https://arm.sputniknews.ru/20230327/heru-che-gaghapari-iragvortsumy-vory-hhiran-arevtrashrjanarutjuny-3-mlrdi-khasni-zvohuri-57315116.html
Հեռու չէ գաղափարի իրագործումը, որը ՀՀ–Իրան առևտրաշրջանառությունը 3 մլրդ–ի կհասնի. Զոհուրի
Հեռու չէ գաղափարի իրագործումը, որը ՀՀ–Իրան առևտրաշրջանառությունը 3 մլրդ–ի կհասնի. Զոհուրի
Sputnik Արմենիա
Երևանում մեկնարկել է Թավրիզի իսլամական արվեստի համալսարանի 35 ուսանողների և թավրիզցի արվեստագետների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառքը։ 27.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-27T18:09+0400
2023-03-27T18:09+0400
2023-03-27T18:23+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
աբբաս բադախշան զոհուրի
մեխակ ապրեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1b/57306503_0:4:1600:904_1920x0_80_0_0_be2fa8e0836414f39bba42bca0a7fb1d.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Հեռու չէ գաղափարի իրագործումը, որ առաջիկա տարիներին Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 3 միլիարդ դոլարի կհասնի։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։Նշենք, որ Երևանում մեկնարկել է Թավրիզի իսլամական արվեստի համալսարանի 35 ուսանողների և թավրիզցի արվեստագետների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառքը։Նրա խոսքով` բացի այդ, Իրանի և Հայաստանի միջև առկա պատմական կապերը մշակույթի տարբեր ճյուղերում հարաբերությունները զարգացնելու հնարավորություն են տալիս։ Զոհուրին նշեց, որ որպես ժառանգություն Հայաստան-Իրան լավ կապեր են ստացել, սակայն վերջին տարիներին է՛լ ավելի են ակտիվացել Իրանի և ՀՀ–ի միջև տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը։ Սակայն, ըստ նրա, դեռևս մեծ բաց կա, քանի որ երկու երկրների բնակիչներն էլ տեղեկացված չեն երկու երկրների մշակույթի որոշ դրվագների։Պետք է Բաքվին պահել մշտական լարվածության մեջ. քաղաքագետը՝ Իրանի ռազմական ակտիվության մասինՏուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն իր հերթին ասաց, որ միջոցառումը միջմշակութային երկխոսություն է 2 երկրների միջև, ինչպես նաև հնարավորություն երկու երկրների միջև առկա բարեկամական կապերն ամրապնդելու։ Բացի այդ, միջոցառումը հետաքրքիր է նաև տնտեսական ոլորտին. «Սա իրական հնարավորություն է համագործակցության»։Ապրեսյանը հիշեցրեց, որ օգոստոսի 10-11-ին էլ Սիսիանում կկայանա հայ–իրանական մշակութային խոհանոցային փառատոնը` Նավասարդը։Ի դեպ, մեկ ամիս անց Թավրիզում կկազմակերպվի հայ ուսանողների և արվեստագետների գործերի ցուցադրություն–վաճառք։Հիշեցնենք, որ դեռ 2022-ի նոյեմբերին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել էր, որ Իրանի նպատակն է Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը հասցնել տարեկան 3 մլրդ դոլարի։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1b/57306503_171:0:1595:1068_1920x0_80_0_0_fbf31301aedad8aeea2ead2213a84180.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, աբբաս բադախշան զոհուրի, մեխակ ապրեսյան
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, աբբաս բադախշան զոհուրի, մեխակ ապրեսյան
Հեռու չէ գաղափարի իրագործումը, որը ՀՀ–Իրան առևտրաշրջանառությունը 3 մլրդ–ի կհասնի. Զոհուրի
18:09 27.03.2023 (Թարմացված է: 18:23 27.03.2023) Երևանում մեկնարկել է Թավրիզի իսլամական արվեստի համալսարանի 35 ուսանողների և թավրիզցի արվեստագետների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառքը։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Հեռու չէ գաղափարի իրագործումը, որ առաջիկա տարիներին Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 3 միլիարդ դոլարի կհասնի։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
Նշենք, որ Երևանում մեկնարկել է Թավրիզի իսլամական արվեստի համալսարանի 35 ուսանողների և թավրիզցի արվեստագետների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառքը։
«Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են առևտրաշրջանառության ծավալները մեծացնել, և վերջին տարիներին 250 միլիոն դոլարի հասնող առևտրաշրջանառությունը կարողացել ենք 750 միլիոնի հասցնել»,–ասաց դեսպանը։
Նրա խոսքով` բացի այդ, Իրանի և Հայաստանի միջև առկա պատմական կապերը մշակույթի տարբեր ճյուղերում հարաբերությունները զարգացնելու հնարավորություն են տալիս։ Զոհուրին նշեց, որ որպես ժառանգություն Հայաստան-Իրան լավ կապեր են ստացել, սակայն վերջին տարիներին է՛լ ավելի են ակտիվացել Իրանի և ՀՀ–ի միջև տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը։ Սակայն, ըստ նրա, դեռևս մեծ բաց կա, քանի որ երկու երկրների բնակիչներն էլ տեղեկացված չեն երկու երկրների մշակույթի որոշ դրվագների։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն իր հերթին ասաց, որ միջոցառումը միջմշակութային երկխոսություն է 2 երկրների միջև, ինչպես նաև հնարավորություն երկու երկրների միջև առկա բարեկամական կապերն ամրապնդելու։ Բացի այդ, միջոցառումը հետաքրքիր է նաև տնտեսական ոլորտին. «Սա իրական հնարավորություն է համագործակցության»։
Ապրեսյանը հիշեցրեց, որ օգոստոսի 10-11-ին էլ Սիսիանում կկայանա հայ–իրանական մշակութային խոհանոցային փառատոնը` Նավասարդը։
Ի դեպ, մեկ ամիս անց Թավրիզում կկազմակերպվի հայ ուսանողների և արվեստագետների գործերի ցուցադրություն–վաճառք։
Հիշեցնենք, որ դեռ 2022-ի նոյեմբերին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին
հայտարարել էր, որ Իրանի նպատակն է Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը հասցնել տարեկան 3 մլրդ դոլարի։