00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ցիկլոն ու արևադարձային տաք հոսանքներ. Սուրենյանը պատմել է առաջիկա օրերի եղանակի մասին

Ցիկլոն ու արևադարձային տաք հոսանքներ. Սուրենյանը պատմել է առաջիկա 5 օրերի եղանակի մասին
Բաժանորդագրվել
Ավանդական «պառվի ուլերը»` ուժեղ քամիների և առատ տեղումների տեսքով, Գագիկ Սուրենյանի խոսքով, առնվազն մինչև մարտի 29-ը Հայաստան չեն «գա»։
Հայաստանում օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով գերազանցում է կլիմայական նորման։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում` Արարատյան դաշտում և Երևանում, ցերեկային ժամերին ջերմաստիճանը հասնում է մինչև +20-22 աստիճանի, որը տարվա այս ժամանակահատվածի համար բավականին բարձր ջերմային ֆոն է»,– ասաց նա։
Սուրենյանի խոսքով` հենց այդ բարձր ջերմային ֆոնն էլ պատճառ է դարձել, որ մարտի 10-20-ին Հայաստանում ծիրանենիները համատարած ծաղկել են իրենց բնական ծաղկման շրջանից շուրջ 18 օր շուտ։ Ավելին` այս պահին արդեն սկսում է ծաղկել դեղձենին։
Հատկանշական է, որ անցյալ տարի մարտի նույն օրերին Հայաստանում օդի ջերմաստիճանը բավական ցածր էր, ու աննախադեպ առատ տեղումներ էին։
«Լոռու, Շիրակի, Սյունիքի որոշ հատվածերում ձյան ծածկն այս օրերին հասնում էր մինչև 1 մետրի։ Իսկ այսօր ՀՀ–ում ձյան ծածկը պահպանվում է միայն 2000 մետրից բարձր լեռնային գոտիներում։ Ձյան ամենաբարձր ծածկը այսօր Արագած բարձրլեռնային օդերևութաբանական կայանի տարածքում է, որը գտնվում է ծովի մակերևույթից 3229 մետր բարձրության վրա։ Ձյան ծածկի հաստությունն այսօր այնտեղ 1մ 18 սմ է»,– հայտնեց մասնագետը։
Սուրենյանը հայտնեց նաև, որ առաջիկա 5 օրերին Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում։ Դա արտահայտվելու է հատկապես գիշերը և երեկոյան ժամերին։ Մարտի 25-29-ին հանրապետության առանձին շրջաններում գիշերը և երեկոյան սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Բայց ցիկլոնի հետ մեկտեղ Հայաստանը, ինչպես մարտ ամսվա ամբողջ ընթացքում, այնպես էլ առաջիկա օրերին, գտնվելու է հարավ–արևմուտքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության տակ։ Այնպես որ բարձր ջերմաստիճանը, Սուրենյանի խոսքով, կպահպանվի մինչև մարտի 29-ը` ներառյալ։
Ավանդական «պառվի ուլերը»` ուժեղ քամիների և առատ տեղումների տեսքով, Գագիկ Սուրենյանի խոսքով, առնվազն մինչև մարտի 29-ը Հայաստան չեն «գա»։
«Գարնանը` մարտ–ապրիլ ամիսներին, ՀՀ–ում ընդհանրապես մթնոլորտի շրջանառությունն այնպիսին է, որ նման երևույթները գրեթե միշտ առկա են։ Կա՛մ մարտին, կա՛մ ապրիլին գրեթե բոլոր տարիներին ունենում ենք այնպիսի օրեր, երբ լինում են և՛ ուժեղ քամիներ, և՛ առատ տեղումներ, և՛ ջերմաստիճանի կտրուկ անկում։ Պետք չէ բացառել, որ նույնը կլինի նաև այս տարի։ Բայց առաջիկա 5 օրերին` մինչև մարտի 29-ը` ներառյալ, մենք դեռևս ցուրտ օդի ներխուժումներ և շատ առատ տեղումներ հանրապետությունում չենք սպասում»,– ասաց նա։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալից նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք նման վաղաժամ ջերմացման պարագայում Երևանում իրականացվող համատարած ծառահատումները վտանգավոր չեն առաջիկա ամռան համար։
«Որքան շատ լինեն ծառերը, այնքան քիչ կլինի տվյալ տարածքում օդի ջերմաստիճանի բարձրացումը»,– պատասխանեց Սուրենյանը։
Ըստ նրա` բոլորը պետք է շահագրգռված լինեն, որ կանաչ տարածքները չկրճատվեն։
Կասկադում կտրված թեղիների փոխարեն սակուրաներ են հայտնվել. տեսանյութ
Լրահոս
0