https://arm.sputniknews.ru/20230327/bazmativ-aviaynkerutjunner-gvortsaduli-fvonin-chegharkum-en-chvertery-depi-israjel-zlm-57315571.html
Բազմաթիվ ավիաընկերություններ գործադուլի ֆոնին չեղարկում են չվերթերը դեպի Իսրայել. ԶԼՄ
Բազմաթիվ ավիաընկերություններ գործադուլի ֆոնին չեղարկում են չվերթերը դեպի Իսրայել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Չվերթերի չեղարկումը կապված է այն մտավախության հետ, որ ինքնաթիռները չեն կարողանա վերադառնալ այն երկիր, որտեղից ժամանել են: 27.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-27T18:17+0400
2023-03-27T18:17+0400
2023-03-27T18:18+0400
իսրայել
չվերթ
թռիչք
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/15/27629448_0:103:1600:1003_1920x0_80_0_0_4f5ee0e63ad79ecca4db78bc602cafac.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Մի շարք պետությունների ավիաընկերություններ այսօր չեղյալ են հայտարարել դեպի Իսրայել չվերթերի մի մասը դատական բարեփոխումների դեմ զանգվածային բողոքների և գործադուլների ֆոնին։ Տեղեկությունը հայտնում է Ynet հարթակը:Իսրայելի գլխավոր օդային նավահանգստի՝ Բեն Գուրիոնի անվան օդանավակայանի աշխատանքը կաթվածահար է եղել, քանի որ օդանավակայանի աշխատակիցները միացել են Բենիամին Նեթանյահուի կառավարության դատական բարեփոխման դեմ զանգվածային բողոքներին: Տասնյակ ինքնաթիռներ չեն կարողացել մեկնել Թել Ավիվից, իսկ ազգային ավիափոխադրող «Էլ-Ալը» հայտարարել է չվերթերի դադարեցման մասին:Բենիամին Նեթանյահուի կառավարության կողմից անցկացվող դատական բարեփոխումների դեմ բազմահազարանոց բողոքի ցույցերն Իսրայելում և դրա սահմաններից դուրս անցկացվում են 12 շաբաթն շարունակ: Բողոքի ակցիայի մասնակիցները կարծում են, որ ներկայացված օրինագիծը կսահմանափակի Գերագույն դատարանի ազդեցությունը բազային օրենքների ընդունման գործընթացի վրա, խորհրդարանականներին թույլ կտա վիճարկել տվյալ դատարանի որոշումները, կառավարությանը վերահսկողություն կտա դատավորների նշանակման ընթացակարգի նկատմամբ:Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը երկրում բողոքի ցույցերի ֆոնին կոչ է արել կառավարությանը անհապաղ դադարեցնել դատական բարեփոխումների ընդունումը:ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատունը փակ է բողոքի ակցիաներ անցկացնելու կոչի պատճառով
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/15/27629448_0:12:1390:1055_1920x0_80_0_0_d46eb511cc74b840683427dc7c2a5698.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, չվերթ, թռիչք, բողոքի ակցիա
իսրայել, չվերթ, թռիչք, բողոքի ակցիա
Բազմաթիվ ավիաընկերություններ գործադուլի ֆոնին չեղարկում են չվերթերը դեպի Իսրայել. ԶԼՄ
18:17 27.03.2023 (Թարմացված է: 18:18 27.03.2023) Չվերթերի չեղարկումը կապված է այն մտավախության հետ, որ ինքնաթիռները չեն կարողանա վերադառնալ այն երկիր, որտեղից ժամանել են:
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Մի շարք պետությունների ավիաընկերություններ այսօր չեղյալ են հայտարարել դեպի Իսրայել չվերթերի մի մասը դատական բարեփոխումների դեմ զանգվածային բողոքների և գործադուլների ֆոնին։ Տեղեկությունը հայտնում է Ynet հարթակը:
Իսրայելի գլխավոր օդային նավահանգստի՝ Բեն Գուրիոնի անվան օդանավակայանի աշխատանքը կաթվածահար է եղել, քանի որ օդանավակայանի աշխատակիցները միացել են Բենիամին Նեթանյահուի կառավարության դատական բարեփոխման դեմ զանգվածային բողոքներին: Տասնյակ ինքնաթիռներ չեն կարողացել մեկնել Թել Ավիվից, իսկ ազգային ավիափոխադրող «Էլ-Ալը» հայտարարել է չվերթերի դադարեցման մասին:
Դեպի Իսրայել չվերթերը չեղարկած ավիաընկերությունների շարքում են՝ Air Canada-ն, Turkish Airlines-ը, Finnair-ը, Wizz Air-ը, Etihad-ը և Emirates-ը:
Բենիամին Նեթանյահուի կառավարության կողմից անցկացվող դատական բարեփոխումների դեմ բազմահազարանոց բողոքի ցույցերն Իսրայելում և դրա սահմաններից դուրս անցկացվում են 12 շաբաթն շարունակ: Բողոքի ակցիայի մասնակիցները կարծում են, որ ներկայացված օրինագիծը կսահմանափակի Գերագույն դատարանի ազդեցությունը բազային օրենքների ընդունման գործընթացի վրա, խորհրդարանականներին թույլ կտա վիճարկել տվյալ դատարանի որոշումները, կառավարությանը վերահսկողություն կտա դատավորների նշանակման ընթացակարգի նկատմամբ:
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը երկրում բողոքի ցույցերի ֆոնին կոչ է արել կառավարությանը անհապաղ դադարեցնել դատական բարեփոխումների ընդունումը: