https://arm.sputniknews.ru/20230328/hhn-adrbejani-het-kapvats-gvortsun-qajler-e-aknkalum-germanaci-gvortsynkerneric-simvonjan-57351954.html
ՀՀ–ն Ադրբեջանի հետ կապված գործուն քայլեր է ակնկալում գերմանացի գործընկերներից. Սիմոնյան
ՀՀ–ն Ադրբեջանի հետ կապված գործուն քայլեր է ակնկալում գերմանացի գործընկերներից. Սիմոնյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ շատերի ուշադրությունից վրիպում են Հայաստանի և հայաբնակ Լեռնային Ղարաբաղի շուրջ ոչ պակաս կործանարար զարգացումները: Բունդեսթագի... 28.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-28T16:23+0400
2023-03-28T16:23+0400
2023-03-28T16:35+0400
հայաստան
ալեն սիմոնյան
գերմանիա
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1c/57349956_0:0:801:451_1920x0_80_0_0_8616ec8ed85fa1175447abeb51617523.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Հայաստանն ակնկալում է, որ Գերմանիան գործուն քայլեր կձեռնարկի, որպեսզի ապահովվի Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրականացումը։ Ինչպես հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն այս հայտարարությունն արել է ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Բերբել Բասի հետ հանդիպմանը։Ներկայացնելով հետպատերազմական իրավիճակը և խոսելով տարածաշրջանում անվտանգային հարցերին շուտափույթ լուծումներ տալու անհրաժեշտությունից՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ շատերի ուշադրությունից վրիպում են Հարավային Կովկասում՝ Հայաստանի և հայաբնակ Լեռնային Ղարաբաղի շուրջ ոչ պակաս կործանարար զարգացումները:Բունդեսթագի գործընկերոջ խնդրանքով Ալեն Սիմոնյանը մանրամասներ է փոխանցել Լաչինի միջանցքի ճգնաժամից, շրջափակման մեջ գտնվող 120.000 արցախցիներին սպառնացող վտանգից և հումանիտար բազմաշերտ խնդիրներից:Նա նշել է, որ Ադրբեջանը, շարունակելով էթնիկ զտումների քաղաքականությունը և կյանքի անտանելի պայմաններ ստեղծելով, ամբողջ աշխարհի աչքի առջև բռնի տեղահանության է դրդում տեղի հայ բնակչությանը:ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Հաագայում իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը:Նա հավելել է, որ Հայաստանը ողջունում է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված գերմանական կողմի ջանքերը՝ շնորհակալություն հայտնելով Գերմանիայի կառավարությանը՝ Հայաստանում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու համար:Բունդեսթագի ղեկավարը շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվության, ուղիղ և բաց զրույց ծավալելու համար` նշելով, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստ է ջանքեր ներդնել իրադրության շտկմանը նպաստելու համար: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը գերմանացի գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովի 14-հոգանոց պատվիրակությունը` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, մարտի 27-30-ը գործուղվել է Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)։
գերմանիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1c/57349956_37:0:744:530_1920x0_80_0_0_0088b2627c4ca608da58311a67610bab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալեն սիմոնյան, գերմանիա, ադրբեջան
հայաստան, ալեն սիմոնյան, գերմանիա, ադրբեջան
ՀՀ–ն Ադրբեջանի հետ կապված գործուն քայլեր է ակնկալում գերմանացի գործընկերներից. Սիմոնյան
16:23 28.03.2023 (Թարմացված է: 16:35 28.03.2023) ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ շատերի ուշադրությունից վրիպում են Հայաստանի և հայաբնակ Լեռնային Ղարաբաղի շուրջ ոչ պակաս կործանարար զարգացումները: Բունդեսթագի ղեկավարը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստ է ջանքեր ներդնել իրադրության շտկմանը նպաստելու համար:
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Հայաստանն ակնկալում է, որ Գերմանիան գործուն քայլեր կձեռնարկի, որպեսզի ապահովվի Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրականացումը։ Ինչպես հայտնում է
ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն այս հայտարարությունն արել է ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Բերբել Բասի հետ հանդիպմանը։
Ներկայացնելով հետպատերազմական իրավիճակը և խոսելով տարածաշրջանում անվտանգային հարցերին շուտափույթ լուծումներ տալու անհրաժեշտությունից՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ շատերի ուշադրությունից վրիպում են Հարավային Կովկասում՝ Հայաստանի և հայաբնակ Լեռնային Ղարաբաղի շուրջ ոչ պակաս կործանարար զարգացումները:
Բունդեսթագի գործընկերոջ խնդրանքով Ալեն Սիմոնյանը մանրամասներ է փոխանցել Լաչինի միջանցքի ճգնաժամից, շրջափակման մեջ գտնվող 120.000 արցախցիներին սպառնացող վտանգից և հումանիտար բազմաշերտ խնդիրներից:
Նա նշել է, որ Ադրբեջանը, շարունակելով էթնիկ զտումների քաղաքականությունը և կյանքի անտանելի պայմաններ ստեղծելով, ամբողջ աշխարհի աչքի առջև բռնի տեղահանության է դրդում տեղի հայ բնակչությանը:
ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Հաագայում իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը:
«Ակնկալում ենք մեր գերմանացի գործընկերներից գործուն քայլերի ձեռնարկում՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման ճանապարհով»,- շեշտել է նա:
Նա հավելել է, որ Հայաստանը ողջունում է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված գերմանական կողմի ջանքերը՝ շնորհակալություն հայտնելով Գերմանիայի կառավարությանը՝ Հայաստանում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու համար:
Բունդեսթագի ղեկավարը շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվության, ուղիղ և բաց զրույց ծավալելու համար` նշելով, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստ է ջանքեր ներդնել իրադրության շտկմանը նպաստելու համար: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը գերմանացի գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովի 14-հոգանոց պատվիրակությունը` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ,
մարտի 27-30-ը գործուղվել է Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)։