00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Ко дню ВМФ: как русские одержали победу в Дарданелльском сражении?
15:04
24 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպորտը պետք է միավորի ժողովուրդներին. ՀՀ նախագահը` Հայաստան–Թուրքիա խաղի մասին

© Sputnik / Asatur YesayantsՀայաստան–Թուրքիա խաղի ժամանակ
Հայաստան–Թուրքիա խաղի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2023
Հայաստան–Թուրքիա խաղի ժամանակ
Բաժանորդագրվել
Թուրքիայի սպորտի նախարար Մեհմեթ Քասափօղլուն էլ իր թվիթերյան էջում գրառում է արել` շնորհավորելով թիմին հաղթանակի առիթով։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Սպորտը պետք է միավորի ժողովուրդներին: Թվիթերյան իր էջում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` անդրադառնալով երեկ` մարտի 25-ին, կայացած Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը։
«Սպորտը պետք է միավորի ժողովուրդներին, հաշտեցնի ազգերին և ծառայի խաղաղության գործին»,– գրել է նախագահ Խաչատուրյանը։
Նա շնորհակալություն է հայտնել երկու թիմերին էլ` դիտարժան և հագեցած, էմոցիաներով լի խաղի համար:
Իր գրառմանը կից նախագահը լուսանկար է տեղադրել, որտեղ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլիստները ողջունում են միմյանց խաղից առաջ։
Հիշեցնենք` Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Թուրքիայի թիմին և 1։2 հաշվով պարտություն կրեց:
Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին հետևելու համար Հայաստան էր ժամանել Թուրքիայի սպորտի նախարար Մեհմեթ Քասափօղլուն։ Ավելի ուշ նա իր թվիթերյան էջում գրառում է արել` շնորհավորելով թիմին հաղթանակի առիթով։
«Շնորհավորում եմ մեր տղաներին, ովքեր Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարը սկսեցին Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակով»,– գրել է թուրք նախարարը։
Հայաստանի և Թուրքիայի ազգային հավաքականները 2008 թվականի սեպտեմբերին առաջին անգա էին հանդիպել Երևանում։ Այն ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խաղին մարզադաշտում հետևում էր Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ։ Դա Թուրքիայի առաջնորդի առաջին այցն էր հանրապետության պատմության մեջ։ Հայաստանի հավաքականը 0։2 հաշվով պարտվեց հյուրերին։
2009 թ․-ի հոկտեմբերի էլ Սերժ Սարգսյանը մեկնեց Թուրքիա՝ Բուրսա։ Կրկին մարզադաշտում Հայաստանի և Թուրքիայի հավաքականներն են, և կրկին թուրքերը հաղթեցին 2։0 հաշվով։
Հավելենք, որ մարտի 28-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ազգային հավաքականի հետ։
Հայաստանի հավաքականը հանդես է գալիս D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Խորվաթիայի, Թուրքիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները։
Լրահոս
0