https://arm.sputniknews.ru/20230327/haj-marmnamarziknery-turqiajum---kmasnakcen-ashkharhi-eritasardakan-arajnutjany-57294703.html
Հայ մարմնամարզիկները Թուրքիայում կմասնակցեն աշխարհի երիտասարդական առաջնությանը
Հայ մարմնամարզիկները Թուրքիայում կմասնակցեն աշխարհի երիտասարդական առաջնությանը
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Սպորտային մարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում է, որտեղ մարտի 29-ից մեկնարկում է աշխարհի... 27.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-27T15:40+0400
2023-03-27T15:40+0400
2023-03-27T15:48+0400
մարմնամարզություն
մարմնամարզության աշխարհի առաջնություն
թուրքիա
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1b/57294515_0:288:1200:963_1920x0_80_0_0_7957c43442302c09103ad71476ee1dc8.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Սպորտային մարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում է, որտեղ մարտի 29-ից մեկնարկում է աշխարհի երիտասարդական առաջնությունը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել մարզիկներ Էրիկ Բաղդասարյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը և Մարիետա Բուչախչյանը: Այսօր կկայանա գործիքների փորձարկումը:Նրանք հանդես են գալու մարզիչներ Հայկ Նազարյանի և Քնարիկ Բրսոյանի գլխավորությամբ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ընդգրկված է աշխարհի առաջնության մրցավարական թիմում:Մինչ այդ երիտասարդ հայ մարմնամարզիկները մարտի 11-ից 25-ն ուսումնամարզական հավաք են անցկացրել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:Նշենք՝ Անթալիայում ապրիլի 11-16-ը կանցկացվի նաև մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցի 5 մարզիկով: Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը: Նրանք հանդես կգան մարզիչներ Սոս Սարգսյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ:Եվրոպայի առաջնության մրցավարական կազմում ընդգրկված կլինեն նաև Հակոբ Սերոբյանն ու Արթուր Գյուրջինյանը:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1b/57294515_0:274:1200:1174_1920x0_80_0_0_f3fdbedc3f0b65477e32f6c1c07119e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարմնամարզություն, մարմնամարզության աշխարհի առաջնություն, թուրքիա, հայաստան
մարմնամարզություն, մարմնամարզության աշխարհի առաջնություն, թուրքիա, հայաստան
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Սպորտային մարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում է, որտեղ մարտի 29-ից մեկնարկում է աշխարհի երիտասարդական առաջնությունը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել մարզիկներ Էրիկ Բաղդասարյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը և Մարիետա Բուչախչյանը: Այսօր կկայանա գործիքների փորձարկումը:
Նրանք հանդես են գալու մարզիչներ Հայկ Նազարյանի և Քնարիկ Բրսոյանի գլխավորությամբ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ընդգրկված է աշխարհի առաջնության մրցավարական թիմում:
Մինչ այդ երիտասարդ հայ մարմնամարզիկները մարտի 11-ից 25-ն ուսումնամարզական հավաք են անցկացրել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:
Նշենք՝ Անթալիայում ապրիլի 11-16-ը կանցկացվի նաև մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցի 5 մարզիկով: Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը: Նրանք հանդես կգան մարզիչներ Սոս Սարգսյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ:
Եվրոպայի առաջնության մրցավարական կազմում ընդգրկված կլինեն նաև Հակոբ Սերոբյանն ու Արթուր Գյուրջինյանը: