https://arm.sputniknews.ru/20230323/adrbejany-khvosum-e-patmakan-qarteznervov-delimitaciaji-masin-vorn-anynduneli-e-pashinjan-57108175.html
Ադրբեջանը խոսում է պատմական քարտեզներով դելիմիտացիայի մասին, որն անընդունելի է. Փաշինյան
Ադրբեջանը խոսում է պատմական քարտեզներով դելիմիտացիայի մասին, որն անընդունելի է. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պայմանավորվածությունները խախտելու Ադրբեջանի գործելակերպն է պատճառը, որ հայկական կողմը շարունակում է պնդել, որ բանակցությունների համար... 23.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-23T11:35+0400
2023-03-23T11:35+0400
2023-03-23T11:36+0400
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
արցախ
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0e/56703213_0:91:1600:991_1920x0_80_0_0_afaa9fc196de54bd366f987cae9c5c38.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ադրբեջանը շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզներով դելիմիտացիա անելու մասին, որը բացարձակապես անընդունելի է, քանի որ հակասում է գրավոր պայմանավորվածություններին։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարի մարտի 18-ի ելույթին։Նա նշեց, որ այդ ելույթից կարելի է մեկ հիմնական ուղերձ դուրս բերել` Իլհամ Ալիևը բացահայտ ասաց, թե ՀՀ–ն պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և համաձայնի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու։Նրա խոսքով` այդ հայտարարությունից հետո, որն ուղիղ արձանագրում է այն հանգամանքի, որ խորհրդային հանրապետությունների սահմանները վերածվել են պետական սահմանների, Ադրբեջանը խոսում է պատմական քարտեզներով դելիմիտացիա անելու մասին։Վարչապետը շեշտեց, որ պայմանավորվածությունները խախտելու Ադրբեջանի գործելակերպն է պատճառը, որ հայկական կողմը շարունակում է պնդել, որ թե՛ ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի, թե՛ ԼՂ ժողովրդի անվտանգության հարցով Ստեփանակերտ-Բաքու պայմանավորվածությունների իրագործման համար հուսալի միջազգային մեխանիզմներ են հարկավոր։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0e/56703213_0:0:1423:1067_1920x0_80_0_0_70709c87401571fdb57f32eb2b375d9c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Ադրբեջանը խոսում է պատմական քարտեզներով դելիմիտացիայի մասին, որն անընդունելի է. Փաշինյան
11:35 23.03.2023 (Թարմացված է: 11:36 23.03.2023) Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պայմանավորվածությունները խախտելու Ադրբեջանի գործելակերպն է պատճառը, որ հայկական կողմը շարունակում է պնդել, որ բանակցությունների համար հուսալի միջազգային մեխանիզմներ են հարկավոր։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ադրբեջանը շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզներով դելիմիտացիա անելու մասին, որը բացարձակապես անընդունելի է, քանի որ հակասում է գրավոր պայմանավորվածություններին։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարի մարտի 18-ի ելույթին։
Նա նշեց, որ այդ ելույթից կարելի է մեկ հիմնական ուղերձ դուրս բերել` Իլհամ Ալիևը բացահայտ ասաց, թե ՀՀ–ն պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և համաձայնի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու։
«Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ ՀՀ–ի նկատմամբ, և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում, դժվար է որակել»,–ասաց Փաշինյանը` հիշեցնելով Պրահայում և Սոչիում ընդունված հայտարարությունները։
Նրա խոսքով` այդ հայտարարությունից հետո, որն ուղիղ արձանագրում է այն հանգամանքի, որ խորհրդային հանրապետությունների սահմանները վերածվել են պետական սահմանների, Ադրբեջանը խոսում է պատմական քարտեզներով դելիմիտացիա անելու մասին։
Վարչապետը շեշտեց, որ պայմանավորվածությունները խախտելու Ադրբեջանի գործելակերպն է պատճառը, որ հայկական կողմը շարունակում է պնդել, որ թե՛ ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի, թե՛ ԼՂ ժողովրդի անվտանգության հարցով Ստեփանակերտ-Բաքու պայմանավորվածությունների իրագործման համար հուսալի միջազգային մեխանիզմներ են հարկավոր։