https://arm.sputniknews.ru/20230328/em-erkrnery-erkaradzgel-en-gazi-sparman-sahmanapakumy-57350663.html
ԵՄ երկրները երկարաձգել են գազի սպառման սահմանափակումը
ԵՄ երկրները երկարաձգել են գազի սպառման սահմանափակումը
Sputnik Արմենիա
Եվրամիությունը դեռ 2022 թվականի ամռանը հաստատել էր կապույտ վառելիքի սպառման կամավոր կրճատման մասին որոշումը։ 28.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-28T16:06+0400
2023-03-28T16:06+0400
2023-03-28T16:08+0400
եվրամիություն
գազ
հունգարիա
լեհաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317162_0:0:1929:1085_1920x0_80_0_0_14a3441272bd41ca1a21279a12831104.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ԵՄ երկրները էներգետիկայի նախարարների խորհրդում երկարաձգել են գազի սպառման սահմանափակումը, թեև Լեհաստանն ու Հունգարիան դեմ են քվեարկել: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։Հիշեցնենք` ՌԴ էներգակիրների մատակարարման հետ կապված դժվարությունների և ռուսական գազից աստիճանաբար հրաժարվելու ֆոնին ԵՄ-ն 2022 թվականի ամռանը որոշեց 15 տոկոսով կրճատել գազի սպառումը։Եվրոպական միության վիճակագրական ծառայության տվյալներով` Եվրոպայի երկրները 2022 թվականի օգոստոսից մինչև 2023 թվականի հունվարը վերջին հինգ տարվա նույն ժամանակահատվածի միջին ցուցանիշից 19,3 տոկոսով պակաս գազ են սպառել։ Եվրոպայի առանձին երկրներում գազի սպառումը նվազել է 40-50 տոկոսով։
հունգարիա
լեհաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317162_160:0:1883:1292_1920x0_80_0_0_f7628a145e1cb91e7c7c1d99ed7111f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, գազ, հունգարիա, լեհաստան
եվրամիություն, գազ, հունգարիա, լեհաստան
ԵՄ երկրները երկարաձգել են գազի սպառման սահմանափակումը
16:06 28.03.2023 (Թարմացված է: 16:08 28.03.2023) Եվրամիությունը դեռ 2022 թվականի ամռանը հաստատել էր կապույտ վառելիքի սպառման կամավոր կրճատման մասին որոշումը։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ԵՄ երկրները էներգետիկայի նախարարների խորհրդում երկարաձգել են գազի սպառման սահմանափակումը, թեև Լեհաստանն ու Հունգարիան դեմ են քվեարկել: Ինչպես հաղորդում է
ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
«Այսօր մենք դեմ քվեարկեցինք, բայց, ցավոք, բացի Լեհաստանից և Հունգարիայից, բոլորը կողմ էին այդ առաջարկին, ուստի կրկին կարգադրում են 15 տոկոսով կրճատել գազի սպառումը։ Սա նախորդ կարգադրության երկարաձգումն է։ Եվս մեկ անգամ ասում եմ, որ դա շատ վտանգավոր է», - ասել է Սիյարտոն, որի ելույթը հեռարձակվել է սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք` ՌԴ էներգակիրների մատակարարման հետ կապված դժվարությունների և ռուսական գազից աստիճանաբար հրաժարվելու ֆոնին ԵՄ-ն 2022 թվականի ամռանը որոշեց 15 տոկոսով
կրճատել գազի սպառումը։
Եվրոպական միության վիճակագրական ծառայության տվյալներով` Եվրոպայի երկրները 2022 թվականի օգոստոսից մինչև 2023 թվականի հունվարը վերջին հինգ տարվա նույն ժամանակահատվածի միջին ցուցանիշից 19,3 տոկոսով պակաս գազ են սպառել։ Եվրոպայի առանձին երկրներում գազի սպառումը նվազել է 40-50 տոկոսով։