https://arm.sputniknews.ru/20230327/dvin-majraqaghaqi-taratsqum-peghumner-en-irakanacvum-57281851.html
Դվին մայրաքաղաքի տարածքում պեղումներ են իրականացվում
Դվին մայրաքաղաքի տարածքում պեղումներ են իրականացվում
Sputnik Արմենիա
Նախատեսվում է հնավայրի հարակից տարածքում թանգարանի և հնագիտական հանգրվանի կառուցում։ 27.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-27T12:01+0400
2023-03-27T12:01+0400
2023-03-27T12:01+0400
պեղումներ
հնագետ
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
դվին մայրաքաղաք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1b/57280478_0:82:1600:982_1920x0_80_0_0_6e1503722e7fdd14c00a0953d1c495e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Հնաբերդ գյուղի պատմական «Դվին մայրաքաղաքի» տարածքում իրականացվում են պեղման աշխատանքներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայության։2023-2024 թթ. նախատեսվում է հնավայրի հարակից տարածքում թանգարանի և հնագիտական հանգրվանի կառուցում, որն իրականացնելու են Զբոսաշրջության կոմիտեն և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Համաշխարհային բանկի վարկային ծրագրով։«Նախատեսվող թանգարանի տարածքը ստուգելու նպատակով ԿԳՄՍ պատվերով մեկնարկել է «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց-թանգարանի այդ հատվածի հետախուզական պեղումների 2-րդփուլը: «Դվին մայրաքաղաքի» ընթացիկ և ստուգողական պեղումներն իրականացնում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը, արշավախմբի ղեկավարն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը»,– ասված է հաղորդագրությունում։Նշվում է, որ 2023 թվականի պեղումները նախատեսվում է իրականացնել նաև ապրիլ ամսին։Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը դեռ 2021 թվականին հայտարարել էր, որ պետք է վերականգնվի Դվին մայրաքաղաք–հուշարձանը։ Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 121 մլն դրամ է։
դվին մայրաքաղաք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1b/57280478_92:0:1509:1063_1920x0_80_0_0_462e6ed954f959e42ffe92a6cc856963.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պեղումներ, հնագետ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), դվին մայրաքաղաք
պեղումներ, հնագետ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), դվին մայրաքաղաք
Դվին մայրաքաղաքի տարածքում պեղումներ են իրականացվում
Նախատեսվում է հնավայրի հարակից տարածքում թանգարանի և հնագիտական հանգրվանի կառուցում։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Հնաբերդ գյուղի պատմական «Դվին մայրաքաղաքի» տարածքում իրականացվում են պեղման աշխատանքներ։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայության։
2023-2024 թթ. նախատեսվում է հնավայրի հարակից տարածքում թանգարանի և հնագիտական հանգրվանի կառուցում, որն իրականացնելու են Զբոսաշրջության կոմիտեն և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Համաշխարհային բանկի վարկային ծրագրով։
«Նախատեսվող թանգարանի տարածքը ստուգելու նպատակով ԿԳՄՍ պատվերով մեկնարկել է «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց-թանգարանի այդ հատվածի հետախուզական պեղումների 2-րդփուլը: «Դվին մայրաքաղաքի» ընթացիկ և ստուգողական պեղումներն իրականացնում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը, արշավախմբի ղեկավարն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ 2023 թվականի պեղումները նախատեսվում է իրականացնել նաև ապրիլ ամսին։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը դեռ 2021 թվականին հայտարարել էր, որ պետք է վերականգնվի Դվին մայրաքաղաք–հուշարձանը։ Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 121 մլն դրամ է։