00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիպրոսի հավաքականը բավականին լավ մրցակից է. Ալեքսանդր Պետրակովը՝ վաղվա հանդիպման մասին

© Sputnik / Asatur YesayantsԱլեքսանդր Պետրակով
Ալեքսանդր Պետրակով - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2023
Ալեքսանդր Պետրակով. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Կիպրոսի ընտրանու հետ մրցել է 6 անգամ, բայց միայն 2 խաղերն են եղել պաշտոնական մրցաշարերում։ 19 տարի առաջ Եվրո-1996-ի շրջանակում մեր ընտրանին ոչ-ոքի է խաղացել Երևանում և 0։2 հաշվով պարտվել Կիպրոսում։ Մարտի 28-ին թիմերը կմրցեն ընկերական խաղում, նման հանդիպումներ թիմեր մեջ եղել են 4 անգամ։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Մարտի 28-ին կայանալիք Հայաստան-Կիպրոս ընկերական խաղից առաջ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն ու հարձակվող Վարդան Բիչախչյանը հանդիպել են լրագրողների հետ։
Պետրակովը անդրադարձավ Թուրքիայի հետ խաղին․ «Ինչպես ես ասել էի, ինձ պետք էր հանգստանալ ու հետո գնահատական տալ Հայաստան - Թուրքիա խաղին։ Ասեմ, որ անհատական որակներով թուրքերը գերազանցում էին մեր ֆուտբոլիստներին։ Ունեցանք տակտիկական վրիպումներ, բայց թիմը նվիրվել էր անմնացորդ։ Ցավոտ պարտություն էր, ու ցավոտ էր մասնավորապես ինձ համար։ Իրականում տրամաբանական կլիներ ոչ-ոքին այդ խաղում։ Խաղից հետո ես դիտեցի այն դրվագը, երբ վնասվածք ստացավ Ոսկանյանը ու համոզվեցի, որ այդ դրվագում կար 11 մետրանոց հարված։ Բայց սովորաբար նման խաղերում մրցավարները որոշում են կայացնում ըստ երկրի ֆուտբոլային հեղինակության։ Մրցավարը նույնիսկ չուզեց դիտել VAR-ով այդ դրվագը», - հավելեց Պետրակովը։
Ինչ վերաբերում է վաղվա խաղին, ապա մարզիչը նշեց․
«Կիպրոսի հավաքականը բավականին լավ մրցակից է, եվրոպական միջին մակարդակի թիմ։ Հիմնականում խաղում են պաշտպանությունից։ Դիտել եմ Շոտլանդիայի հետ վերջին հանդիպումը, չնայած խոշոր հաշվով պարտությանը՝ կարծում եմ՝ բավականին հետաքրքիր մրցակից է, որ ունի շատ լավ մարզիչ ի դեմս Թեմուրի Կեցբայայի։ Ամեն դեպքում այս հանդիպումը հնարավորություն է մեզ համար խաղադաշտում տեսնել նոր ֆուտբոլիստների ու հասկանալ թե ով ինչի է ունակ խաղադաշտում, ինչպես ասում են՝ գործի մեջ» - ասաց Պետրակովը։
Վահան Բիչախչյանը արագ պատասխանեց լրագրողներին ու շտապեց մարզմանը մասնակցելու․ «Հավաքականում ընկերական հանդիպումներ չկան։ Մենք խաղում ենք երկրի, ազգի համար, և բնական է, որ Կիպրոսի հետ խաղում էլ խաղադաշտ ենք դուրս գալու հաղթանակի համար։ Ինչ վերաբերում է իմ վիճակին, ապա ես հոգեպես և ֆիզիկապես պատրաստ եմ առաջիկա խաղին»- ասաց Բիչախչյանը։
Նախնական պայմանավորվածության համաձայն՝ հավաքականի ճամբարից հեռացել և իրենց ակումբներ են վերադարձել ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» խաղացող Լուկաս Սելարայանը, դանիական «Ռանդերսի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը և արգենտինական «Բոկա Խունիորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը:
Հայտնի է` ովքեր կսպասարկեն Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպումը
Հաջորդ հանդիպումը ընտրական մրցաշարի շրջանակում Հայաստանի հավաքականը անցկացնելու է հունիսի 16-ին։ Այդ օրը մեր ընտրանին մրցակցի հարկի տակ ուժերը կչափի Ուելսի հավաքականի հետ։ Իսկ հունիսի 19-ին Երևանում մեր թիմը հյուրընկալելու է Լատվիայի հավաքականին։
Լրահոս
0