https://arm.sputniknews.ru/20230323/sranq-en-khosum-pakhchelu-masin-minasjani-pataskhany-qpakan-patgamavvorin-57112681.html
Սրա՞նք են խոսում փախչելու մասին. Մինասյանի պատասխանը ՔՊ–ական պատգամավորին
Սրա՞նք են խոսում փախչելու մասին. Մինասյանի պատասխանը ՔՊ–ական պատգամավորին
Sputnik Արմենիա
Մինասյանի խոսքով` քանի դեռ իշխանությունն իր վարքագիծը չի վերանայել և քանի դեռ չի գիտակցում, որ պատասխանատու և մեղավոր են այս իրավիճակի համար, անիմաստ է... 23.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-23T12:34+0400
2023-03-23T12:34+0400
2023-03-23T12:35+0400
արծվիկ մինասյան
ընդդիմություն
իշխանություն
հայաստան
ադրբեջան
արթուր հովհաննիսյան
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48216947_0:0:1600:901_1920x0_80_0_0_de135df6660983734c88b1bac2ffabd9.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է օրինաչափ ձևաչափով` Ազգային ժողովի նիստով քննարկել հայ–ադրբեջանական բանակցությունների ընթացքը, սակայն մերժվել է։ Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը` ի պատասխան ՔՊ–ականների հայտարարությանը, որ վարչապետը պատրաստ է հիմա էլ նստել և քննարկել բանակցային գործընթացի վերաբերյալ հարցերը ընդդիմության հետ։«Ի՞նչ է՝ պետք է իր աշխատասենյակում կամ իշխանության որևէ աշխատասենյակում սուրճի սեղանի շո՞ւրջ լինի քննարկումը։ Բայց իրենք այդ ցանկությունն էլ չունեն, իրենք ամեն հանդիպմանը այլանդակ ձևակերպումներ են անում։ Վերջին փակ քննարկման ժամանակ էլ մենք նման օրինակ ունենք։ Երբ Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը անկեղծորեն փորձում էինք հասկանալ թե ինչ է տեղի ունենում, այնտեղ որևէ մտահոգություն, որևէ հայրենիքի համար սրտացավություն չտեսանք ո՛չ Անդրանիկ Քոչարյանի, ոչ էլ մյուսների կողմից իրենց ձևակերպումներում»»,–ասաց Մինասյանը։Ինչ վերաբերում է կառավարության հետ հարցուպատասխանին, ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ նախկինում փորձել են իրենց հարցերի պատասխանները այդ ձևաչափով ստանալ, սակայն փորձը ցույց է տվել, որ ոչ մի լիարժեք պատասխան չի տրվել։Նրա խոսքով` քանի դեռ իշխանությունն իր վարքագիծը չի վերանայել և քանի դեռ չի գիտակցում, որ պատասխանատու և մեղավոր են այս իրավիճակի համար, անիմաստ է քննարկումը նրանց հետ։Ինչ վերաբերում է ձևակերպմանը, թեընդդիմությունը խուսափելով տեղեկություն ստանալ բանակցային գործընթացից՝ փախչում է պատասխանատվությունից, Մինասյանը նշեց.«Հերթական մանիպուլյացիաներն անելով՝ ակնհայտ խախտում են օրենսդրական պահանջները։ Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ իշխանությանն ասել ենք, թե այս տեղեկատվությունը անհրաժեշտ է. կա՛մ չեն պատասխանել, կա՛մ ասել են՝ պետական գաղտնիք է։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի ապօրինի իշխանության հետ գործ ունենք, ազգային շահը ոտնահարող իշխանության հետ գործ ունենք։ Հիմա սրա՞նք են խոսում փախչելու մասին», - ասաց Արծվիկ Մինասյանը։ Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Նիկոլ ՓաշինյանՆշենք, որ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասել էր, թե իրենց իշխանությունը որևէ խոչընդոտ չի ստեղծել ընդդիմության համար բանակցային գործընթացին ծանոթանալու հարցում, սակայն ընդդիմությունը «փախել է պատասխանատվությունից»։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48216947_176:0:1596:1065_1920x0_80_0_0_1e21366036b5e47431a92ca74f0ce88c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արծվիկ մինասյան, ընդդիմություն, իշխանություն, հայաստան, ադրբեջան, արթուր հովհաննիսյան, բանակցություն
արծվիկ մինասյան, ընդդիմություն, իշխանություն, հայաստան, ադրբեջան, արթուր հովհաննիսյան, բանակցություն
Սրա՞նք են խոսում փախչելու մասին. Մինասյանի պատասխանը ՔՊ–ական պատգամավորին
12:34 23.03.2023 (Թարմացված է: 12:35 23.03.2023) Մինասյանի խոսքով` քանի դեռ իշխանությունն իր վարքագիծը չի վերանայել և քանի դեռ չի գիտակցում, որ պատասխանատու և մեղավոր են այս իրավիճակի համար, անիմաստ է քննարկումը նրանց հետ։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է օրինաչափ ձևաչափով` Ազգային ժողովի նիստով քննարկել հայ–ադրբեջանական բանակցությունների ընթացքը, սակայն մերժվել է։ Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը` ի պատասխան ՔՊ–ականների հայտարարությանը, որ վարչապետը պատրաստ է հիմա էլ նստել և քննարկել բանակցային գործընթացի վերաբերյալ հարցերը ընդդիմության հետ։
«Ի՞նչ է՝ պետք է իր աշխատասենյակում կամ իշխանության որևէ աշխատասենյակում սուրճի սեղանի շո՞ւրջ լինի քննարկումը։ Բայց իրենք այդ ցանկությունն էլ չունեն, իրենք ամեն հանդիպմանը այլանդակ ձևակերպումներ են անում։ Վերջին փակ քննարկման ժամանակ էլ մենք նման օրինակ ունենք։ Երբ Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը անկեղծորեն փորձում էինք հասկանալ թե ինչ է տեղի ունենում, այնտեղ որևէ մտահոգություն, որևէ հայրենիքի համար սրտացավություն չտեսանք ո՛չ Անդրանիկ Քոչարյանի, ոչ էլ մյուսների կողմից իրենց ձևակերպումներում»»,–ասաց Մինասյանը։
Ինչ վերաբերում է կառավարության հետ հարցուպատասխանին, ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ նախկինում փորձել են իրենց հարցերի պատասխանները այդ ձևաչափով ստանալ, սակայն փորձը ցույց է տվել, որ ոչ մի լիարժեք պատասխան չի տրվել։
«Հերթական հիստերիա և նույնիսկ պետական գաղտնիքի հրապարկում ենք տեսել և մեր պետությունը վնասող և նոր սպառնալիքներ ստեղծող հայտարարություններ լսել։ Իրենք պետք է հասկանան, որ այդ հարցուպատասխանի ձևաչափը ըստ էության հարցերին պատասխան տալն է, ոչ թե ապատեղեկատվություն տարածելն և ամեն ինչ նախկինների վրա բարդելը»,–ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` քանի դեռ իշխանությունն իր վարքագիծը չի վերանայել և քանի դեռ չի գիտակցում, որ պատասխանատու և մեղավոր են այս իրավիճակի համար, անիմաստ է քննարկումը նրանց հետ։
Ինչ վերաբերում է ձևակերպմանը, թեընդդիմությունը խուսափելով տեղեկություն ստանալ բանակցային գործընթացից՝ փախչում է պատասխանատվությունից, Մինասյանը նշեց.
«Հերթական մանիպուլյացիաներն անելով՝ ակնհայտ խախտում են օրենսդրական պահանջները։ Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ իշխանությանն ասել ենք, թե այս տեղեկատվությունը անհրաժեշտ է. կա՛մ չեն պատասխանել, կա՛մ ասել են՝ պետական գաղտնիք է։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի ապօրինի իշխանության հետ գործ ունենք, ազգային շահը ոտնահարող իշխանության հետ գործ ունենք։ Հիմա սրա՞նք են խոսում փախչելու մասին», - ասաց Արծվիկ Մինասյանը։
Նշենք, որ ՔՊ-ական պատգամավոր
Արթուր Հովհաննիսյանն ասել էր, թե իրենց իշխանությունը որևէ խոչընդոտ չի ստեղծել ընդդիմության համար բանակցային գործընթացին ծանոթանալու հարցում, սակայն ընդդիմությունը «փախել է պատասխանատվությունից»։