https://arm.sputniknews.ru/20230325/amur-kaper-ev-yndhanur-arzhehamakarg-pashinjany-shnvorhavvorel-e-hunastani-varchapetin-57218233.html
Ամուր կապեր և ընդհանուր արժեհամակարգ. Փաշինյանը շնորհավորել է Հունաստանի վարչապետին
Ամուր կապեր և ընդհանուր արժեհամակարգ. Փաշինյանը շնորհավորել է Հունաստանի վարչապետին
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է երկու երկրների միջև առկա բազմաշերտ համագործակցությունը զարգացնելու պատրաստականությունը։ 25.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-25T11:50+0400
2023-03-25T11:50+0400
2023-03-25T11:51+0400
հայաստան
հունաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/06/49423177_0:55:1670:995_1920x0_80_0_0_a9617d5d2cf53aeac6f43bb2d56529b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայ-հունական միջպետական հարաբերությունները խարսխված են ամուր ավանդական կապերի և ընդհանուր արժեհամակարգի վրա։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, այս մասին ասված է Նիկոլ Փաշինյանի` Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ազգային տոնի առթիվ հղած ուղերձում:«Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից հղում եմ ամենաջերմ շնորհավորանքները Ձեզ և Հունաստանի եղբայրական ժողովրդին Հունաստանի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով բարօրություն, առաջընթաց և խաղաղություն»,–նշել է Փաշինյանը։Նա ընդգծել է, որ ամուր ավանդական կապերի և ընդհանուր արժեհամակարգի վրա խարսխված հայ-հունական միջպետական հարաբերություններն աչքի են ընկնում միմյանց համերաշխություն և աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությամբ։Փաշինյանը վերահաստատել է երկու երկրների միջև առկա բազմաշերտ համագործակցությունը զարգացնելու պատրաստականությունը ՝ ի նպաստ հայ և հույն բարեկամ ժողովուրդների:Երկկողմ կապերի առկա ներուժը կընդլայնվի. Խաչատուրյանն ուղերձ է հղել Հունաստանի նախագահին
հունաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/06/49423177_120:53:1534:1113_1920x0_80_0_0_3f7a65232198f98644da3f1fa0ec43d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հունաստան, նիկոլ փաշինյան
հայաստան, հունաստան, նիկոլ փաշինյան
Ամուր կապեր և ընդհանուր արժեհամակարգ. Փաշինյանը շնորհավորել է Հունաստանի վարչապետին
11:50 25.03.2023 (Թարմացված է: 11:51 25.03.2023) Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է երկու երկրների միջև առկա բազմաշերտ համագործակցությունը զարգացնելու պատրաստականությունը։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայ-հունական միջպետական հարաբերությունները խարսխված են ամուր ավանդական կապերի և ընդհանուր արժեհամակարգի վրա։ Ինչպես հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, այս մասին ասված է Նիկոլ Փաշինյանի` Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ազգային տոնի առթիվ հղած ուղերձում:
«Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից հղում եմ ամենաջերմ շնորհավորանքները Ձեզ և Հունաստանի եղբայրական ժողովրդին Հունաստանի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով բարօրություն, առաջընթաց և խաղաղություն»,–նշել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ ամուր ավանդական կապերի և ընդհանուր արժեհամակարգի վրա խարսխված հայ-հունական միջպետական հարաբերություններն աչքի են ընկնում միմյանց համերաշխություն և աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությամբ։
«Վստահ եմ, որ Հայաստանի և Հունաստանի միջև արդյունավետ և շարունակաբար զարգացող փոխգործակցությունն ապագայում ևս կամրապնդվի և կընդլայնվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում, ներառյալ Հայաստան-Եվրամիություն համագործակցության համատեքստը, ինչպես նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության շրջանակը»,–նշել է վարչապետը:
Փաշինյանը վերահաստատել է երկու երկրների միջև առկա բազմաշերտ համագործակցությունը զարգացնելու պատրաստականությունը ՝ ի նպաստ հայ և հույն բարեկամ ժողովուրդների: