https://arm.sputniknews.ru/20230328/amn-neshvil-qaghaqi-dprvocneric-mekum-28-amja-aghjiky-krak-e-bacel-kan-zvoher-ev-viravvorner-57339018.html
ԱՄՆ Նեշվիլ քաղաքի դպրոցներից մեկում 28-ամյա աղջիկը կրակ է բացել. կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ Նեշվիլ քաղաքի դպրոցներից մեկում 28-ամյա աղջիկը կրակ է բացել. կան զոհեր և վիրավորներ
Sputnik Արմենիա
Հարձակվողի մոտ եղել են դպրոցի քարտեզները, նա գրառումներ է արել, ինչպես նաև հետախուզել է հարձակման 2-րդ հնարավոր վայրը։ 28.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-28T11:46+0400
2023-03-28T11:46+0400
2023-03-28T11:47+0400
ամն
հրաձգություն
դպրոց
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1c/57337306_0:0:1280:720_1920x0_80_0_0_4f5c75b16f98d40d0c35cfdf2d436534.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ԱՄՆ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի մասնավոր քրիստոնեական տարրական դպրոցում մի աղջիկ կրակ է բացել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է CNN-ը` վկայակոչելով տեղի ոստիկանությանը։Մահացել է 9 տարեկան 3 աշակերտ և 3 մեծահասակ։ Բոլորն արդեն նույնականացված են։ Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան։Աղջիկը զինված է եղել 3 տեսակի հրազենով, ներխուժել է դպրոց` կրակելով առաջին և երկրորդ հարկերում։ Կրակոցները սկսել են մոտավորապես 10։13-ին (տեղի ժամանակով), իսկ հարձակվողը սպանվել է 10։27։ Ամբողջ ընթացքում նա կրակոցներ է արձակել։Նեշվիլի ոստիկանությունը նաև հայտնել է, որ սկզբում Օդրիին ներկայացրել են որպես աղջիկ, ապա պարզել են, որ նա տրանսգենդեր է և մամուլի խոսնակ Դոն Աարոնն ասել է, որ Օդրին սոցիալական մեդիայի իր էջում օգտագործել է «արական դերանուններ»։ Անցյալ տարի Օդրին ավարտել է Նեշվիլի Նոսսի արվեստի և դիզայնի քոլեջը, իսկ LinkedIn–ի իր էջում նշված է, որ նա աշխատել է որպես ազատ գրաֆիկ դիզայներ և կես դրույքով ապրանքների վաճառքով զբաղվել:ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ մամուլի ասուլիսում տեղի ունեցածն անվանել է «զզվելի և սրտաճմլիկ»։ Նա նաև կոչ է արել Կոնգրեսին հետագա միջոցներ ձեռնարկել զենքի անվտանգության օրենսդրության վերաբերյալ։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1c/57337306_103:0:1063:720_1920x0_80_0_0_d2401e173001456420d4dcc73c4ba946.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, հրաձգություն, դպրոց, տեսանյութեր, տեսանյութ, видео
ամն, հրաձգություն, դպրոց, տեսանյութեր, տեսանյութ, видео
ԱՄՆ Նեշվիլ քաղաքի դպրոցներից մեկում 28-ամյա աղջիկը կրակ է բացել. կան զոհեր և վիրավորներ
11:46 28.03.2023 (Թարմացված է: 11:47 28.03.2023) Հարձակվողի մոտ եղել են դպրոցի քարտեզները, նա գրառումներ է արել, ինչպես նաև հետախուզել է հարձակման 2-րդ հնարավոր վայրը։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ԱՄՆ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի մասնավոր քրիստոնեական տարրական դպրոցում մի աղջիկ կրակ է բացել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Տեղեկությունը
հայտնում է CNN-ը` վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Մահացել է 9 տարեկան 3 աշակերտ և 3 մեծահասակ։ Բոլորն արդեն նույնականացված են։ Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան։
Կրակոցներ արձակած անձն ունեցել է դպրոցի քարտեզները, նա նաև գրառումներ է արել և ուսումնասիրել է նաև հարձակման 2-րդ հնարավոր վայրը։ Ոստիկանությունը պարզել է, որ կրակողը դպրոցի նախկին աշակերտներից է` 28-ամյա Օդրի Հեյլը, որը նպատակային է իրականացրել հարձակումը։ Իրավապահները գնդակահարել են Օդրիին հենց հարձակման ժամանակ։
Աղջիկը զինված է եղել 3 տեսակի հրազենով, ներխուժել է դպրոց` կրակելով առաջին և երկրորդ հարկերում։ Կրակոցները սկսել են մոտավորապես 10։13-ին (տեղի ժամանակով), իսկ հարձակվողը սպանվել է 10։27։ Ամբողջ ընթացքում նա կրակոցներ է արձակել։
Նեշվիլի ոստիկանությունը նաև հայտնել է, որ սկզբում Օդրիին ներկայացրել են որպես աղջիկ, ապա պարզել են, որ նա տրանսգենդեր է և մամուլի խոսնակ Դոն Աարոնն ասել է, որ Օդրին սոցիալական մեդիայի իր էջում օգտագործել է «արական դերանուններ»։
Անցյալ տարի Օդրին ավարտել է Նեշվիլի Նոսսի արվեստի և դիզայնի քոլեջը, իսկ LinkedIn–ի իր էջում նշված է, որ նա աշխատել է որպես ազատ գրաֆիկ դիզայներ և կես դրույքով ապրանքների վաճառքով զբաղվել:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ մամուլի ասուլիսում տեղի ունեցածն անվանել է «զզվելի և սրտաճմլիկ»։ Նա նաև կոչ է արել Կոնգրեսին հետագա միջոցներ ձեռնարկել զենքի անվտանգության օրենսդրության վերաբերյալ։