00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էյֆորիայից մինչև հոգեբուժարան․ ինչպես է «Կրիստալը» հոգեկան խանգարման պատճառ դառնում

© Sputnik / Aram NersesyanԿախվածությւոնների ազգային կենտրոն
Կախվածությւոնների ազգային կենտրոն - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2023
Կախվածությւոնների ազգային կենտրոն
Բաժանորդագրվել
Թմրամիջոց օգտագործելը «երիտասարդացել է»․մետամֆետամին օգտագործում են, օրինակ, ուսանողները`չքնելու, երկար ժամանակ ուղեղն ակտիվ պահելու համար՝ չգիտակցելով, որ ակտիվության հետևում կյանքի կործանումն է։
Միայն մեկ քայլը կարող է մոտեցնել մի վիճակի, երբ լավագույն դեպքում հոգեբուժարանում կհայտնվես։ «Կրիստալ» տեսակի թմրամիջոցի հետևանքները շատ արագ են տեսանելի դառնում, բարձունքից մինչև անդունդ հեռավորությունը կրճատվում ու կես ոտնաքայլ է դառնում։
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանն ասում է, որտասնամյակներ շարունակ Հայաստանում գերազանցապես տարածված են եղել երկու խմբի թմրամիջոցներ՝ կանաբինոիդներ, օրինակ՝ մարիխուանա, հաշիշ, և օփիոիդային, օրինակ՝ ափիոնը, որ ստացվում է քնաբեր կակաչից և այլն։
© Sputnik / Aram NersesyanԿախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը
Директор Национального центра лечения зависимостей Сурен Назинян - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2023
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը
«Մենք չենք կարող աշխարհից անմասն մնալ, մոտ 10 տարի առաջ ամբողջ աշխարհում, առաջինը՝ Եվրոպայում, սինթետիկ կանաբինոդներ հայտնվեցին, որոնք մի քանի անգամ ավելի ուժեղ հոգեներգործուն ազդեցություն ունեն մարդու վրա, քան բնականը, դրանց հավաքական ասում էին «սփայս»։ Մեր երիտասարդները սկսեցին դա չարաշահել։ Վերջին 5 տարում նաև սինթետիկ հոգեխթանիչներ տարածվեցին, օրինակ՝ մետամֆետամինը»,- նշում է Նազինյանը։
Շեշտում է՝ բոլոր թմրամիջոցներն են կործանարար, բայց հոգեխթանիչներն ակտիվացնում են կենտրոնական նյարդային համակարգը, որն իբրև թե նպաստում է, որ, օրինակ, ժամանցն ավելի լավ անցնի։ Ու քանի որ ժամանցային վայրեր էլ հիմնականում գնում են դեռահասներն ու երիտասարդները, ժամանակակից թմրամիջոցների թիրախում հենց նրանք հայտնվեցին։ Նազինյանը հիշում է 16-ամյա մի աղջկա, որը վերջերս է իրենց կենտրոնում բուժվել մետամֆետամինային կախվածությունից` «Կրիստալ» էր օգտագործել։
© Sputnik / Aram NersesyanՀոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը
Пациент Национального центра охраны психического здоровья - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2023
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը
Նուբարաշենում գտնվող Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (ՀԱՊԱԿ) բուժում ստացող գրեթե 400 հիվանդների զգալի մասն այս պատերի հետևում է հայտնվել հենց թմրամիջոցների, գերազանցապես՝ «Կրիստալի» օգտագործման հետևանքով։
Ի՞նչ է «Կրիստալը»․դա, ըստ էության, նույն մետամֆետամինն է՝ բյուրեղիկների (ռուսերեն՝ Кристалл) տեսքով։ Այն սինթեզվել է 1898 թվականին։ ՀԱՊԱԿ-ի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը նշում է՝ սկզբնապես սինթեզված նյութն օգտագործվել է որպես դեղամիջոց՝ չնչին քանակությամբ որոշակի հիվանդությունների դեպքում։ Ժամանակի ընթացքում աշխարհի մեծ մասում հրաժարվեցին անգամ այդ չնչին չափաբաժիններից, արգելեցին դրա նույնիսկ աննշան պարունակությամբ դեղորայքի օգտագործումը։
© Sputnik / Aram NersesyanՀոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը
Директор Национального центра охраны психического здоровья Сергей Хачатрян на территории Центра - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2023
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը
Թմրամոլությունը չարիք է, թմրամիջոցների օգտագործումն էլ աստիճանաբար բերում է անձի դեգրադացիայի։ Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ եթե այլ թմրանյութերի դեպքում այս գործընթացի համար որոշակի ժամանակ է պետք, թեպետ էլի անխուսափելի է, բայց «Կրիստալի» պարագայում ամեն ինչ շատ արագ է լինում։
«Երբ ընդունում ես այն, այսպես ասած, էյֆորիան շատ արագ է առաջանում ու շատ երկար է տևում՝ մինչև 12 ժամ կարող է շարունակվել։ «Կրիստալն» ունի նեյրոտոքսիկ ազդեցություն, ուղղակիորեն ազդում է ուղեղի բջիջների վրա` ոչնչացնելով դրանք»,- շեշտում է Խաչատրյանը:
Ինչո՞ւ է անձը ձեռքը գցում «Կրիստալին»։ Ըստ վերլուծությունների՝ երկու հիմնական պատճառ կա։ Մի դեպքում մարդը չի կարողանում գտնել իրեն, անորոշության մեջ է և փորձում է դատարկությունն ինչ-որ բանով լցնել։ Այդ ինչ-որ բանը դառնում է «Կրիստալը»։ Մյուս դեպքում մի մարդ է, որն ամեն ինչ ունի` լավ կրթություն, աշխատանք, փողի կարիք չի ունեցել երբևէ, նրան էլ արդեն իր ունեցածը չի գոհացնում, այլ բան է փնտրում ու կրկին կեղծ փրկիչը դառնում է «Կրիստալը»։ Այս երկու դեպքում էլ «Կրիստալը» մարդուն տալիս է թվացյալ ինքնավստահություն, թե անլուծելի հարց չկա։ Երբ ազդեցությունը թողնում է, անհանգստության ու խուճապի հերթն է գալիս՝ ժամեր շարունակ «աշխարհի տերն էիր», ու հանկարծ կրկին «սովորական մարդ դարձար»։
«Մենք ունենք դեպք, որ առաջին օգտագործումից հետո պսիխոտիկ երևույթներով հայտնվել են այստեղ։ Այդ երևույթներն անխուսափելի են, եթե մարդը չի մահացել սրտամկանի կաթվածից, ինսուլտից, գերդոզավորումից․․․»,- շեշտում է Խաչատրյանը։
Ոչ միայն մետամֆետամինի ազդեցության տակ է անձն անկառավարելի, այլև մետամֆետամինային զրկանքի (ընդունման դադար կամ ընդմիջում) ժամանակ շատ տարածված է դեպրեսիան, մտածողության խանգարումը, զառանցանքը, ինքնասպանության դրդող մտքեր են առաջանում։
© Sputnik / Aram NersesyanՀոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը
Национальный центр охраны психического здоровья  - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2023
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը
«Ես տեսել եմ 30-ամյա մի երիտասարդի՝ տաղանդավոր տղա, որ նույնիսկ գիտության մեջ է փայլել, շատ արագ՝ 1 տարվա մեջ ինքնասպանություն գործեց հենց հոգեխթանիչների պատճառով»,- պատմում է Սուրեն Նազինյանը։
ՀԱՊԱԿ-ի տնօրենի խոսքով էլ՝ վերջին շրջանում ոչ միայն ավելի հաճախ են գալիս թմրանյութերի օգտագործման հետևանքով առաջացած հոգեկան խանգարումներով մարդիկ, այլև նկատվում է, որ այս ամենը երիտասարդացել է։ Միայն վերջին տասնօրյակում երեք հոգի է կենտրոն դիմել, որոնք հենց «Կրիստալի» ազդեցությամբ հոգեկան խանգարման են հասել։ Շեշտում է՝ երեքն էլ նորմալ ընտանիքից են, մետամֆետամինը չի ճանաչում ո՛չ տարիք, ո՛չ սեռ, ո՛չ կրթություն, ո՛չ ընտանեկան կարգավիճակ։
«Մետամֆետամինն ուղեղի աշխատանքն է ակտիվացնում, օգտագործողը կարող է գիշերները չքնել, սեռական ակտիվությունն է բարձրանում․․․Ի վերջո, այս նեյրոտոքսիկ ազդեցությունը կարող է մահվան հասցնել»,- շեշտում է Խաչատրյանն ու ավելացնում՝ թմրամիջոցին մոտեցող յուրաքանչյուրը պետք է գիտակցի, հասկանա՝ թմրամիջոցը քանդելու է իրենց կյանքն ու ընտանիքը, ավերելու է ամեն ինչ այդ ճանապարհին։ Ու սա բոլորին է վերաբերում, սրանից ոչ մեկը չի կարողանա խուսափել։ Ասում է՝ հենց հիմա իրենց կենտրոնում հարկադիր բուժում է ստանում մոտ 3 տասնյակ անձ, որոնք գրեթե բոլորն էլ քրեական հանցագործություն են կատարել հենց թմրամիջոցի ազդեցության տակ կամ այն ընդունելու դադարի ժամանակ, օրինակ՝ հանցագործություն են կատարել հանուն թմրամիջոց ձեռքբերելու։
© Sputnik / Aram NersesyanՀոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը
Национальный центр охраны психического здоровья  - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2023
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը
«Կրթված մարդիկ ունենք, որոնք սովորել են լավագույն բուհերում, կայացած մասնագետներ են, նաև արվեստում են իրենց տեղն ունեցել։ Հիմա այստեղ մեկն ունենք, որն արդեն երկրորդ անգամ է մեզ մոտ․առաջին անգամ ինքը եկավ, այս անգամ՝ ընտանիքը բերեց։ Առաջին անգամ բավականին երկար նրա հետ աշխատեցինք, վերականգնեցինք, պահանջում էր դուրս գալ, դուրս գրեցինք։ Երկրորդ անգամ եկել է ավելի ծանր վիճակում, մենք, ամենայն հավանականությամբ, կդիմենք դատարան, որ բավարարեն մեր միջնորդությունը՝ ոչ հոժար բուժում տրամադրելու համար, որովհետև ինքը չի հասկանում, թե ինքն ինչ վիճակում է»։
Եթե երկու ամսում խնդիրը չկարողանան կարգավորել, կարող են ևս մեկ անգամ դիմել դատարան՝ ժամկետը երկարաձգելու համար։
Արդյոք լիարժեք բուժվու՞մ են հոգեխթանիչների կախվածությունից։ Մասնագետները նշում են՝ շատ անհատական է, շատերի համար բուժված լինելը տևում է մինչև «թմրամիջոց ընկերոջը» հանդիպելը։
© Sputnik / Aram NersesyanՀոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը
Директор Национального центра охраны психического здоровья Сергей Хачатрян на территории Центра - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2023
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը
Ինչպե՞ս պայքարել այս կործանարար չարիքի դեմ․մասնագետները շեշտում են՝ միայն ոստիկանությունն ու հատուկ մասնագիտացված ծառայությունները դա անել չեն կարող։ Ընտանիք, դպրոց․ամեն ինչ այստեղից պետք է սկսվի։ Կարևորէ տեղ հասցնել՝ չկա լավ կամ վատ, մի քիչ օգտակար ու վնասակար թմրամիջոց, կա ընտրություն՝ կա՛մ ընտրում ես թմրամիջոցն ու կործանումը, կա՛մ`կյանքը։
Լրահոս
0