https://arm.sputniknews.ru/20230325/hh-ngnn-patrast-e-ajakcel-atsneri-mrcujtin-pvokhnakharar-57226948.html
ՀՀ ՆԳՆ–ն պատրաստ է աջակցել ԱԹՍ–ների մրցույթին․ փոխնախարար
ՀՀ ՆԳՆ–ն պատրաստ է աջակցել ԱԹՍ–ների մրցույթին․ փոխնախարար
Sputnik Արմենիա
Այս տարի «Հաւք 2023» մրցույթը կանցկացվի սեպտեմբերին Լոռու մարզի Լեռնապատ գյուղում: 25.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-25T15:46+0400
2023-03-25T15:46+0400
2023-03-25T16:34+0400
հայաստան
մրցույթ
ներքին գործերի նախարարություն (նգն)
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/19/57221368_0:112:1080:720_1920x0_80_0_0_6e973c11f0b2ec0fef4988def8a0e4b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայաստանի ներքին գործերի նախարարությունը պատրաստ է աջակցել Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի նախաձեռնած «Հաւք» անօդաչու թռչող սարքերի ստեղծման մրցույթին։ Այս մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ զրույցում։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։ՆԳ փոխնախարարին են ներկայացվել մրցույթի անցկացման մանրամասներն ու նպատակները։Սարգսյանը կարևորել է նման միջոցառումների անցկացումը, որոնք միտված են բարձրացնել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը:Հանդիպմանը քննարկվել են մրցույթի անցկացմանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։Նշենք, որ «Հաւք» մրցույթի նպատակն է արտակարգ իրավիճակներում փրկարար միջոցառումների արդյունավետության բարձրացման համար անօդաչու թռչող սարքերի կիրառման միջոցով լուծումներ առաջարկելը: Այն անցկացվում է երեք անվանակարգում՝ դպրոցական, սիրողական և մասնագիտացված։ Մասնակից խմբերին առաջադրվում են համապատասխանաբար պարզ, միջին և բարդ խնդիրներ։Այս տարի «Հաւք 2023» մրցույթը կանցկացվի սեպտեմբերին Լոռու մարզի Լեռնապատ գյուղում: Հայտերի ընդունումն արդեն սկսվել է։ Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մարտի 16-ից ապրիլի 5-ը։ Հայտերն ընդունվում են հետևյալ հղմամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/19/57221368_64:0:1024:720_1920x0_80_0_0_4c8398fe5571abedf33398b29376ee4a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մրցույթ, ներքին գործերի նախարարություն (նգն), անօդաչու թռչող սարք (աթս)
հայաստան, մրցույթ, ներքին գործերի նախարարություն (նգն), անօդաչու թռչող սարք (աթս)
ՀՀ ՆԳՆ–ն պատրաստ է աջակցել ԱԹՍ–ների մրցույթին․ փոխնախարար
15:46 25.03.2023 (Թարմացված է: 16:34 25.03.2023) Այս տարի «Հաւք 2023» մրցույթը կանցկացվի սեպտեմբերին Լոռու մարզի Լեռնապատ գյուղում:
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայաստանի ներքին գործերի նախարարությունը պատրաստ է աջակցել Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի նախաձեռնած «Հաւք» անօդաչու թռչող սարքերի ստեղծման մրցույթին։ Այս մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ զրույցում։ Տեղեկությունը հայտնում է
ՆԳՆ մամուլի ծառայությունը։
ՆԳ փոխնախարարին են ներկայացվել մրցույթի անցկացման մանրամասներն ու նպատակները։
Սարգսյանը կարևորել է նման միջոցառումների անցկացումը, որոնք միտված են բարձրացնել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը:
Հանդիպմանը քննարկվել են մրցույթի անցկացմանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։
Նշենք, որ «Հաւք» մրցույթի նպատակն է արտակարգ իրավիճակներում փրկարար միջոցառումների արդյունավետության բարձրացման համար անօդաչու թռչող սարքերի կիրառման միջոցով լուծումներ առաջարկելը: Այն անցկացվում է երեք անվանակարգում՝ դպրոցական, սիրողական և մասնագիտացված։ Մասնակից խմբերին առաջադրվում են համապատասխանաբար պարզ, միջին և բարդ խնդիրներ։
Այս տարի «Հաւք 2023» մրցույթը կանցկացվի սեպտեմբերին Լոռու մարզի Լեռնապատ գյուղում: Հայտերի ընդունումն արդեն սկսվել է։ Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մարտի 16-ից ապրիլի 5-ը։ Հայտերն ընդունվում են հետևյալ
հղմամբ։