https://arm.sputniknews.ru/20230327/adrbejanakan-martakan-dirqeric-krakel-en-nran-ajgum-ashkhatvogh-arcakhcineri-ughghutjamb-57292756.html
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող արցախցիների ուղղությամբ
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող արցախցիների ուղղությամբ
Sputnik Արմենիա
Ոստիկանությունը տեղեկությունը փոխանցել է ռուսական խաղաղապահ զորակազմին: 27.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-27T14:56+0400
2023-03-27T14:56+0400
2023-03-27T14:58+0400
արցախ
ադրբեջան
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/2304/42/23044262_0:125:1600:1025_1920x0_80_0_0_9a57ef0cfccb48930abcb4d369488389.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում գտնվող նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։«Մարտի 27-ին ժամը 11:30-ին, Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի Մարտակերտի շրջանի գլխավոր մասնագետ Ալյոշա Զաքարյանը ոստիկանության շրջանային բաժնում հաղորդել է, որ երեկ՝ մարտի 26-ին, Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում հակառակորդի կողմից իրենց ուղղությամբ անկանոն կրակոցներ արձակելու մասին»,– ասված է հաղորդագրությունում:Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում պետական տեսչությունների կառավարման կոմիտեին պատկանող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական մարտական դիրքերից բանվորների ուղղությամբ հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակել:Ոչ ոք չի տուժել: Դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: Ոստիկանությունը տեղեկությունը փոխանցել է ռուսական խաղաղապահ զորակազմին:Ադրբեջանը կրակ է բացել Ճարտարում գյուղաշխատանքներ իրականացնող մարդկանց ուղղությամբ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2304/42/23044262_29:0:1453:1068_1920x0_80_0_0_e678a041e4015216de62d65e95da11d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ադրբեջան, կրակոց
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող արցախցիների ուղղությամբ
14:56 27.03.2023 (Թարմացված է: 14:58 27.03.2023) Ոստիկանությունը տեղեկությունը փոխանցել է ռուսական խաղաղապահ զորակազմին:
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում գտնվող նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է
Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։
«Մարտի 27-ին ժամը 11:30-ին, Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի Մարտակերտի շրջանի գլխավոր մասնագետ Ալյոշա Զաքարյանը ոստիկանության շրջանային բաժնում հաղորդել է, որ երեկ՝ մարտի 26-ին, Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում հակառակորդի կողմից իրենց ուղղությամբ անկանոն կրակոցներ արձակելու մասին»,– ասված է հաղորդագրությունում:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում պետական տեսչությունների կառավարման կոմիտեին պատկանող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական մարտական դիրքերից բանվորների ուղղությամբ հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակել:
Ոչ ոք չի տուժել: Դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: Ոստիկանությունը տեղեկությունը փոխանցել է ռուսական խաղաղապահ զորակազմին: