https://arm.sputniknews.ru/20230324/lachiny-bacelu-vorvoshumy-chkatarelu-harcy-nerkajacvel-e-ekh-nakhararneri-kvomitein-kirakvosjan-57193567.html
Լաչինը բացելու որոշումը չկատարելու հարցը ներկայացվել է ԵԽ նախարարների կոմիտեին. Կիրակոսյան
Լաչինը բացելու որոշումը չկատարելու հարցը ներկայացվել է ԵԽ նախարարների կոմիտեին. Կիրակոսյան
Sputnik Արմենիա
Եղիշե Կիրակոսյանը հայտնեց, որ նախարարների կոմիտեն այն հարթակն է, որտեղ տեղի է ունենում վճիռների վերաբերյալ քննարկումներ։ 24.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-24T18:14+0400
2023-03-24T18:14+0400
2023-03-24T18:32+0400
լաչինի միջանցք
եղիշե կիրակոսյան
դատարան
հաագայի դատարան
ադրբեջան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/02/54726362_0:214:2048:1366_1920x0_80_0_0_75c2d89a3f7dfaff9897d62eae8f7f2b.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանի` Լաչինն արգելաբացելու մասին միջանկյան միջոց կիրառելու որոշումը չկատարելու հարցը դատարանը ներկայացրել է ԵԽ նախարարների կոմիտեին։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։Նա հայտնեց, որ հարցը բարձրացվել է նախարարների կոմիտեի շրջանակում` ՀՀ արտգործնախարարության գործընկերների և Ստրասբուրգում ՀՀ մշտական ներկայացուցչի հետ համագործակցության արդյունքում։Միաժամանակ, Կիրակոսյանը նշեց, որ այս պահին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանի կրկին Լաչինի մասին որոշման կատարման առնչությամբ ՀՀ–ի կողմից վերոհիշյալ դատարանում ինչ-որ քայլ անելու կարիք չկա, քանի որ որոշումը շատ հստակ է։«Դատարանը հնարավորություն ունի կազմել 3 դատավորից կազմված կոմիտե, որը կարող է ավելի հետևողականորեն որոշումների կատարմանը հետևել։ Նման պահանջ դատարանին բազմիցս ենք ներկայացրել, սակայն սա դատարանի ներքին խնդիրն է, և դատարանն ինքն է որոշում նման քայլ անել, թե ոչ։ Ամեն դեպքում մենք շարունակում ենք այս հարցը բարձրացնել»,–ասաց Կիրակոսյանը` հավելելով, որ որոշումների կատարման պրոցեսը քաղաքական է։Նա հավելեց, որ հայկական կողմի ջանքերը պետք է ուղղված լինեն հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացնելուն։ Դա այն մարմինն է, որը լիազորություն ունի իրականացնելու դատարանի վճիռների կատարման վերահսկողությունը: Այնուամենայնիվ, ըստ Կիրակոսյանի, նման որոշումների չկատարումը, հանգեցնում է խաղաղության և միջազգային անվտանգության սպառնալիքների: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ իր հերթին նշեց, որ արտգործնախարարությունն էլ իր ձեռքի տակ եղած գործիքներն է օգտագործում.«Մասնավորապես, այդ մասին եք խոսում երկկողմ հանդիպումների ժամանակ, ուշադրություն հրավիրում այդ խնդրի վրա։ Դատարանի որոշումը չկատարելը ոչ միայն անարգանք է ՀՀ–ի` որպես հայցորդի, այլ նաև միջազգային հանրության նկատմամբ»։Հիշեցնենք` փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/02/54726362_81:0:1902:1366_1920x0_80_0_0_e65dd0a397f4b8e887a8ab2a567c1181.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լաչինի միջանցք, եղիշե կիրակոսյան, դատարան, հաագայի դատարան, ադրբեջան, հայաստան
լաչինի միջանցք, եղիշե կիրակոսյան, դատարան, հաագայի դատարան, ադրբեջան, հայաստան
Լաչինը բացելու որոշումը չկատարելու հարցը ներկայացվել է ԵԽ նախարարների կոմիտեին. Կիրակոսյան
18:14 24.03.2023 (Թարմացված է: 18:32 24.03.2023) Եղիշե Կիրակոսյանը հայտնեց, որ նախարարների կոմիտեն այն հարթակն է, որտեղ տեղի է ունենում վճիռների վերաբերյալ քննարկումներ։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանի` Լաչինն արգելաբացելու մասին միջանկյան միջոց կիրառելու որոշումը չկատարելու հարցը դատարանը ներկայացրել է ԵԽ նախարարների կոմիտեին։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Դատարանը որոշման մասին ծանուցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին։ Այս կոմիտեն, ըստ էության, ԵԽ հիմնական քաղաքական հարթակն է, որտեղ տեղի է ունենում վճիռների վերաբերյալ քննարկումներ»,–ասաց Կիրակոսյանը։
Նա հայտնեց, որ հարցը բարձրացվել է նախարարների կոմիտեի շրջանակում` ՀՀ արտգործնախարարության գործընկերների և Ստրասբուրգում ՀՀ մշտական ներկայացուցչի հետ համագործակցության արդյունքում։
Միաժամանակ, Կիրակոսյանը նշեց, որ այս պահին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանի կրկին Լաչինի մասին որոշման կատարման առնչությամբ ՀՀ–ի կողմից վերոհիշյալ դատարանում ինչ-որ քայլ անելու կարիք չկա, քանի որ որոշումը շատ հստակ է։
«Դատարանը հնարավորություն ունի կազմել 3 դատավորից կազմված կոմիտե, որը կարող է ավելի հետևողականորեն որոշումների կատարմանը հետևել։ Նման պահանջ դատարանին բազմիցս ենք ներկայացրել, սակայն սա դատարանի ներքին խնդիրն է, և դատարանն ինքն է որոշում նման քայլ անել, թե ոչ։ Ամեն դեպքում մենք շարունակում ենք այս հարցը բարձրացնել»,–ասաց Կիրակոսյանը` հավելելով, որ որոշումների կատարման պրոցեսը քաղաքական է։
Նա հավելեց, որ հայկական կողմի ջանքերը պետք է ուղղված լինեն հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացնելուն։ Դա այն մարմինն է, որը լիազորություն ունի իրականացնելու դատարանի վճիռների կատարման վերահսկողությունը: Այնուամենայնիվ, ըստ Կիրակոսյանի, նման որոշումների չկատարումը, հանգեցնում է խաղաղության և միջազգային անվտանգության սպառնալիքների:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ իր հերթին նշեց, որ արտգործնախարարությունն էլ իր ձեռքի տակ եղած գործիքներն է օգտագործում.«Մասնավորապես, այդ մասին եք խոսում երկկողմ հանդիպումների ժամանակ, ուշադրություն հրավիրում այդ խնդրի վրա։ Դատարանի որոշումը չկատարելը ոչ միայն անարգանք է ՀՀ–ի` որպես հայցորդի, այլ նաև միջազգային հանրության նկատմամբ»։
Հիշեցնենք` փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը
որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը
միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։