվել
Արմավիրի մարզում՝ հայ–թուրքական սահմանին մոտ հատուկ պահպանվող տարածքում մշակվող հողատարածքներ ունեն 8 գյուղեր։ Դրանցից է Ջանֆիդան, որի բնակիչներն արդեն տևական ժամանակ է` պահանջում են վերանայել «անցագրային մուտքի կարգը»։
Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչներն արդեն մի քանի օր է` գերլարված են։ Գյուղատնտեսական ակտիվ սեզոնին ընդառաջ համայնքային իշխանություններից, պետական մարմիններից պահանջում են վերանայել սահմանային պահպանվող տարածքներ մուտք գործելու անցագրային ռեժիմը, մասնավորապես` սեզոնային վարձու աշխատողների համար։

Ժամանակ ենք կորցնում, ձեռք չի տալիս

Հայ–թուրքական սահմանի երկայնքով` պահպանվող գոտու մոտ Ջանֆիդայի բնակիչները մոտ 500 հա մշակվող հողատարածքներ ունեն։ Այնտեղ հասնելու համար պետք է անցնեն սահմանային անցակետով։ Յուրաքանչյուր տարի ոչ միայն Ջանֆիդայի, այլև հարևան նույն կարգավիճակն ունեցող գյուղերի բնակիչները համայնքի ղեկավարի միջոցով դիմում են ներկայացնում և ստանում մինչև 1 տարի ժամկետով անցաթղթերը (բայց ոչ ավելի, քան տվյալ տարվա վերջը)։
2011 թվականին ՀՀ կառավարությունը N735-Ն որոշումն ընդունեց «Պետական սահմանում սահմանային ռեժիմը և պետական սահմանի անցման կետերի ռեժիմը սահմանելու մասին»։ Ըստ որոշման` սահմանային շերտ մուտք գործելու համար անհրաժեշտ է անցագիր, որը ստանալու համար ուժային կառույցներին համայնքի ղեկավարի միջոցով դիմում է ներկայացվում։ Այն քննարկվում և պատասխան է տրվում 10 աշխատանքային օրվա ընթացքում: Անձանց մուտքը սահմանային շերտ, այնտեղ ժամանակավոր գտնվելը ՀՀ ԱԱԾ-ի և ոստիկանության հետ համաձայնեցնելուց հետո թույլատրվում է սահմանապահների կողմից։
Հիմա ջանֆիդացիները պահանջում են, որ սեզոնային վարձու աշխատողների համար մուտքի թույլտվություն ստանալու պայմանները փոխվեն, մեղմացվեն։ Ըստ գործող կարգի` պետք է ներկայացնել վարձու աշխատողների ցանկը, նրանց անձնագրային տվյալներն ու դրանց հիման վրա ստանալ անցաթղթերը։ Ջանֆիդացիները հենց այստեղ են խնդիր տեսնում։
Գագիկը սահմանային պահպանվող տարածքում 4 հա ծիրանանոց ունի։ Ասում է` եթե ցրտահարություն ու կարկուտ չլինի, մոտ 45-50 տոննա ծիրանի բերք է ստանալու։ Ընտանիքի անդամների ուժերով բերքահավաք անելն անհնար է։ Սա նշանակում է` գրեթե 1 ամիս ամեն օր 15-20 աշխատող է պետք լինելու։
© Sputnik / Aram NersesyanՋանֆիդայի բնակիչ Գագիկը
Житель села Джанфида Гагик - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2023
Ջանֆիդայի բնակիչ Գագիկը
«Նախկինում մեր գյուղապետին աշխատողների ցանկը տալիս էինք ու վերջ, հիմա պետք է բոլորի համար անցագիր ստանանք։ Ու հիմա պետք ա գնանք Մեծամոր (Ջանֆիդան Մեծամոր խոշորացված համայնքի կազմում է), դիմումը տանք ու սպասենք։ Ես ասում եմ` իմ պատասխանատվությամբ թողնեն էդ մարդկանց անցկացնեմ, կարող եմ գրել, ստորագրել, եթե իմ անցկացրած թեկուզ մի հոգին խնդիր առաջացնի, թող ինձ մահապատժի ենթարկեն»,– նշում է նա։
Գագիկը մի ուրիշ «նորամուծությունից» էլ է բողոքում, անցաթղթերի վրա պարտադիր նշվում են նաև տրանսպորտային միջոցներն ու պետհամարանիշները, որոնցով մուտքը թույլատրվում է։
«Ես երկու հին, ուտիլ դարձած տրակտոր ունեմ` մի 60 տարեկան, էն որ արդեն գցելու է, ուղղակի ես խնամքով եմ օգտագործում։ Հիմա դրա վրա էլ ասել են` համար պետք ա լինի, բերել եմ, ժեշտի վրա համարը գրել, կպցրել եմ»։
60-ամյա Գագիկը հիշում է, թե ինչպես 80-ականներին սահմանախախտին բռնելու համար իրեն անձամբ Անդրոպովի (ԽՍՀՄ Պետանվտանգության (КГБ) կոմիտեի նախագահ, ապա ԽՍՀՄ ղեկավար-խմբ.) կողմից պարգևատրեցին ժամացույցով և 25 ռուբլիով։
«Ես էս տարիքիս, էս հեռախոսով (կոճակներով) օլյային (նկատի ունի` օնլայն) ո՞նց դիմում գրեմ»։
Համագյուղացի Երվանդը, որն ունի 3 հա պտղատու այգի, 1,5 հա–ի վրա էլ բանջարաբոստանային կուլտուրաներ է մշակում, հավելում է` գնորդը գալիս է, իր աշխատողներին է բերում, «ձեռք չի տալիս ժամանակ կորցնելը»։
© Sputnik / Aram NersesyanՋանֆիդայի բնակիչ Երվանդը
Житель села Джанфида Ерванд - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2023
Ջանֆիդայի բնակիչ Երվանդը
«Կարող ա Մարալիկից կամ Ապարանից եմ աշխատողներ բերում, առավոտյան նոր կարող է իմանանք` ովքեր են գալու, առավոտն ուրիշ մարդ կարող է գա աշխատելու, ցերեկը` ուրիշ։ Սեզոնին բանվոր գտնելն անհնար բան ա, առավոտյան քնից հելնում ենք, հազիվ մեր բանվորի հարցն ենք կարողանում լուծել»։
4 հա պտղատու այգիներ ու ցորենի դաշտեր էլ ունի Վահեն, ասում է` բերքահավաքի շրջանում մեկ օրվա ընթացքում ամբողջ գյուղի տարածքում մոտ 500 վարձու աշխատող է լինում։ Չի պատկերացնում, թե այդքան վարձու աշխատողի համար ինչպես են կարողանալու գործող ընթացակարգերով արագ անցագիր ստանալ։
© Sputnik / Aram NersesyanՋանֆիդայի բնակիչ Վահեն
Житель села Джанфида Ваге - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2023
Ջանֆիդայի բնակիչ Վահեն
Այսպիսով, մի կողմից գյուղացիները մտահոգ են, որ անցաթղթի տրամադրման ժամկետներն են ձգձգվելու, մյուս կողմից էլ անհնար են համարում նախապես վարձու աշխատողների տվյալներ հավաքագրելն ու տրամադրելը։

Ոչ մի այլ գյուղ Ջանֆիդայի նման պահանջ չի ներկայացնում

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը դեռ տարեսկզբին խորհրդակցություն է հրավիրել` Մեծամոր, Բաղրամյան և Արաքս համայնքների ղեկավարների, սահմանամերձ բնակավայերի վարչական ղեկավարների, մարզպետարանի ներկայացուցիչների և մի շարք բնակիչների հետ: Խորհրդակցությանը մասնակցել են նաև անվտանգության կառույցների ներկայացուցիչները:
Քննարկվել են սահմանային անցակետից ներս գտնվող բնակիչներին պատկանող սեփականաշնորհված հողատարածքների մշակման համար բնակչությանը տրվող անցաթղթերի տրամադրման հետ կապված հարցերը: Մարզպետը պատկան մարմիններին հանձնարարականներ է տվել, որ բերքահավաքի սեզոնին հնարավոր բոլոր միջոցները գործի դրվեն և արագ կազմակերպի անցաթղթերի տրամադրումը՝ չշրջանցելով օրենքը:
© Sputnik / Aram NersesyanԷդվարդ Հովհաննիսյան
Губернатор Армавирской области Эдвард Ованнисян - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2023
Էդվարդ Հովհաննիսյան
Օրերս էլ մարզպետն անձամբ Ջանֆիդա է գնացել` գյուղացիների բողոքը լսելու համար։ Անդրադառնալով բնակիչների դժգոհություններին, թե անցաթղթի տրամադրման գործընթացը երկար է տևում, մարզպետը նշում է` հենց երեկ ուսումնասիրել է Ջանֆիդայի բնակիչների դիմումները։ Այդ շարքում կան դիմումներ, որոնց պատասխանը տրվել է հենց նույն օրը կամ հաջորդ օրը։ Ըստ նրա` սա ոչ թե շատ արագ է, այլ աննախադեպ օպերատիվ է։
Անդրադառնալով բնակիչների պահանջին, որ վարձու աշխատողների մուտքը թույլատրեն պարզապես վարչական ղեկավարի ներկայացրած ցանկով` առանց իրավապահ մարմինների ստուգման, կամ եթե բնակիչն ունի անցագիր, իր պատասխանատավությամբ, մարզպետը այն ռիսկային է անվանում։
«Սա սահմանային ռեժիմի պահպանման առումով բավականին ռիսկային մոտեցում է, հատկապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին 1-2 տարիների ընթացքում մի շարք դեպքեր են արձանագրվել սահմանային ռեժիմի խախտման մասով և հատկապես Ջանֆիդայի տարածաշրջանում։ Սա էլ ավելացրել է իրավապահ մարմինների ուշադրությունը»,– նշում է Էդվարդ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` նախկինում, երբ քննարկվել է կառավարության որոշման մեջ փոփոխություններ անելու և ընթացակարգը դյուրացնելու հարցը, պատկան մարմինները կարծիք են հայտնել, որ դյուրացումը սահմանային ռեժիմի պահպանման ավելի մեծ ռիսկերի կբերի։ Մարզպետն այս մտահոգությունն օբյեկտիվ է համարում։
Մարզպետի կարծիքով` միակ ելքն այս դեպքում անցաթղթերի տրամադրման գործընթացն առավելագույն արագացնելն է։ Նա դիմել է պատկան մարմիններին` խնդրելով ավելացնել նաև համապատասխան աշխատակիցների թիվը։ Այսպիսով, թեպետ ըստ կարգի 10 աշխատանքային օրում կարող են անցաթղթերը տրամադրվել, բայց ժամկետը կկրճատվի մինչև 1-2 օր` մարդկային գործոնով պայմանավորված։
© Sputnik / Aram Nersesyan

Ջանֆիդայի բնակիչները

Ջանֆիդայի բնակիչները - Sputnik Արմենիա
1/4

Ջանֆիդայի բնակիչները

© Sputnik / Aram Nersesyan

Ջանֆիդայի բնակիչները

Ջանֆիդայի բնակիչները - Sputnik Արմենիա
2/4

Ջանֆիդայի բնակիչները

© Sputnik / Aram Nersesyan

Ջանֆիդա

Ջանֆիդա - Sputnik Արմենիա
3/4

Ջանֆիդա

© Sputnik / Aram Nersesyan

Ջանֆիդա

Ջանֆիդա - Sputnik Արմենիա
4/4

Ջանֆիդա

1/4

Ջանֆիդայի բնակիչները

2/4

Ջանֆիդայի բնակիչները

3/4

Ջանֆիդա

4/4

Ջանֆիդա

«Մենք ունենք սահմանային 8 գյուղեր, միգուցե մյուսներում գոհունակության որոշակի պակաս կա առանձին դեպքերում ձգձգումների հետ կապված և այլն, բայց ոչ Ջանֆիդայի պես։ Այնպիսի պահանջ, ինչպիսին Ջանֆիդայի բնակիչներն են ներկայացնում, այլ գյուղեր չեն ներկայացնում»,– շեշտում է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` ամեն ինչ անելու են գյուղացիների աշխատանքը «հետ չգցելու համար», միաժամանակ, սահմանային պահպանության հսկողությունն էլ լինելու է անհրաժեշտ մակարդակի վրա։
Լրահոս
0