https://arm.sputniknews.ru/20230324/erevann-u-ankaran-zbvosashrjajin-shrjanic-araj-kbacen-sahmany-otarerkracineri-hamar-57188776.html
Երևանն ու Անկարան զբոսաշրջային շրջանից առաջ կբացեն սահմանը օտարերկրացիների համար
Երևանն ու Անկարան զբոսաշրջային շրջանից առաջ կբացեն սահմանը օտարերկրացիների համար
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանի խոսքով` հայկական կողմն այժմ ակտիվ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ։ 24.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-24T17:21+0400
2023-03-24T17:21+0400
2023-03-24T17:22+0400
հայաստան
թուրքիա
սահման
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/10/56790148_0:84:1600:984_1920x0_80_0_0_8cf049a28c2a6b5c385941a69c7849de.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները վերահաստատել են այս տարի մինչև զբոսաշրջային շրջանի սկիզբը հայ–թուրքական ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պայմանավորվածությունը։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ներկայացնելով ԱԳՆ 2022 թվականի գործունեության հաշվետվությունը։Միրզոյանը ընդգծեց, որ հայկական կողմն այժմ ակտիվ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ։ Երևանը ջանքեր է գործադրում ԼՂ և Լաչին ՄԱԿ–ի և ԵԱՀԿ առաքելություններ ուղարկելու համար. ԱԳՆՆա հիշեցրեց, որ հայ-թուրքական սահմանի Մարգարայի ցամաքային անցակետը 30 տարվա մեջ առաջին անգամ գործարկվել է փետրվարին, երբ Հայաստանը մարդասիրական օգնություն և փրկարարներ ուղարկեց երկրաշարժից տուժած Թուրքիային։Ավելի վաղ՝ 2022 թվականի հուլիսի 1-ին, Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ երկու երկրների հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը պայմանավորվել էին հնարավորինս շուտ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։2022 թվականի փետրվարից վերսկսվել են երկրների միջև ուղիղ չվերթները, իսկ այս տարվանից՝ օդային բեռնափոխադրումները։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/10/56790148_88:0:1512:1068_1920x0_80_0_0_cf37be80167f09608ec7406f6cda09f8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, սահման, արարատ միրզոյան
հայաստան, թուրքիա, սահման, արարատ միրզոյան
Երևանն ու Անկարան զբոսաշրջային շրջանից առաջ կբացեն սահմանը օտարերկրացիների համար
17:21 24.03.2023 (Թարմացված է: 17:22 24.03.2023) Արարատ Միրզոյանի խոսքով` հայկական կողմն այժմ ակտիվ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները վերահաստատել են այս տարի մինչև զբոսաշրջային շրջանի սկիզբը հայ–թուրքական ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պայմանավորվածությունը։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ներկայացնելով ԱԳՆ 2022 թվականի գործունեության հաշվետվությունը։
Միրզոյանը ընդգծեց, որ հայկական կողմն այժմ ակտիվ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ։
Նա հիշեցրեց, որ հայ-թուրքական սահմանի Մարգարայի ցամաքային անցակետը 30 տարվա մեջ առաջին անգամ գործարկվել է փետրվարին, երբ Հայաստանը մարդասիրական օգնություն և փրկարարներ ուղարկեց երկրաշարժից տուժած Թուրքիային։
Ավելի վաղ՝ 2022 թվականի հուլիսի 1-ին, Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ երկու երկրների հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը պայմանավորվել էին հնարավորինս շուտ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։
2022 թվականի փետրվարից վերսկսվել են երկրների միջև ուղիղ չվերթները, իսկ այս տարվանից՝ օդային բեռնափոխադրումները։