https://arm.sputniknews.ru/20230327/hajtni-en-sisian-ev-ani-hamajnqneri-artahert-yntrutjunneri-nakhnakan-ardjunqnery-57276477.html
Հայտնի են Սիսիան և Անի համայնքների արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները
Հայտնի են Սիսիան և Անի համայնքների արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները
Sputnik Արմենիա
Երկու համայնքներում էլ քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների կեսից ավելին` մոտ 55 տոկոսը։ 27.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-27T09:24+0400
2023-03-27T09:24+0400
2023-03-27T09:26+0400
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
սիսիան
անի
շիրակի մարզ
տիմ ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/16/28385986_0:85:1600:985_1920x0_80_0_0_b04df56f366665701a901f970a2b8f94.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է Սիսիան և Անի համայնքներում երեկ` մարտի 26–ին կայացած արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։ Երկու համայնքներում էլ հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ թիվ 33 և 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն արդեն ամփոփել են մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։61 ընտրատեղամասերից ստացված պատկերը հետևյալն է․Շիրակի մարզի Անի համայնք«Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինք- 3 134 քվեՀայկական երազանք» կուսակցություն- 795 քվե«Իմ հզոր համայնք» կուսակցություն-744 քվե«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-5180 քվեՍյունիքի մարզի Սիսիան համայնք«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն-1443 քվեՀայաստանի Հանրապետական կուսակցություն-2553 քվե«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-7325 քվեՍիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 49.63%-ը կամ 22880 քաղաքացիներից 11356-ը։ Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 62.01%-ը կամ 15918 անձանցից 9870-ը։Երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 54.71%-ը կամ 21226 անձ։Նշենք, որ Շիրակի Անի խոշորացված համայնքում գործել է 20 ընտրատեղամաս, Սյունիքի մարզի Սիսիան համայնքում՝ 41: Սիսիան համայնքում ընտրողների թիվը մարտի 19 - ի դրությամբ 22 880 է, Անի համայնքում՝ 15 918:Ընդդիմության ներկայացուցիչները հայտնում են Սիսիանի ընտրատեղամասերում խախտումների մասին
սիսիան
անի
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/16/28385986_88:0:1512:1068_1920x0_80_0_0_22e2fd9042cbbef997dc818baa15f911.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), սիսիան, անի, շիրակի մարզ, տիմ ընտրություններ
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), սիսիան, անի, շիրակի մարզ, տիմ ընտրություններ
Հայտնի են Սիսիան և Անի համայնքների արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները
09:24 27.03.2023 (Թարմացված է: 09:26 27.03.2023) Երկու համայնքներում էլ քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների կեսից ավելին` մոտ 55 տոկոսը։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է Սիսիան և Անի համայնքներում երեկ` մարտի 26–ին կայացած արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։ Երկու համայնքներում էլ հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,
հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ թիվ 33 և 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն արդեն ամփոփել են մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։
61 ընտրատեղամասերից ստացված պատկերը հետևյալն է․
«Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինք- 3 134 քվե
Հայկական երազանք» կուսակցություն- 795 քվե
«Իմ հզոր համայնք» կուսակցություն-744 քվե
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-5180 քվե
Սյունիքի մարզի Սիսիան համայնք
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն-1443 քվե
Հայաստանի Հանրապետական կուսակցություն-2553 քվե
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-7325 քվե
Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 49.63%-ը կամ 22880 քաղաքացիներից 11356-ը։ Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 62.01%-ը կամ 15918 անձանցից 9870-ը։
Երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 54.71%-ը կամ 21226 անձ։
Նշենք, որ Շիրակի Անի խոշորացված համայնքում գործել է 20 ընտրատեղամաս, Սյունիքի մարզի Սիսիան համայնքում՝ 41: Սիսիան համայնքում ընտրողների թիվը մարտի 19 - ի դրությամբ 22 880 է, Անի համայնքում՝ 15 918: