https://arm.sputniknews.ru/20230325/hhum-kalanavvorel-en-tmramijvocneri-vatsharqvov-zbaghvvogh-hancavvor-khmbi-8-andami-57227517.html
ՀՀ–ում կալանավորել են թմրամիջոցների վաճառքով զբաղվող հանցավոր խմբի 8 անդամի
ՀՀ–ում կալանավորել են թմրամիջոցների վաճառքով զբաղվող հանցավոր խմբի 8 անդամի
Sputnik Արմենիա
Հանցավոր խմբի անդամների անձնական խուզարկությամբ, ինչպես նաև բնակարաններում կատարված խուզարկություններով հայտնաբերվել են կրիստալ, մարիխուանա թմրամիջոցների... 25.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-25T16:51+0400
2023-03-25T16:51+0400
2023-03-25T17:08+0400
հայաստան
թմրամիջոցներ
կալանավորել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/19/57226776_0:0:1258:708_1920x0_80_0_0_42187633d4d5e988ac832a62c0cda2ef.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայաստանում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների առուվաճառքով, իրացմամբ զբաղվող հանցավոր մեծ խումբ, որի անդամներից 8-ը կալանավորվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Նախաքննությամբ պարզվել է, որ Վ․ Հ․-ն 2023թ․ փետրվար֊մարտ ամիսներին, հանցավոր համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, Երևանի Սեբաստիա փողոցում գործող օֆիսային տարածքում ապօրինի ձեռք են բերել, պահել և իրացրել «Աեթամֆետամին», «Մեթադոն», «Ելեզդե», «Անտրոցեն», «Կրիստալ», «Հերոին», «Աեֆեդրոն» և նմանատիպ այլ տարբեր տեսակի թմրամիջոցներ։Քրեական վարույթով պարզվել է, որ հանցավոր խմբի առանձին անդամներ պարբերաբար տարբեր չափի գումարներով Վ․ Հ․-ից ձեռք են բերել թմրամիջոցներ և իրացրել են քննությամբ դեռևս չպարզված անձանց։ Խմբի անդամներից ոմանք էլ մեքենայով ապահովել են խմբի անդամների տեղաշարժը՝ օժանդակելով հանցավոր գործողություններին:Երևանում ոստիկանները հայտնաբերել են կիլոգրամներով թմրամիջոց, հրազեն, խոշոր չափերի գումարՁերբակալվել են խմբի 9 անդամներ, այդ թվում՝ Վ․ Հ․-ն։ Նրանցից ոմանց անձնական խուզարկությամբ, ինչպես նաև բնակարաններում կատարված խուզարկություններով հայտնաբերվել են «կրիստալ», «մարիխուանա» տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ։Վ․ Հ․-ի կողմից փաստացի շահագործվող գրասենյակին տարածքում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 500 հատ «էքստզի», 6 հատ «հաշիշի» յուղի սրվակներ, 40 փաթեթ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ ընդհանուր 739 գրամ քաշով, 3 փաթեթ բյուրեղանման զանգված՝ 588 գրամ քաշով և այլն, որոնց մեծամասնությունը՝ զիպ փաթեթների մեջ:Խոհանոցում առկա գազօջախի միջից հայտնաբերվել է նաև 187.700 եվրո գումար և 46.500 ԱՄՆ դոլար գումար, բազմաթիվ նոթատետրեր, մատյաններ, տարբեր չափերի թղթի կտորներ, որոնց վրա առկա են եղել ակնհայտ թմրանյութերի առուվաճառքի վերաբերյալ հիմնավոր ձեռագիր գրառումներ:Խուզարկությամբ հայտնաբերվել է նաև «Detective Speo» գրառմամբ թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտներով, որոնք կտորով փաթաթված վիճակում թաքցված են եղել կոնյակի տուփի մեջ:Վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջիններիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություններ են ներկայացվել դատախազին, որոնք բավարարվել են:Երևանի փողոցներում QR կոդերով թմրամիջոցներ գովազդող երիտասարդներից մեկը ձերբակալվել է2023թ-ի մարտի 23-ին Վ․ Հ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի իրացումը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) խմբի անդամներից չորսին՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով(առանձնապես խոշոր չափերով՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի իրացումը) մեկին՝ 46-393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, (շահադիտական դրդումներով, առանձնապես խոշոր չափերով՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի իրացմանը հանցակցելը) իսկ երեքին՝ 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի իրացմանը հանցակցելը)։Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է նրանցից 8-ի վերաբերյալ միջնորդությունները, 1-ի մասով՝ մերժել, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:Նախաքննությունը շարունակվում է:Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը, հանցավոր խմբում ներգրավված հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/19/57226776_152:0:1203:788_1920x0_80_0_0_af6f31ffd6e255722d923c07d79996d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թմրամիջոցներ, կալանավորել
հայաստան, թմրամիջոցներ, կալանավորել
ՀՀ–ում կալանավորել են թմրամիջոցների վաճառքով զբաղվող հանցավոր խմբի 8 անդամի
16:51 25.03.2023 (Թարմացված է: 17:08 25.03.2023) Հանցավոր խմբի անդամների անձնական խուզարկությամբ, ինչպես նաև բնակարաններում կատարված խուզարկություններով հայտնաբերվել են կրիստալ, մարիխուանա թմրամիջոցների նմանվող զանգվածներ։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայաստանում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների առուվաճառքով, իրացմամբ զբաղվող հանցավոր մեծ խումբ, որի անդամներից 8-ը կալանավորվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նախաքննությամբ պարզվել է, որ Վ․ Հ․-ն 2023թ․ փետրվար֊մարտ ամիսներին, հանցավոր համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, Երևանի Սեբաստիա փողոցում գործող օֆիսային տարածքում ապօրինի ձեռք են բերել, պահել և իրացրել «Աեթամֆետամին», «Մեթադոն», «Ելեզդե», «Անտրոցեն», «Կրիստալ», «Հերոին», «Աեֆեդրոն» և նմանատիպ այլ տարբեր տեսակի թմրամիջոցներ։
Քրեական վարույթով պարզվել է, որ հանցավոր խմբի առանձին անդամներ պարբերաբար տարբեր չափի գումարներով Վ․ Հ․-ից ձեռք են բերել թմրամիջոցներ և իրացրել են քննությամբ դեռևս չպարզված անձանց։ Խմբի անդամներից ոմանք էլ մեքենայով ապահովել են խմբի անդամների տեղաշարժը՝ օժանդակելով հանցավոր գործողություններին:
Ձերբակալվել են խմբի 9 անդամներ, այդ թվում՝ Վ․ Հ․-ն։ Նրանցից ոմանց անձնական խուզարկությամբ, ինչպես նաև բնակարաններում կատարված խուզարկություններով հայտնաբերվել են «կրիստալ», «մարիխուանա» տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ։
Վ․ Հ․-ի կողմից փաստացի շահագործվող գրասենյակին տարածքում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 500 հատ «էքստզի», 6 հատ «հաշիշի» յուղի սրվակներ, 40 փաթեթ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ ընդհանուր 739 գրամ քաշով, 3 փաթեթ բյուրեղանման զանգված՝ 588 գրամ քաշով և այլն, որոնց մեծամասնությունը՝ զիպ փաթեթների մեջ:
Խոհանոցում առկա գազօջախի միջից հայտնաբերվել է նաև 187.700 եվրո գումար և 46.500 ԱՄՆ դոլար գումար, բազմաթիվ նոթատետրեր, մատյաններ, տարբեր չափերի թղթի կտորներ, որոնց վրա առկա են եղել ակնհայտ թմրանյութերի առուվաճառքի վերաբերյալ հիմնավոր ձեռագիր գրառումներ:
Խուզարկությամբ հայտնաբերվել է նաև «Detective Speo» գրառմամբ թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտներով, որոնք կտորով փաթաթված վիճակում թաքցված են եղել կոնյակի տուփի մեջ:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջիններիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություններ են ներկայացվել դատախազին, որոնք բավարարվել են:
2023թ-ի մարտի 23-ին Վ․ Հ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի իրացումը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) խմբի անդամներից չորսին՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով(առանձնապես խոշոր չափերով՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի իրացումը) մեկին՝ 46-393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, (շահադիտական դրդումներով, առանձնապես խոշոր չափերով՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի իրացմանը հանցակցելը) իսկ երեքին՝ 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի իրացմանը հանցակցելը)։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է նրանցից 8-ի վերաբերյալ միջնորդությունները, 1-ի մասով՝ մերժել, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը, հանցավոր խմբում ներգրավված հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ: