https://arm.sputniknews.ru/20230324/chinastany-pentagvonic-pahanjum-e-dadarecnel-sadranqnery-haravchinakan-tsvovum-chzhh-pn-57159007.html
Չինաստանը Պենտագոնից պահանջում է դադարեցնել սադրանքները Հարավչինական ծովում. ՉԺՀ ՊՆ
Չինաստանը Պենտագոնից պահանջում է դադարեցնել սադրանքները Հարավչինական ծովում. ՉԺՀ ՊՆ
Sputnik Արմենիա
ՉԺՀ-ի ՊՆ-ն ընդգծում է, որ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի պետական ինքնիշխանությունը և երկրի անվտանգությունը պաշտպանելու... 24.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-24T10:21+0400
2023-03-24T10:21+0400
2023-03-24T10:42+0400
չինաստան
ամն
ծով
https://cdn.am.sputniknews.ru/img/511/91/5119103_0:214:2883:1836_1920x0_80_0_0_e672d97775afe3cb7358dde9c539bfd3.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Այսօր ԱՄՆ հրթիռային էսկադրոնային ականակիրը կրկին մտել է Հարավչինական ծովի Սիշա (Պարասելյան կղզիներ) վիճահարույց կղզիների ծովային տարածք։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնում է Չինաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Տան Կեֆեյը։Նա ընդգծել է, որ ԱՄՆ զինվորականների գործողությունները կոպիտ ոտնձգություն են Չինաստանի ինքնիշխանության և անվտանգության նկատմամբ և միջազգային իրավունքի լուրջ խախտում։«Ամերիկյան կողմից պահանջում ենք անհապաղ դադարեցնել նման սադրիչ գործողությունները, այլապես ԱՄՆ-ն կկրի դրանցից առաջացած լուրջ հետևանքների ողջ պատասխանատվությունը», – նշել է նա։Տասնամյակներ շարունակ Պեկինը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի քանի երկրների հետ վիճում է Հարավչինական ծովում (որտեղ ածխաջրածինների զգալի պաշար են հայտնաբերել) մի շարք կղզիների տարածքային պատկանելության վերաբերյալ։ Խոսքը նախևառաջ Սիշա արշիպելագի, Սփրաթլի կղզիների (որոնցից մեկը Փագ–ասան է) և Խուանյանի մասին է։ Այս վեճում այս կամ այն կերպ ներգրավված են նաև Վիետնամը, Բրունեյը, Մալայզիան և Ֆիլիպինները։Իրավիճակը տարածաշրջանում հաճախ սրվում է այստեղով ԱՄՆ-ի ռազմանավերի անցման պատճառով, որոնք, Չինաստանի ԱԳՆ-ի պնդմամբ, խախտում են միջազգային իրավունքը, խաթարում Չինաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Չնայած Պեկինի բողոքներին, պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «լողալու և թռչելու է» միջազգային իրավունքով թույլատրված բոլոր տեղերում։
չինաստան
ամն
ծով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/511/91/5119103_76:0:2807:2048_1920x0_80_0_0_1e36b32222763d0df1599e760d475816.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, ամն, ծով
Չինաստանը Պենտագոնից պահանջում է դադարեցնել սադրանքները Հարավչինական ծովում. ՉԺՀ ՊՆ
10:21 24.03.2023 (Թարմացված է: 10:42 24.03.2023) ՉԺՀ-ի ՊՆ-ն ընդգծում է, որ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի պետական ինքնիշխանությունը և երկրի անվտանգությունը պաշտպանելու համար։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Այսօր ԱՄՆ հրթիռային էսկադրոնային ականակիրը կրկին մտել է Հարավչինական ծովի Սիշա (Պարասելյան կղզիներ) վիճահարույց կղզիների ծովային տարածք։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնում է Չինաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Տան Կեֆեյը։
«Մարտի 24-ին USS Milius հրթիռային ականակիրը կրկին առանց Չինաստանի կառավարության թույլտվության ապօրինի մտել է Սիշա արշիպելագի (Պարասելյան կղզիներ) ջրային տարածք` խաթարելով խաղաղությունն ու կայունությունը Հարավչինական ծովում», – հայտարարել է Տան Կեֆեյը, որի խոսքերը մեջբերվում է ՉԺՀ–ի ՊՆ–ի WeChat սոցցանցի պաշտոնական էջում։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ զինվորականների գործողությունները կոպիտ ոտնձգություն են Չինաստանի ինքնիշխանության և անվտանգության նկատմամբ և միջազգային իրավունքի լուրջ խախտում։
«Ամերիկյան կողմից պահանջում ենք անհապաղ դադարեցնել նման սադրիչ գործողությունները, այլապես ԱՄՆ-ն կկրի դրանցից առաջացած լուրջ հետևանքների ողջ պատասխանատվությունը», – նշել է նա։
Տասնամյակներ շարունակ Պեկինը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի քանի երկրների հետ վիճում է Հարավչինական ծովում (որտեղ ածխաջրածինների զգալի պաշար են հայտնաբերել) մի շարք կղզիների տարածքային պատկանելության վերաբերյալ։ Խոսքը նախևառաջ Սիշա արշիպելագի, Սփրաթլի կղզիների (որոնցից մեկը Փագ–ասան է) և Խուանյանի մասին է։ Այս վեճում այս կամ այն կերպ ներգրավված են նաև Վիետնամը, Բրունեյը, Մալայզիան և Ֆիլիպինները։
Իրավիճակը տարածաշրջանում հաճախ սրվում է այստեղով ԱՄՆ-ի ռազմանավերի անցման պատճառով, որոնք, Չինաստանի ԱԳՆ-ի պնդմամբ, խախտում են միջազգային իրավունքը, խաթարում Չինաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Չնայած Պեկինի բողոքներին, պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «լողալու և թռչելու է» միջազգային իրավունքով թույլատրված բոլոր տեղերում։