00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կոնիչիուա, պարոն Բեգոյան». Ավինյանը ճապոներեն ողջունեց նոր ծառերի հարցը քննարկելուց առաջ

© Sputnik / Aram NersesyanԵրևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2023
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Երևանի համար նախատեսվող 2500 ծառից միայն 150–ն է սակուրա։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Շահարկումները, թե ամբողջ Երևանում տնկվելու են սակուրաներ` խիստ չափազանցված է։ Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
Ի դեպ, նրան խոսքը փոխանցելուց առաջ, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որն այսօր վարում էր նիստը, ողջունեց ճապոներենով։
«Կոնիչիուա, պարոն Բեգոյան, ինչպե՞ս եք»,– հարցրեց Ավինյանը։
«Մարտական»,– պատասխանեց Բեգոյանը։
Բեգոյանը վստահեցրեց, որ Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած ծառատեսակներ միայն 4-5 տոկոսն է սակուրա, մնացածն ավելի մեծ սաղարթով ծառեր են` սոսի, կաղնի և այլն։
«Ընդհանուր առմամբ 150 հատ սակուրա ենք ձեռք բերել նախատեսվող 2500 ծառից»,– ասաց նա։
Այնուհետեւ Արմեն Բեգոյանը ներկայացրեց, թե ինչու են սակուրա տեսակի ծառերը հենց Կասկադի հարակից տարածքի համար ընտրվել։
«Կասկադում ընտրվել են սակուրաները, քանի որ նրանց սաղարթը շատ մեծ չէ, իսկ այնտեղ մայթը բավական նեղ է` 1 մետր։ Եթե այնտեղ ավելի մեծ սաղարթով ծառեր տնկենք` մի քանի տարի հետո դրանք իրենց հզոր արմատային համակարգով կքանդեին շենքի հիմքը ու կփակեին շենքի լույսը»,– հավաստիացրեց նա։
Կասկադում սակուրաներ տնկելու մյուս դրդապատճառը, Բեգոյանի պնդմամբ, Ալեքսանդր Թամանյանի արձանն է։
«Այդ տարածքում է գտնվում Թամանյանի արձանը, իսկ Թամանյանը վարդագույն Երևանը գծագրող մեր ճարտարապետն է, իսկ սակուրաները ծաղկման շրջանում վարդագույն են»,– նշեց նա։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ անդրադառնալով այս թեմային նոր հանձնարարական տվեց։
«Եթե ճապոնացիները կարողացել են բալենուց ստանալ սակուրա, այսինքն` ծաղիկները ստանալ, բայց պտուղ չստանալ, նույնը մենք կարող ենք անել ծիրանենու հետ, խնդրում եմ այդ ուղղությամբ աշխատանքներ անեք։ Մենք դեռ 200 հազար ծառ ունենք տնկելու 7-8 տարվա ընթացքում։ Մենք անընդհատ չպետք է գնենք դրանք, պետք է ունենաք տնկարաններ, պետք է ստանանք տնկիներ, որոնք դառնալու են Երևանի կանաչ դեմքը»,– ասաց նա։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը նշեց, որ այս պահին կասկադում արդեն 43 սակուրա տեսակի ծառ է տնկվել։
Լրահոս
0