00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելի վարչապետը դատական բարեփոխման մասին օրենքի ընդունումը հետաձգել է մինչև ամառ. ԶԼՄ

© AP Photo / Gali TibbonԲենիամին Նեթանյահու
Բենիամին Նեթանյահու - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2023
Բենիամին Նեթանյահու
Բաժանորդագրվել
Նեթանյահուն և երկրի ազգային անվտանգության նախարարն օրենքի կասեցումն այսօր են համաձայնեցրել։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատական բարեփոխման մասին օրենքի ընդունումը հետաձգել է մինչև ամառ։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Kan ռադիոկայանին։
Նշվում է, որ Նեթանյահուն և երկրի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն–Գվիրը օրենքի կասեցումն այսօր են համաձայնեցրել։
ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատունը փակ է բողոքի ակցիաներ անցկացնելու կոչի պատճառով
«Հրեական ուժ» կուսակցությունում, որը գլխավորում է Բեն–Գվիրը, հայտնել են, որ կոալիցիոն խորհրդակցությունների արդյունքում որոշվել է հետաձգել խորհրդարանում դատական բարեփոխման հաստատումը մինչև ամառային նստաշրջանը։ Մինչ այդ Բեն–Գվիրը կտրականապես դեմ էր հանդես գալիս հետաձգմանը։
Kan–ը նշում է, որ փոխարենը Նեթանյահուն համաձայնել է ձևավորել ուժային նոր կառույց` Ազգային գվարդիա, որը կփոխանցվի Բեն–Գվիրի գլխավորած ազգային անվտանգության նախարարության վերահսկողությանը։
2016 թվականի դեկտեմբերից Նեթանյահուի դեմ մի քանի քրեական գործ էր նախաձեռնվել` կապված կոռուպցիայի և անձնական ու պետական շահերի ապօրինի լոբբինգի հետ։ 2020 թվականի մայիսին Նեթանյահուի գործով դատավարություն սկսվեց։ Այժմ լսումները շարունակվում են։
Բազմաթիվ ավիաընկերություններ գործադուլի ֆոնին չեղարկում են չվերթերը դեպի Իսրայել. ԶԼՄ
Հունվարից Իսրայելում զանգվածային ցույցեր են անցկացվում դատական բարեփոխումներ իրականացնելու կառավարության ծրագրերի դեմ։ Բարեփոխումները կսահմանափակեն Գերագույն դատարանի լիազորությունները և թույլ կտան խորհրդարանականներին վիճարկել դատարանի որոշումները, ինչպես նաև կառավարությունը վերահսկողության տակ կառնի դատավորների նշանակման գործընթացը։
Այժմ Իսրայելում գործում է դատական համակարգ, որը ձևավորվել ու զարգացել է պետության ստեղծման պահից` 1948 թվականից։ Այդ համակարգում Գերագույն դատարանը սահմանադրական վերահսկողության մարմնի դեր է կատարում, քանի որ սահմանադրություն և սահմանադրական դատարան երկիրը չունի։ Կառավարության որոշումները մեծամասամբ վերահսկվում են Գերագույն դատարանի կողմից, որը անհրաժեշտության դեպքում կարող է չեղարկել դրանք։
Առաջարկված բարեփոխումների համաձայն կառավարությունը, մասնավորապես, մտադիր է թույլ տալ 120-տեղանոց խորհրդարանին հաղթահարել Գերագույն դատարանի վետոն 61 ձայնի մեծամասնությամբ։ Այլ կերպ ասած, կառավարությունն ուզում է սահմանափակել Գերագույն դատարանի լիազորությունները, որպեսզի դատական իշխանությունը չկարողանա այլևս խիստ ազդել օրենսդիր և գործադիր ճյուղերի որոշումների վրա։
Լրահոս
0