https://arm.sputniknews.ru/20230324/tvum-e-gitafantastikaji-zhanric-e-bajc-kashkhatenq-andreasjany-akademiakan-qaghaqi-masin-57171124.html
Թվում է` գիտաֆանտաստիկայի ժանրից է, բայց կաշխատենք. Անդրեասյանը` ակադեմիական քաղաքի մասին
Թվում է` գիտաֆանտաստիկայի ժանրից է, բայց կաշխատենք. Անդրեասյանը` ակադեմիական քաղաքի մասին
Sputnik Արմենիա
Նախարարը նշեց, որ ակադեմիական քաղաքի նախագծի ֆինանսավորման չափը պարզ կլինի նախագծումից հետո։ Դիտարկվում է մասնավոր հատվածի ներառման տարբերակը։ 24.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-24T13:09+0400
2023-03-24T13:09+0400
2023-03-24T13:13+0400
հայաստան
ակադեմիական քաղաք
ժաննա անդրեասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53885658_0:0:1601:901_1920x0_80_0_0_3e83f99ddec071885cdcefda0988a8eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Կրթության զարգացման ծրագիրը, որն ի թիվս այլ բարեփոխումների ներառում է նաև բուհերի միավորումը, կմեկնարկի այս տարվա մայիսից։ Այսօր հրավիրված ասուլիսում այս հայտարարությունն արեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։Անդրեասյանը հավելեց, որ կրթության զարգացման ծրագրով նախանշվել են մի քանի հստակ թիրախներ` Հայաստանը պետք է ունենա պետական ֆինանսավորմամբ մինչև 8 բուհ, մինչև 2030 թվականը այդ բուհերը պետք է ունենան շատ ուժեղ գիտահետազոտական բաղադրիչ։ Նրա խոսքով` կան հստակ ժամկետներ և որոշումներ, որոնք չպետք է անտեսվեն:Անդրեասյանն ընդգծեց` շատ կարևոր է, թե ինչպես պետք է կառուցվի ակադեմիական քաղաքը, ինչ պայմանների պետք է բավարարի, ինչ ֆունկցիոնալ առանձնահատկություններ պետք է ունենա, որտեղ պետք է տեղակայված լինի։«Մենք խոսում ենք շատ մեծ կառույցի մասին, որը ունենալու է երեք տարբեր կլաստերներով տեղակայվածություն։ Արվեստի կլաստերը լինելու է «Հայֆիլմի» տարածքում։ Տեխնոլոգիական կլաստերը տեղակայված է լինելու Աշտարակի մոտ` Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում»,–ասաց Անդրեասյանը։Նրա խոսքով` երրորդ կլաստերը բավականին մեծ է և կարող է ներառել կրթական, սպայական, հնարավոր է` միջազգային բուհեր:Միաժամանակ նա հավելեց, որ կլաստերները ներառելու են ոչ միայն լսարաններ, հանրակացարաններ և սննդի կետեր, այլև, օրինակ, ժամանակակից համերգասրահներ, կինոթատրոններ և այլն։ Նախարարը վստահեցրեց, որ տրանսպորտային ենթակառուցվածքների հարցը ևս կլուծվի։Ըստ Անդրեասյանի` նախագծի ֆինանսավորման չափը պարզ կլինի նախագծումից հետո։ Դիտարկվում է մասնավոր հատվածի մասնակցության տարբերակը։ Նա չբացառեց ծրագրի փուլային իրականացումը` այս համատեքստում նշելով, որ ամենայն հավանականությամբ գործընթացը կսկսվի արվեստի կլաստերից։«Այս պահին քննարկում չկա, թե ակադեմիական քաղաքի կառուցումից հետո կոնկրետ ինչպես են օգտագործվելու գործող բուհերի շենքերը»,- եզրափակեց նա։Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գաղափարն է եղել ակադեմիական քաղաք ստեղծելը, որտեղ տեղակայվելու է մինչև 8 բուհ։ Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը։ Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 000 մարդու համար։Կունենանք 8 պետական բուհ, որոնք էլ կտեղափոխվեն Աշտարակ` ակադեմիական քաղաք. Փաշինյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53885658_0:0:1421:1066_1920x0_80_0_0_1fd58c3d9787a703328e096ff6aff942.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ակադեմիական քաղաք, ժաննա անդրեասյան
հայաստան, ակադեմիական քաղաք, ժաննա անդրեասյան
Թվում է` գիտաֆանտաստիկայի ժանրից է, բայց կաշխատենք. Անդրեասյանը` ակադեմիական քաղաքի մասին
13:09 24.03.2023 (Թարմացված է: 13:13 24.03.2023) Նախարարը նշեց, որ ակադեմիական քաղաքի նախագծի ֆինանսավորման չափը պարզ կլինի նախագծումից հետո։ Դիտարկվում է մասնավոր հատվածի ներառման տարբերակը։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Կրթության զարգացման ծրագիրը, որն ի թիվս այլ բարեփոխումների ներառում է նաև բուհերի միավորումը, կմեկնարկի այս տարվա մայիսից։ Այսօր հրավիրված ասուլիսում այս հայտարարությունն արեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Սա չի նշանակում, որ մայիսին կսկսվի բուհերի միավորումը, գործընթացը երկար է տևելու»,- ճշգրտեց նա։
Անդրեասյանը հավելեց, որ կրթության զարգացման ծրագրով նախանշվել են մի քանի հստակ թիրախներ` Հայաստանը պետք է ունենա պետական ֆինանսավորմամբ մինչև 8 բուհ, մինչև 2030 թվականը այդ բուհերը պետք է ունենան շատ ուժեղ գիտահետազոտական բաղադրիչ։ Նրա խոսքով` կան հստակ ժամկետներ և որոշումներ, որոնք չպետք է անտեսվեն:
Անդրեասյանն ընդգծեց` շատ կարևոր է, թե ինչպես պետք է կառուցվի ակադեմիական քաղաքը, ինչ պայմանների պետք է բավարարի, ինչ ֆունկցիոնալ առանձնահատկություններ պետք է ունենա, որտեղ պետք է տեղակայված լինի։
«Մենք խոսում ենք շատ մեծ կառույցի մասին, որը ունենալու է երեք տարբեր կլաստերներով տեղակայվածություն։ Արվեստի կլաստերը լինելու է «Հայֆիլմի» տարածքում։ Տեխնոլոգիական կլաստերը տեղակայված է լինելու Աշտարակի մոտ` Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում»,–ասաց Անդրեասյանը։
Նրա խոսքով` երրորդ կլաստերը բավականին մեծ է և կարող է ներառել կրթական, սպայական, հնարավոր է` միջազգային բուհեր:
Միաժամանակ նա հավելեց, որ կլաստերները ներառելու են ոչ միայն լսարաններ, հանրակացարաններ և սննդի կետեր, այլև, օրինակ, ժամանակակից համերգասրահներ, կինոթատրոններ և այլն։ Նախարարը վստահեցրեց, որ տրանսպորտային ենթակառուցվածքների հարցը ևս կլուծվի։
«Ես հասկանում եմ, որ երբ խոսում ենք նման նախագծերի մասին, թվում է, թե ինչ-որ գիտաֆանտաստիկ բան է, բայց սա կոնկրետ նախագիծ է, և մենք հետևողականորեն աշխատելու ենք»,- ասաց նախարարը։
Ըստ Անդրեասյանի` նախագծի ֆինանսավորման չափը պարզ կլինի նախագծումից հետո։ Դիտարկվում է մասնավոր հատվածի մասնակցության տարբերակը։ Նա չբացառեց ծրագրի փուլային իրականացումը` այս համատեքստում նշելով, որ ամենայն հավանականությամբ գործընթացը կսկսվի արվեստի կլաստերից։
«Այս պահին քննարկում չկա, թե ակադեմիական քաղաքի կառուցումից հետո կոնկրետ ինչպես են օգտագործվելու գործող բուհերի շենքերը»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գաղափարն է եղել ակադեմիական քաղաք ստեղծելը, որտեղ տեղակայվելու է մինչև 8 բուհ։ Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը։ Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու
մինչև 50 000 մարդու համար։