00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Լուրջ խնդիրներ ենք ունենալու. Հռոմի ստատուտը սահմանափակում է ՀՀ ինքնիշխանությունը

Գրիգորյան. Հռոմի ստատուտը ՀՀ ինքնիշխանության սահմանափակումը նախատեսող միջազգային իրավական փաստաթուղթ է
Բաժանորդագրվել
Իրավաբան Վահե Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից Հռոմի ստատուտը ՀՀ Սահմանադրությանը չհակասող ճանաչելու որոշմանը։
Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշում կայացնելով` ՍԴ–ն ըստ էության հակասող է ճանաչել իր իսկ դատական ակտը` 2004 թվականի որոշումը, ինչը ոչ միայն անթույլատրելի է, այլ նույնիսկ աներևակայելի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրավաբան Վահե Գրիգորյանը` հիշեցնելով, որ 2004թ–ի օգոստոսի 13-ի որոշմամբ` Հռոմի փաստաթուղթը ճանաչվել էր 1995թ–ի ՀՀ Սահմանադրությանը հակասող։
«Հռոմի ստատուտի կարգավորումների համաձայն` միջազգային քրեական դատարանով քրեական պատասխանատվության ենթարկված անձանց նկատմամբ չի կարող կիրառվել համաներում կամ ներում։ Սա արդեն ինքնիշխանության դրույթի որոշակի սահմանափակում նախատեսող ընթացակարգ է, որովհետև պետությունն ինքն է նախագահի հրամանագրով ներում և համաներում շնորհում, կամ նման քայլ կարող է կատարել ԱԺ–ն։ Հենց այդ հիմքով 2004 թվականին ՍԴ–ն Հռոմի փաստաթուղթը հակասող էր ճանաչել մեր Սահմանադրությանը»,– ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` ներում կամ համաներում շնորհելու վերոհիշյալ դրույթները գործող Սահմանադրության մեջ նույնպես ամրագրված են, բայց եթե Հռոմի փաստաթուղթն արդեն ճանաչվել է մայր օրենքին համապատասխանող, ապա մենք նաև քրեական դատավարության տեսանկյունից ունենալու ենք լուրջ խնդիրներ։
«Սա նաև ՀՀ ինքնիշխանության սահմանափակումը նախատեսող միջազգային իրավական փաստաթուղթ է, որովհետև մեր երկրի Ազգային ժողովն ու նախագահը միջազգային քրեական դատարանի կանոնադրության շրջանակում սահմանափակված են լինելու համաներում և ներում շնորհելու գործառույթներով, այսինքն` նրանք կարող են հանդես գալ հայտարարությամբ, սակայն արարքների շրջանակը, որոնց վրա կարող է տարածվել ներումը կամ համաներումը, սահմանափակված է լինելու Հռոմի ստատուտի կողմից ընձեռված հնարավորությունների չափով»,– ասաց իրավաբանը։
Անդրադառնալով միջազգային դատական պրակտիկային` Գրիգորյանը հիշեցրեց, որ Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ, օրինակ, Հաագայի միջազգային դատարանը կայացրել է որոշում, բայց այն դեռ կյանքի չի կոչվել։ Ըստ նրա` եթե մեզ պետք է Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի պես մի փաստաթուղթ, որ ասենք, թե նման բան ունենք, կարելի է այդտեղ դրական բան տեսնել, սակայն նման փաստաթղթերը, Գրիգորյանի պնդմամբ, կարող են որոշ գերտերությունների միջամտության պարագայում մնալ անհետևանք, այսինքն` Արևմուտքի երկրները տարբեր հիմքեր կգտնեն, որպեսզի ՀՀ օգտին կայացված դատական ակտերը չկատարվեն։
Պուտինի ձերբակալությունը հիվանդագին բարբաջանք է. Արման Աբովյանը` ՍԴ-ի որոշման մասին
Բազմաթիվ երկրներ զերծ են մնում Հռոմի փաստաթուղթը վավերացնելուց, քանի որ միջազգային քրեական դատարանը, նրանց կարծիքով, առաջացնում է խնդրահարույց իրավիճակ։
«Պատկերացնենք, որ, օրինակ, Ադրբեջանն է Հռոմի ստատուտի շրջանակում միջազգային քրեական իրավունքով արգելված արարքի հարց բարձրացնում Եվրոպական դատարանում և կաշառքի միջոցով հասնում ինչ–որ դատավճռի։ Պատկերացնո՞ւմ եք, թե Հայաստանում քանի անձ կարող է միջազգային քրեական հետախուզման և Հռոմի ստատուտի շրջանակում քրեական հետապնդման ենթարկվել»,– նշեց Գրիգորյանը։
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր ՍԴ–ի` 2004թ–ի օգոստոսի 13-ի որոշմամբ, որով Հռոմի փաստաթուղթը ճանաչվել էր 1995թ–ի Սահմանադրությանը հակասող։ Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց միջազգային պայմանագրի վավերացման գործընթացը վերսկսել ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
2022 թվականի վերջին ՀՀ կառավարությունը նախաձեռնեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը դեկտեմբերի 29-ին կառավարության նիստում հայտարարեց, որ հարցի հրատապությունը պայմանավորված է Ադրբեջանի ԶՈւ–ի` ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրած լայնածավալ ռազմական ագրեսիայի ու տարածքների օկուպացման փաստերով։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։
Լրահոս
0