https://arm.sputniknews.ru/20230324/natoi-yndlajnumy-depi-arevelq-sparnaliq-e-turqiaji-hamar-nakhagahi-teknatsu-57161815.html
ՆԱՏՕ–ի ընդլայնումը դեպի արևելք սպառնալիք է Թուրքիայի համար. նախագահի թեկնածու
ՆԱՏՕ–ի ընդլայնումը դեպի արևելք սպառնալիք է Թուրքիայի համար. նախագահի թեկնածու
Sputnik Արմենիա
Փերինչեքի խոսքով` իշխանության գալու դեպքում ինքը Արևելյան միջերկրածովում Ռուսաստանի հետ համերաշխություն կապահովի։ 24.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-24T11:44+0400
2023-03-24T11:44+0400
2023-03-24T11:44+0400
թուրքիա
նատօ
ռուսաստան
դողու փերինչեք
https://cdn.am.sputniknews.ru/img/191/41/1914190_0:83:1600:983_1920x0_80_0_0_46c51959b2452022e50a82e04d435fcb.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՆԱՏՕ–ի ընդլայնումը դեպի արևելք կուժեղացնի սպառնալիքը Թուրքիայի համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի նախագահի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը։Ավելի վաղ Փերինչեքը դիմում էր ներկայացրել Բարձրագույն ընտրական խորհուրդ մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք ընտրություններում նախագահի պաշտոնին իր թեկնածությունն առաջադրելու համար։ Նա պետք է 100 հազար ստորագրություն հավաքի։«Հայրենիք» կուսակցությունը ձախակողմյան շարժում է, որը հիմնված է Թուրքիայի առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դիրքորոշումների վրա, հակաարևմտյան և հակաամերիկյան ուղղվածություն ունի։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/191/41/1914190_90:0:1510:1065_1920x0_80_0_0_0f56777291cf3aa135f2935e15f1d13b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, նատօ, ռուսաստան, դողու փերինչեք
թուրքիա, նատօ, ռուսաստան, դողու փերինչեք
ՆԱՏՕ–ի ընդլայնումը դեպի արևելք սպառնալիք է Թուրքիայի համար. նախագահի թեկնածու
Փերինչեքի խոսքով` իշխանության գալու դեպքում ինքը Արևելյան միջերկրածովում Ռուսաստանի հետ համերաշխություն կապահովի։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՆԱՏՕ–ի ընդլայնումը դեպի արևելք կուժեղացնի սպառնալիքը Թուրքիայի համար։ Այս մասին
ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի նախագահի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը։
Ավելի վաղ Փերինչեքը դիմում էր ներկայացրել Բարձրագույն ընտրական խորհուրդ մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք ընտրություններում նախագահի պաշտոնին իր թեկնածությունն առաջադրելու համար։ Նա պետք է 100 հազար ստորագրություն հավաքի։
«Ներկայում Ռուսաստանը Թուրքիայի առաջադեմ դաշնակիցն է։ ԱՄՆ իմպերիալիզմի և Ուկրաինայում նրա խաղաքարտերի դեմ պայքարը նաև Թուրքիայի պայքարն է։ Քանի որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք Թուրքիայի համար սպառնալիքի ուժեղացում է նշանակում, մենք Ռուսաստանի կողքին կլինենք ուկրաինական ճակատում։ Երկար տարիներ Ռուսաստանը մեր խոշորագույն առևտրային գործընկերներից մեկն է։ Թուրքիայի և Ռուսաստանի տնտեսությունները լրացնում են մեկը մյուսին։ Թուրքիայի էներգետիկ անվտանգությունը Ռուսաստանում է։ Այդ իսկ պատճառով մենք ամրապնդելու ենք Ռուսաստանի հետ մեր տնտեսական կապերը», – ասել է Փերինչեքը։
«Հայրենիք» կուսակցությունը ձախակողմյան շարժում է, որը հիմնված է Թուրքիայի առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դիրքորոշումների վրա, հակաարևմտյան և հակաամերիկյան ուղղվածություն ունի։