https://arm.sputniknews.ru/20230328/depi-akunq-mastara-ev-lanjik-bnakavajrer-lracucich-mutqer-kkarucven-57338064.html
Դեպի Ակունք, Մաստարա և Լանջիկ բնակավայրեր լրացուցիչ մուտքեր կկառուցվեն
Դեպի Ակունք, Մաստարա և Լանջիկ բնակավայրեր լրացուցիչ մուտքեր կկառուցվեն
Sputnik Արմենիա
Նիստում քննարկվել են Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման և մոտեցող ճանապարհների վերակառուցման ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ... 28.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-28T11:29+0400
2023-03-28T11:29+0400
2023-03-28T11:31+0400
հայաստան
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
քաջարան
թունել
https://cdn.am.sputniknews.ru/img/1332/21/13322196_0:40:1600:940_1920x0_80_0_0_262c82f2e19ba8980d845b9c7495d056.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքից դեպի Ակունք, Մաստարա և Լանջիկ բնակավայրեր լրացուցիչ մուտքեր կկառուցվեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակը։Նշվում է, որ այդ առաջարկությանը հավանություն է տրվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել Խաչատրյանի գլխավորությամբ։«Նիստում քննարկվել են Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման և մոտեցող ճանապարհների վերակառուցման ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ հարցերը։ Բարձրացվել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3՝ Լանջիկ–Գյումրի հատվածի իրականացման առաջընթացը և առկա խնդիրները։ Անդրադարձ է արվել Տրանշ 4, Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման նպատակով օտարման և տարաբնակեցման գործընթացն իրականացնելու կարևորությանը և այդ նպատակով մասնագիտական խումբ ներգրավելու անհրաժեշտությանը»,– ասված է հաղորդագրությունում։Քննարկումների ընթացքում հանձնարարվել է իրականացնել համապատասխան ծառայությունների գնման գործընթաց:Հայտնի է՝ երբ կսկսվի Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունըԴիտարկվել են նաև Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի ավարտման փուլի վերաբերյալ հարցերը։Աշխատանքների որակի առումով պատշաճ վերահսկողություն ապահովելու նպատակով նիստին ընդգծել են տեխնիկական հսկողի ծառայությունների ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը։Շիրակի «չոր նավահանգստի» օպերատորը օտարերկրյա ընկերություն կլինի. ՔերոբյանՆշենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է հարևան երկրների հետ հաղորդակցման դյուրինացումը, Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով դեպի արտաքին շուկաներ ելքի հնարավորությունների ընդլայնումը, տնտեսության հիմնական ոլորտների զարգացումն ու արտահանման ընդլայնումը և այլն: Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկությունը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի սևծովյան նավահանգիստներ։ Դա թույլ կտա իրականացնել բարձր չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
քաջարան
թունել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1332/21/13322196_148:0:1453:979_1920x0_80_0_0_985a312bb1670df8f61c1c7b56b22019.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, քաջարան, թունել
հայաստան, «հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, քաջարան, թունել
Դեպի Ակունք, Մաստարա և Լանջիկ բնակավայրեր լրացուցիչ մուտքեր կկառուցվեն
11:29 28.03.2023 (Թարմացված է: 11:31 28.03.2023) Նիստում քննարկվել են Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման և մոտեցող ճանապարհների վերակառուցման ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ հարցերը։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքից դեպի Ակունք, Մաստարա և Լանջիկ բնակավայրեր լրացուցիչ մուտքեր կկառուցվեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակը։
Նշվում է, որ այդ առաջարկությանը հավանություն է տրվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել Խաչատրյանի գլխավորությամբ։
«Նիստում քննարկվել են Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման և մոտեցող ճանապարհների վերակառուցման ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ հարցերը։ Բարձրացվել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3՝ Լանջիկ–Գյումրի հատվածի իրականացման առաջընթացը և առկա խնդիրները։ Անդրադարձ է արվել Տրանշ 4, Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման նպատակով օտարման և տարաբնակեցման գործընթացն իրականացնելու կարևորությանը և այդ նպատակով մասնագիտական խումբ ներգրավելու անհրաժեշտությանը»,– ասված է հաղորդագրությունում։
Քննարկումների ընթացքում հանձնարարվել է իրականացնել համապատասխան ծառայությունների գնման գործընթաց:
Դիտարկվել են նաև Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի ավարտման փուլի վերաբերյալ հարցերը։
Աշխատանքների որակի առումով պատշաճ վերահսկողություն ապահովելու նպատակով նիստին ընդգծել են տեխնիկական հսկողի ծառայությունների ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը։
Նշենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է հարևան երկրների հետ հաղորդակցման դյուրինացումը, Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով դեպի արտաքին շուկաներ ելքի հնարավորությունների ընդլայնումը, տնտեսության հիմնական ոլորտների զարգացումն ու արտահանման ընդլայնումը և այլն: Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկությունը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի սևծովյան նավահանգիստներ։ Դա թույլ կտա իրականացնել բարձր չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին: